Ուկրաինացիների կյանքն առավել կարևոր է, քան հայերի՞նը. Սարիկ Անդրեասյանի անդրադարձը՝ ռուս-ուկրաինական զարգացումներին

Ռուսաստանաբնակ ռեժիսոր Սարիկ Անդրեասյանն ինստագրամյան իր էջում անդրադարձել է Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին:

Նա հարց է հղել՝ արդյոք ինչ-որ մեկը հիշո՞ւմ է, որ 44-օրյա պատերազմի ընթացքում ուկրաինացի կամ ռուս աստղերից որևէ մեկը տեսանյութ տեղադրի սոցկայքերում կամ գրառում կատարի՝ հորդորելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն կանգ առնել և զենք չուղարկել Ադրբեջան:

«Չեմ հիշում, որ ուկրաինացիները զայրանային, երբ Զելենսկին Էրդողանին շքանշան էր շնորհում այն բանից հետո, երբ նա ոչնչացրել էր հազարավոր հայերի»,- գրել է Սարիկ Անդրեասյանը։

Նա նաև նշել է՝ չի հիշում, որ ուկրաինացիների զգացմունքները վիրավորված լինեն, երբ հաղթանակի առիթով Ադրբեջանին շնորհավորող պաստառներ էին կախված Ուկրաինայում․ «Փորձում եմ հիշել, բայց մտքիս ոչինչ չի գալիս։ Չեմ հիշում Մելաձեի, Դոլինի դիմումները, չեմ հիշում Կոզլովսկու և Խամատովայի նամակները։ Միայն ռուս ռազմական լրագրողներին էին լիովին արտահայտվում և պաշտպանում արդարությունը»։

Ռեժիսորը հիշեցրել է, թե ինչպես էին հայերը Յուրի Դուդի էջում հորդորում, որ արձագանքի Արցախում տեղի ունեցողին, թե ինչպես էին հայկական սփյուռքի բարձրաստիճան ներկայացուցիչները խնդրում լուսաբանել իրադարձությունները, սակայն ի պատասխան՝ լսում էին՝ «մեզ հետաքրքիր չէ»։

«Ստացվում է՝ ուկրաինացիների կյանքն առավել կարևոր է, քան հայերի՞ կյանքը, թե՞ ամեն դեպքում ռուսական «էլիտան» կարծում է, որ դա այնքան էլ «հայփ» առաջացնող պատերազմ չէր, որ իրենք խառնվեին դրան։ Կամ գուցե խնդիրն այն է, որ Հայաստանը, որպես գումար վաստակելու հարթակ, այնքան էլ կարևոր չէ նրանց համար, որոնք հիմա զայրանում են։ Հավանաբար, խնդիրն այն է, որ Ռուսաստանն այն պատերազմում խաղաղարար գործառույթ էր կատարում, և Դուդի նմաններն այն լուսաբանելու և իրենց կարծիքը հայտնելու մոտիվացիա չունեին, քանի որ երկիրը կեղտոտելու խնդիրը նա կատարել չէր կարողանա»,- գրել է ռուսաստանաբնակ ռեժիսորը։

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմի օրերին Սարիկ Անդրեասյանը բաց նամակով դիմել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն՝ հիշեցնելով իրենց վաղեմի ընկերության մասին և ափսոսանք հայտնել, որ Ուկրաինայի նախագահը, ում նա ժամանակին մեծ սրտով մարդ է համար, ֆոսֆորային զենք է վաճառել Ադրբեջանին:

«Երեկ ես նայեցի հայ երեխաների՝ ֆոսֆորային ռումբից այրված մարմիններին, և ինչպես պարզվեց, դու էիր դրանք վաճառել մեր հարեւաններին՝ նրանց հետ բարեկամությունն ամրապնդելու համար: Ես կցանկանայի ձեզ ասել՝ «քաղաքավարի եղիր. նա մարդ է», բայց, ըստ ամենայնի, երբ նստում ես այդ «աթոռներին», այն ամենը, ինչ մարդկային ու լավ է, թողնում ես անցյալում»,- այն ժամանակ շեշտել էր Անդրեասյանը:

Տպել
6620 դիտում

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի