ՀՀ-ում դիահերձումներն առաջիկայում գուցե արվեն միայն բուժհաստատություններին կից ախտաբանաանատոմիական ստորաբաժանումներում

Հայաստանում դիահերձումներն առաջիկայում գուցե արվեն միայն բուժհաստատություններին կից ախտաբանաանատոմիական ստորաբաժանումներում: Այս առաջարկն օրինագծի տեսքով ներկայացրել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Զեյնալյանը պարզաբանեց՝ բժշկական հաստատություններից զատ, կան մասնավոր կազմակերպություններ, որոնք նույնպես զբաղվում են դիահերձումներով: Նրանց այդ իրավունքը տրվել է 2012 թվականից, որոնք իրականացնում են գործունեությունն ստացած համապատասխան լիցենզիայի միջոցով:

«Հայաստանում դիահերձումների թիվը 30 տոկոսից 2020 թվականից դարձել է 90 տոկոս: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ եվրոպական 53 երկրների միջին ցուցանիշը 26,5 տոկոս է: Այսինքն՝ երբեմն անհարկի դիահերձումներ են իրականացվում: Կան դեպքեր, երբ դիահերձումներ անելու կարիք չկա, այդ դեպքերը օրենքով են սահմանված: Մեր բնակչության մեջ կարծիք կա, որ եթե մարդը մահանում է, պետք է պարտադիր դիահերձել, և նման կազմակերպությունները իրականացնում են դիահերձումը: Բայց «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում գոյություն ունի կետ, որտեղ խոսվում է միայն դիակի մշակման և դիակի դաբաղման մասին»,- ասաց պատգամավորը:

Նրա խոսքով՝ անձին չդիահերձելու մի քանի հիմք կա. եթե կլինիկական ախտորոշման հետ կապված անհամաձայնություն, բողոք չկա, իրավապահ մարմինների դաշտում չէ խնդիրը: Դիահերձումը մնացած բոլոր դեպքերում իրականցվում է միայն հարազատների համաձայնությամբ:

Հայաստանում դիահերձում իրականացնող 8 մասնավոր կազմակերպություն կա, սակայն, ըստ Զեյնալյանի, այդ կազմակերպություններում որակի վերահսկողություն չի իրականացվում: Վերահսկողություն կա միայն լիցենզիայի հետ կապված. «Տեսչական մարմինն է վերահսկողությունն իրականացնում այդ առումով: Իսկ բուժհաստատություններում կան որակի վերահսկողության խորհուրդներ, որոնք իրենց համապատասխան ստորաբաժանումներն իրականացնում են: Եթե որակի վերահսկողություն չկա, անհայտ է մնում՝ մահացածի հյուսվածքների հետազոտություն, ճիշտ ախտորոշում արվե՞ց, թե՞ ոչ: Դրանից է կախված մահվան պատճառների ճիշտ հետազոտությունների ցուցանիշը»,- նկատեց Զեյնալյանը:

Ըստ նրա՝ յուրաքանչյուր հիվանդություն ունի վիճակագրություն, այսինքն, որ այս հիվանդությունից մահացել է այսքան մարդ: Եթե այդ վիճակագրությունը խեղաթյուրված է, ապա ՀՀ առողջապահության նախարարությունը չի կարողանա հստակ քայլեր ձեռնարկել. «Ենթադրենք սրտանոթային հիվանդություններից մահացությունը շատ է Հայաստանում,  նախարարությունը միջոցներ է ձեռնարկում այդ ուղղությամբ: Այսինքն՝ իրականացվում է բյուջեի վերաբաշխում և արդյունավետ ծախս»:

ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովում նախագիծն առաջին ընթերցմամբ անցել է: Հաջորդ շաբաթ այն կներկայացվի Ազգային ժողով: Հաստատվելու դեպքում Հայաստանում գործող մասնավոր կազմակերպություններին, որոնք իրականացնում են դիահերձում, կտրվի 6 ամիս ժամանակ, որպեսզի դադարեցնեն իրենց գործունեությունը: Ցանկության դեպքում կարող են միանալ և մաս դառնալ որևէ բուժհաստատության:

Մերի Խաչատրյան

Տպել
2577 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում