Բրեժնեւա, Լոբադա, Մոնատիկ. ուկրաինացի հայտնիները՝ իրենց երկրում կատարվողի մասին

Համաշխարհային ճանաչում ունեցող մի շարք ազգությամբ ուկրաինացի հայտնիներ  սոցիալական ցանցերի իրենց էջերում տարբեր գրառումներ ու կոչեր են անում՝ պատերազմը դադարեցնելու մասին:

Ուկրաինացի, բայց երկար տարիներ Ռուսաստանում բնակվող ու գործող երգչուհի, դերասանուհի Վերա Բրեժնեւան առավոտից «Ինստագրամ»-ի իր էջի «սթորի» բաժնում տարբեր գրառումներ է անում, հրապարակում ռմբակոծություններից կադրեր ու աղերսում դադարեցնել ռազմական գործողությունները:

«Անգամ ամենավատ երազում չէի կարող պատկերացնել, որ Ռուսաստանը երբեւէ կարող էր հարձակվել Ուկրաինայի վրա: Բայց հիմա դա երազ չէ: Ուկրաինան խաղաղ պետություն է, ուկրաինացիները խաղաղասեր ժողովուրդ են, մենք խաղաղություն ենք ուզում, պատերազմ չենք ուզում»,- գրել է Բրեժնեւան:

Երգչուհի Թինա Կարոլն էլ ձեռքի ափով դեմքը փակած լուսանկար է հրապարակել ու կից գրառում կատարել. «Կանխազգում էի. մեկ շաբաթ առաջ գնացել էի աղոթելու: Թող իմ ձայնն ու երգը աղոթք դառնան եւ հասնեն քեզ ու աշխարհին, սիրելի Ուկրաինա»:

Երգչուհի Սվետլանա Լոբադան էլ գրել է, որ վաղ առավոտից՝ ժամը 5-ից, կապի մեջ է հարազատների եւ մտերիմ մարդկանց հետ: «Բայց ինչպե՞ս է սա հնարավոր: Տեր աստված, կանգնեցրու այս ամենը, ես ուղղակի աղաչում եմ»,- գրել է նա:

Ուկրաինացի հայտնի երգիչ Իվան Դորնը ևս դիմել է ռուսներին՝ կոչ անելով դադարեցնել Ուկրաինայում ռազմական գործողությունների աղետը։

«Վիա Գրա» խմբից հայտնի ուկրաինացի երգչուհի Աննա Սեդակովան էլ անգլերենով գրված պաստառի լուսանկար է հրապարակել ինստագրամյան իր էջում: Պաստառի գրությունը հետեւյալն է. «Ինչպե՞ս կարող ենք մենք սովորեցնել մեր երեխաներին, որ բռնությունը երբեք խնդիրներ չի լուծում, երբ կառավարությունը դիմում է բռնության՝ իր խնդիրները լուծելու համար»:

Երգիչ Մոնատիկն էլ գրել է (Դմիտրի Մոնատիկ) սա ամենավատ երազն է, եւ այսօր իր երկրում՝ Ուկրաինայում ապրողներն առավոտյան արթնացել են պայթյունների, տագնապի ու ինքնաթիռների ձայներից: «Ռուսաստանի քաղաքացիներին խնդրում եմ չլռել: Խաղաղասերներին խնդրում եմ չլռել: Աղաչում եմ՝ օգնեք կանգնեցնել պատերազմը: Սա 21-րդ դարն է, մեզ առաջ նայել է պետք: Մեզ պետք է կառուցել, առաջ գնալ, այլ ոչ թե ավերել, ոչնչացնել ու սպանել»,- գրել է Մոնատիկը:

Տպել
5476 դիտում

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Ռեստորանում «Ջերմուկ»-ի շիշը կոտրվել է, ապակյա բեկորը վնասել է 32-ամյա երիտասարդի աչքը

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել