7 մլրդ 229 մլն դրամի սուբվենցիոն հայտ ենք ներկայացրել, և որպես մարզպետ ամեն ինչ անելու եմ, որ հաստատվեն. Շիրակի մարզպետ

21/02/2022 schedule18:25

Շիրակի մարզպետը աշխատանքային 100 օրն ամփոփող ասուլիսի ընթացքում մատնանշել է մարզի խոցելի խնդիրները: Առաջին տեղում գործազրկությունն է: Լուծման բանալին մարզի գրավչության շեշտադրմամբ տնտեսության զարգացման խթանմանը նպաստելն է: Մարզպետն ասաց այդ ուղղությամբ արդեն քայլեր ձեռնարկվում են:

Իմ մոտեցումները հայտնի են համայնքի ղեկավարներին: Ասել եմ, որ ամեն կերպ պատրաստ եմ աջակցել, որ համայնքները ոտքի կանգնեն և կարողանան առաջ շարժվել»,-նշեց Նազելի Բաղդասարյանը:

Այս հարցի լուծումը նաև պետության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերն են: Այս տարի Շիրակի մարզը 7 մլրդ 229 մլն դրամի շրջանակներում 44 հայտ է ներկայացրել՝ 5-ը Գյումրուց, մնացածը մարզի այլ համայնքներից: Բոլոր հայտերն, ըստ մարզպետի, այս տարի շատ մանրակրկիտ են ուսումնասիրել: Այս տարի առավելապես ուշադրության կենտրոնում կլինեն մանկապարտեզների, նախակրթարանների կառուցումներն ու նորոգումները: Պետության ֆինանսական մասնաբաժինը կլինի 70 տոկոսը:

2022-ին մեծ ուշադրություն է դարձվելու դեպի արոտավայրեր գնացող ճանապարհներին և ներմուծված մեկ այլ նոր բաղադրիչի՝ գյուղական բնակավայրերում հասանելի դարձնել օպտիկամալուխային կապը: Այն տվյալ համայնքների բնակիչներին հնարավորություն կտա ՏՏ ոլորտում բարձր վարձատրվող աշխատանք ունենալ, աշխատել համայնքներից՝ հեռակա կարգով:

Սուբվենցիոն ծրագրերում են նաև ճանապարհաշինությունը, լուսավորության անցկացումը,տեխնիկայի ձեռքբերումը,ենթակառուցվածքների ճկուն զարգացումն ընդհանրապես: Շիրակի մարզպետը վստահեցրեց, հետևողական է լինելու, որ Շիրակի մարզից ներկայացված բոլոր ծրագրերը հաստատվեն:

Այս պահին, ըստ Բաղդասարյանի, փորձում են նախորդ տարվա ռիսկերը դարձնել կառավարելի: Հատկապես խոսքը վերաբերում է գյուղատնտեսության ոլորտին: Աշխատանք է տարվում նախորդ տարվա ոռոգման խնդիրը բացառելու ուղղությամբ:

2021-ն, ըստ մարզպետի, աննախադեպ է եղել անասնապահության ոլորտի համար: Շուրջ 10.000-ով ավելացել է ոչխարների և այծերի գլխաքանակը:

Մարզում լավ է կիրառվել նաև գյուղատնտեսության ապահովագրման ծրագիրը: Նախորդ տարվա ցուցանիշներով, շուրջ 22 մլն դրամի չափով 193 հայտ է բավարարվել:

Մարզի զարգացման մեջ իր մեծ տեղն ունի նաև զբոսաշրջության զարգացումը: Ուշադրության կենտրոնում պետք է լինի ներգնա տուրիզմը՝ մարզկենտրոն Գյումրիից զբոսաշրջային հոսքերն ուղղելով մարզեր: Այստեղ մեծ անելիք ունեն նաև համայնքապետերը: Մարզպետն ասաց, նրանց հետ արդեն զրույց ունեցել է:

Սամսոն Մատինյան

Տպել
907 դիտում

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա

Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ

«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տղաները այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն

Մի քանի լայքի համար 7-8 տարեկան երեխայի մոտ ոհմակի նման հարձակվողներ, մի՞թե դուք եք սգացողը, բարոյականը. Հակոբյան

Վարչապետի տիկնոջն ու մանկահասակ դստերը թիրախավորողները զերծ են ամեն տեսակ սրբություններից. Չախոյան

Նոյեմբերյանում տեղի ունեցած բախումների և ԵԿՄ մեքենայով միջադեպի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել. կա 5 ձերբակալված

Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան՝ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ

Աննա Հակոբյանի Ծիծեռնակաբերդ այցի ժամանակ «Ազգային ժողովրդական բևեռի» անդամները սանձարձակ վարք են դրսևորել

Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ

Քանի մարդ է ձերբակալվել Բագրատաշենի մոտ ցուցարարների ու ոստիկանների միջև բախման ընթացքում

Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են

Շոյգուի տեղեկալը կալանավորվել և ուղարկվել է քննչական մեկուսարան. ինչով է նա հայտնի և ինչում է մեղադրվում

Անդադար աշխատել եմ՝ հասնելու նրան, որ պարոն Ալիևի հանդեպ գործողություններ և պատժամիջոցներ կիրառվեն. ֆրանսիացի պատգամավոր

Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին. ՀՀ-ում ՌԴ դեսպանություն