Հայաստան է ժամանել Լիտվայի ՆԳՆ ոստիկանության գլխավոր կոմիսարի ղեկավարած պատվիրակությունը (լուսանկարներ ,տեսանյութ)

Փետրվարի 22-ին ՀՀ ոստիկանության պետի հրավերով աշխատանքային այցով Հայաստան է ժամանել Լիտվայի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության դեպարտամենտի գլխավոր կոմիսար-գեներալ Ռենատաս Պոժելայի ղեկավարած պատվիրակությունը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

timthumb (4).jpg (70 KB)

Նույն օրը ոստիկանության վարչական համալիրում պատվիրակությանն ընդունել է ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը։ Երկու երկրների իրավապահ կառույցների ղեկավարներն ու պատվիրակության անդամները ծաղկեպսակ դրեցին ու ծաղիկներ խոնարհեցին ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշապատին։

timthumb.jpg (61 KB)timthumb (1).jpg (61 KB)timthumb (2).jpg (80 KB)timthumb (3).jpg (76 KB)
Ոստիկանության պետ Վահե Ղազարյանը ողջունելով հյուրերին՝ ընդգծեց, որ երկու գերատեսչությունների ղեկավարների ամենաբարձր մակարդակով հանդիպումը խոսում է երկու երկրների բարեկամական և արդյունավետ հարաբերությունները նաև իրավապահ ոլորտում ամրապնդելու և զարգացնելու փոխադարձ պարտաստակամության մասին։

ՀՀ ոստիկանության պետը նշեց, որ մշտապետ զգացվել է լիտվացի գործընկերների աջակցությունը հատկապես ոստիկանների վերապատրաստման գործընթացում: Նա նաև խոսեց ՀՀ ոստիկանությունում տեղի ունեցող բարեփոխումների մասին։

Գլխավոր կոմիսար-գեներալ Ռենատաս Պոժելան շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նշեց, որ Հայաստանի ոստիկանության հետ համագործակցությունը Լիտվայի ոստիկանության համար առաջնահերթություն է։

timthumb (5).jpg (44 KB)timthumb (6).jpg (37 KB)

Ռենատաս Պոժելան կարևորելով հանդիպումը՝ վստահություն է հայտնել, որ բարեկամական երկու երկրների իրավապահ կառույցների համագործակցությունը, որն ուղղված է հանցավորության դեմ պայքարին ու անվտանգության ապահովմանը, արդյունավետ է լինելու։

Հանդիպման ավարտին Վահե Ղազարյանն ու Ռենատաս Պոժելան ստորագրել են ՀՀ ոստիկանության և ԼՀ ՆԳՆ ոստիկանության դեպարտամենտի միջև փոխըմբռնման հուշագիր։
Նույն օրը Լիտվայի ոստիկանության դեպարտամենտի գլխավոր կոմիսար-գեներալ Ռենատաս Պոժելան ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանի ուղեկցությամբ այցելել է պարեկային ծառայության Երևանի գունդ։

Պարեկային ծառայության ղեկավարությունը Լիտվայի ոստիկանության պատվիրակությանը ներկայացրել է պարեկային ծառայության մեքենաները, դրանց հնարավորությունները, տեխնիկական հագեցվածությունը, օգտագործվող հատուկ միջոցները և այլն։ Պարեկային ծառայության պետ Արթուր Ումրշատյանը լիտվացի գործընկերներին ներկայացրել է ծառայության ստեղծման պատմությունը, պարտականությունները, ծառայողների սպառազինության ու ծառայության կառուցվածքային մանրամասներ։

Լիտվայի ոստիկանության պատվիրակությունը եղել է նաև պարեկային ծառայության կազմակերպման բաժնում և ծառայողական քննությունների բաժանմունքում։ Հյուրերը ծանոթացել են ստորաբաժանումների աշխատանքին և քննարկել պարեկային ծառայությանն ու համագործակցությանը վերաբերող հարցեր։

timthumb (7).jpg (44 KB)timthumb (8).jpg (56 KB)

 

Տպել
790 դիտում

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան