Երևան
38 °C
Ինչպես արդեն հայտնել ենք, երեկ ուշ երեկոյան Ռուսաստանը պաշտոնապես ճանաչեց Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների անկախությունը և նրանց հետ կնքեց բարեկամության, համագործակցության և աջակցության պայմանագրեր։ Համապատասխան փաստաթղթերը երկուշաբթի երեկոյան ստորագրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Այս որոշումը ոչ միանշանակ է ընդունվել աշխարհի տասնյակ երկրների, բազմաթիվ միջազգային կառույցների կողմից:
Օրինակ՝ ԵԱՀԿ նախագահ և Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուն, ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդը, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մարգարետա Սյոդերֆելտը և Վեհաժողովի գլխավոր քարտուղար Ռոբերտո Մոնտելլան միաբերան հայտարարել են, որ Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը ճանաչելու՝ Ռուսաստանի որոշումը իրենք համարում են որպես Մինսկի համաձայնագրերի ակնհայտ խախտում:
«Այս քայլը միջազգային իրավունքի և ԵԱՀԿ հիմնարար սկզբունքների խախտում է և հակասում է Մինսկի համաձայնագրերին: Ինչպես ԵԱՀԿ բոլոր մասնակից պետությունները, Ռուսաստանը նույնպես պարտավորվել է հարգել այլ պետությունների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Մենք կոչ ենք անում Ռուսաստանին անմիջապես չեղարկել այս որոշումը: Ճանաչումը միայն կուժեղացնի հետագա լարվածությունը և կտարանջատի այս շրջաններում բնակվող բնակչությանը մնացած իրենց երկրից՝ Ուկրաինայից»,- ասվում է հայտարարության մեջ:
«Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների վերաբերյալ Ռուսաստանի որոշումները ծանր և հեռուն գնացող հետևանքներ կունենան»,- հայտարարել է ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչ Բարբարա Վուդվորդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում։
«Այն գործողությունները, որոնք այսօր ձեռնարկել է Ռուսաստանը, կունենան ծանր և հեռահար հետևանքներ»,- ասել է Վուդվորդը։ Նրա խոսքով՝ իրավիճակը կազդի Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության և միջազգային իրավունքի վրա։
ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը հայտարարել է, որ Դոնբասում ռուս զինվորականներին խաղաղապահներ անվանելը «անհեթեթություն» է։
«Նա (Պուտինը) հայտարարեց, որ ռուսական զորքերը կբերի Դոնբասի շրջաններ: Նա նրանց անվանում է խաղաղապահներ: Դա անհեթեթություն է: Մենք գիտենք, թե ովքեր են նրանք իրականում»,- ասել է Թոմաս-Գրինֆիլդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում:
Լինդա Թոմաս-Գրինֆիլդը կոչ է արել միջազգային հանրությանը ձեռնպահ չմնալ այն իրավիճակից, որը ստեղծվել է Ռուսաստանի կողմից Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների ճանաչումից հետո, այլ հասկացնել, որ «Ուկրաինայի վրա հարձակումը ոտնձգություն է ՄԱԿ-ի յուրաքանչյուր անդամի ինքնիշխանության դեմ»։
«Մենք շարունակում ենք հավատալ, որ բանակցությունների սեղանը միակ վայրն է, որտեղ պատասխանատու երկրները լուծում են իրենց տարաձայնությունները: Սա խաղաղությունը պահպանելու միակ վայրն է»,- ասել է նա:
«Ֆրանսիան կարծում է, որ Ռուսաստանը պետք է գործերով հաստատի Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակում երկխոսության պատրաստակամության իր խոսքերը՝ վերանայելով ինքնահռչակ Դոնեցկը և Լուգանսկը ճանաչելու որոշումը»,- ասել է ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Նիկոլա դե Ռիվյերը։
Ֆրանսիացի դիվանագետը հավելել է, որ Փարիզը հատկապես անհանգստացած է Դոնբաս ռուս խաղաղապահներ ուղարկելու հնարավորությամբ։ «Նման քայլը կլինի Ուկրաինայի տարածքային ամբողջականության խախտման հերթական ակտը»,- ընդգծել է դե Ռիվիերը։
Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից Դոնեցկի և Լուգանսկի ճանաչումը անընդունելի քայլ է, որը խախտում է մինսկյան պայմանավորվածությունները և Ուկրաինայի ամբողջականությունը։
«Ռուսաստանի Դաշնության որոշումը՝ ճանաչել, այսպես կոչված, Դոնեցկի և Լուգանսկի Հանրապետությունները, բացի մինսկյան պայմանավորվածությունների խախտումից, Ուկրաինայի քաղաքական միասնության և նրա տարածքային ամբողջականության ակնհայտ խախտում է։ Ռուսաստանի Դաշնության որոշումն անընդունելի է, մենք դա մերժում ենք»,- ասված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը, ստեղծված իրավիճակի ֆոնին կոչ է արել բոլոր կողմերին «խոհեմ գործել»։
Հունաստանի ԱԳՆ-ն Ռուսաստանի որոշումը համարել է օրենքի խախտում, նշել, որ խորհրդակցությունների կունենա դաշնակիցների ու գործընկերների հետ այդ հարցով:
Ավստրալիան էլ գործընկերների հետ միասին պատրաստ է արագ և կոշտ պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի Դաշնության ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմ՝ կապված Դոնեցկի և Լուգանսկի ճանաչման հետ, ասվում է երկրի ԱԳՆ կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Պորտուգալիայի վարչապետ Անտոնիո Կոստան «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում դատապարտել է Ռուսաստանի որոշումը։
«Ռուսաստանի կողմից Ուկրաինայի երկու անջատողական շրջանների ճանաչումը ակնհայտորեն խախտում է Մինսկի պայմանավորվածությունները և վտանգի տակ դնում Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը: Մենք խստորեն դատապարտում ենք այս գործողությունը և մեր լիակատար համերաշխությունն ենք հայտնում Ուկրաինային»,- գրել է Կոստան։
Միացյալ Նահանգներն էլ կարծում է, որ Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը ճանաչելու՝ Ռուսաստանի որոշումը վկայում է այն մասին, որ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակում Մոսկվան «ռազմական լուծման կողմնակից է»: Այս մասին ռուսական լրատվամիջոցներին մեկնաբանել են ԱՄՆ-ի Պետդեպարտամենտից:
Նշվում է, որ առաջիկա ժամերին ԱՄՆ վարչակազմը կշարունակի խորհրդակցություններն իր դաշնակիցների և գործընկերների հետ՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված հետագա քայլերի վերաբերյալ։
«Ինչպես ասացինք, մենք դիվանագիտական լուծում ենք փնտրում, որը կխուսափի դաժան և ծախսատար հակամարտությունից, բայց դիվանագիտությունը չի հաջողվի, քանի դեռ Ռուսաստանը չի փոխել իր ուղին»,- ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։
Զորամիավորումում բացվել է Փառքի սրահ
«Սուրմալու» առևտրի կենտրոնի տնօրինությունն ու անձնակազմը ցավակցություն են հայտնում պայթյունի կապակցությամբ
Եվրոյի եւ ռուբլու փոխարժեքներն աճել են. ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է նոր փոխարժեքներ
Վնասի նվազեցման լրացուցիչ արդյունավետ լուծումներ ծխողների համար
Շառլ Միշելը ցավակցական ուղերձ է հղել ՀՀ վարչապետին
Ահազանգողների գործողությունները հակապետական են և հասարակության դեմ ուղղված. Շիրակի մարզպետ
39-ամյա բնակիչը աշխատավայրում կանեփ էր աճեցրել. նախաձեռնվել է քրեական վարույթ (տեսանյութ)
Վաղը ժամանակավորապես կդադարեցվի Դդմաշեն գյուղի մի հատվածի գազամատակարարումը
ՔԿ-ն հորդորում է «Սուրմալու» առևտրի կենտրոնից ձեռք բերված հրավառության նյութերը ներկայացնել Ոստիկանություն
54-ամյա Խաչատուր Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորած
Արցախի «Աշտարակ» կոչվող ջրամբարում 16-ամյա երեխա է խեղդվել
Մարզիկ-զինծառայողները միջազգային մրցումներում գրանցել են բարձր արդյունքներ
Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կհասնի +39․․․+41 աստիճանի. ինչ եղանակ է սպասվում առաջիկայում
«Շիրակ» օդանավակայանում եւ Գյումրիի երկաթգծի կայարանում ռումբ չի հայտնաբերվել
Հայաստանում Վրաստանի դեսպանությունը ցավակցություն է հայտնել «Սուրմալու»-ում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ
Քաղաքացիները ծաղիկներ, մոմեր ու խաղալիքներ են տանում պայթյունի վայր
Ջրափրկարարները Սևանա լճում թեքված հեծանվանավակի մեջ գտնվող քաղաքացիներին օգնել են վերադառնալ ափ
Ի հիշատակ «Սուրմալու» առևտրի կենրոնում զոհված քաղաքացիների՝ ԵՄ պատվիրակությունը կիսով չափ իջեցրել է դրոշը
Լևոն Մինասյանը նշանակվել է Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս
Ղազախստանի նախագահը ցավակցական հեռագիր է հղել Նիկոլ Փաշինյանին «Սուրմալուի» պայթյունի առնչությամբ
Տարհանում Գյումրու կայարանում․ պայթուցիկի հերթական ահազանգն է գրանցվել
Հայաստանը կարևորում է Ինդոնեզիայի հետ փոխշահավետ գործակցության զարգացումը․ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյան
47-ամյա կնոջ սպանության գործով 3 անձ կալանավորվել է
ՀՀ ոստիկանապետն ու փոխոստիկանապետը կմեկնեն Ղրղզստան․ վարչապետը որոշում է ստորագրել
Չեղարկվել են «Սիմֆոնիկ Երևան» միջազգային երաժշտական փառատոնի համերգները
«Սուրմալու» առևտրի կենտրոնում որոնողական աշխատանքները շարունակվում են․ զոհերի թիվը 16 է (թարմացված)
Անհետ կորած քաղաքացին պայթյունի պահին եղել է շենքի առաջին հարկի մուտքի մոտ. ԱԻ փոխնախարար
Հրավառությունների կազմակերպման կարգի խստացման նախագիծը կքննարկվի ԱԺ արտահերթ նիստում. Տիգրան Ավինյան
ԵԿՄ-ն ցավակցում է «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի և հրդեհի հետևանքով զոհվածների ընտանիքներին
Մետրոպոլիտենում տեխնիկական խափանման պատճառով գրանցվել է երթևեկության գրաֆիկի խախտում
Երևանի որոշ հասցեներում դադարեցվել է գազամատակարարումը
Ռուս զույգը իրենց շան հետ գանձ էր և շատ լավ փորձի աղբյուր, վթարի հաջորդ օրվանից եկել էին կամավոր օգնելու. Իոաննիսյան
Սա սադրանք է քաղաքական ուժերի կողմից․ ՌԴ ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել ՀՀ ԱԳՆ-ին
ՀՀ բոլոր դիվանագիտական ներկայացուցչություններում բացվել են սգո մատյաններ
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 65 դեպք
Ավտովթար Երևանում․ վարորդներից մեկը Հայկ Մարությանի կինն է, նախկին քաղաքապետը դեպքի վայրում էր
Թուրքի ձեռքը քեզ չհասավ, աղետի դեմ անզոր եղար․ «Սուրմալուի» պայթյունից զոհված 22-ամյա տղան Արտավազդ Եղոյանի եղբոր թոռն է
«Սուրմալուի» պայթյունի գործով մեղադրյալներ չկան․ դատախազությունը հորդորում է զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց
Հրդեհ Գյումրի քաղաքում
Երևան քաղաքի ԲԿ-ներ է դիմել 62 քաղաքացի, որոնցից 7-ը շարունակում է բուժում ստանալ․ ԱԻՆ
© 2022 Հայկական ժամանակ