Դպրոցներն ու մանկապարտեզները չեն գործում, տրանսպորտն աշխատում է խիստ սահմանափակումներով. իրավիճակը Կիևում

Ինչպես արդեն հայտնի է, իրավիճակը Դոնբասում ծայրաստիճան լարված է: Սահմանային գծի ողջ երկայնքով մարտեր են ընթանում:

«Հակական ժամանակ»-ը կապ է հաստատել Ուկրաինայի Կիեւ քաղաքում բնակով հայ լրագրող-մեկնաբան Էդգար Բաղդասարյանի հետ, որն էլ պարբերաբար տեղեկացնում է Կիեւում տիրող իրավիճակի մասին: Լրագրողը հայտնեց, որ առավոտյան Կիեւի ժամանակով 05:30-ի դրությամբ (Երեւանի ժամանակով 09:30) արթնացել են պայթյունի ձայներից, բայց այժմ պահպանվում է հարաբերական հանգիստ վիճակ:

«Այս հարաբերական հանգստությունը եւս ունի իր վտանգները, բայց միեւնույն ժամանակ հաղորդվող տեղեկատվությունը, որը մենք պարբերաբար ստանում ենք, հիմնականում վերաբերում է հաճախակի ծավալվող գործողություններին: Ինչպես հաղորդում են ուկրաինական լրատվամիջոցները, ռուսական ռազմական ուժի կողմից հիմնականում թիրախավորվում են ռազմական օդանավակայաններն ու ռազմական օբյեկտները՝ զենքի պահեստարաններ եւ այլն»,- ասաց Բաղդասարյանը:

Մեր զրուցակցի հաղորդմամբ՝ համընդհանուր խուճապային իրավիճակ է, որովհետեւ մարդիկ հիմնականում տեղափոխովում են դեպի Լեհաստանի սահման տանող հատված. «Մարդիկ չգիտեն, եթե տներից դուրս գան, արդյոք կկարողանա՞ն հասնել իրենց նպատակակետին»:

Առավոտից չեն աշխատում դպրոցները, մանկապարտեզները, իսկ տրանսպորտն աշխատում է խիստ սահմանափակումներով: «Առավոտյան երթեւեկությունը կաթվածահար էր, քանի որ մարդկանց մոտ խուճապ էր, մտածում էին՝ հարձակումը հենց Կիեւի վրա է: Այս պահին հոսանքի, ջրի, համացանցի խնդիր չունենք: Չեն լսվում նաեւ կրակոցի եւ պայթյունի ձայներ: Երբեմն-երբեմն երկնքում լսվում են ինքնաթիռների ձայներ»,- նկարագրեց Էդգար Բաղդասարյանը:

Լրագրողի փոխանցմամբ՝ այս պահի դրությամբ հրթիռակոծվել է Իվանո-Ֆրանկովսկի օդանավակայանը. «Ի դեպ, Լվովում երկար ժամանակ օդային ազդանշանը չի դադարել, մարդկանց տարհանել են ապաստարաններ, Օդեսա քաղաքի վրա հարձակումն էլ ծովային է եղել, Լվով քաղաքն է հրթիռակոծության տակ»:

Տպել
1551 դիտում

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան