Հնդկաստանը տարհանել է Ուկրաինայում գտնվող իր 12 հազար քաղաքացիներին ու փակել Կիևի դեսպանատունը

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում գործող Հնդկաստանի դեսպանատունը փակվել է, իսկ դեսպանն ու անձնակազմը տեղափոխվել են երկրի արևմտյան շրջաններ։ Այս մասին հայտնում է ND-TV հեռուստաալիքը:

Ըստ աղբյուրի՝ Հնդկաստանի դեսպանատունն ամենայն հավանականությամբ կտեղափոխվի Լվով, որտեղ Հնդկաստանի դիվանագիտական ներկայացուցչությանը գրասենյակային տարածք է հատկացվել։

Հնդկաստանի դեսպանատան թվիթերյան էջում այս մասին գրառում չկա, երեկ կեսօրին արված վերջին հրապարակման մեջ նշվում է. «Հնդկաստանի բոլոր քաղաքացիներին, ներառյալ՝ ուսանողներին, խորհուրդ է տրվում շտապ հեռանալ Կիևից այսօր: Ցանկալի է գնացքներով կամ ցանկացած այլ հասանելի միջոցներով»:

Երեքշաբթի երեկոյան առցանց մամուլի ճեպազրույցի ժամանակ Հնդկաստանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Հարշ Վարդան Շրինգլան ասել էր, որ, իր տեղեկություններով, Կիևում գտնվող Հնդկաստանի բոլոր քաղաքացիները հեռացել են այնտեղից։

Տարբեր հաշվարկներով՝ ներկայումս Ուկրաինայում ապրում է ավելի քան 16.000 հնդիկ, որոնց մեծ մասը ուսանողներ են։

Այսօր առավոտյան հայտնի է դարձել, որ Հնդկաստանը Ուկրաինայից տարհանել է 12.000 քաղաքացու, հիմնականում՝ ուսանողների։ Այս մասին հայտարարել է Հնդկաստանի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Հարշ Վարդան Շրինգլան։

Նա նշել է, որ այժմ Ուկրաինայում մնացել է 8000 հնդիկ, որոնց կեսը գտնվում է Արևելյան Ուկրաինայում, հիմնականում՝ Խարկովում և Սումիում:

Նրանց տարհանման համար Հնդկաստանը խնդրել է ռուսական և ուկրաինական կողմերին ստեղծել անվտանգության միջանցքներ»,- մեջբերում է դիվանագետին Times of India թերթը:

Առաջիկա երեք օրերի ընթացքում Հնդկաստանը նախատեսում էր կազմակերպել 26 տարհանման թռիչք՝ քաղաքացիներին վերադարձնելու համար։ Թռիչքներ են կազմակերպվում Ռումինիայից, Հունգարիայից, Լեհաստանից և Սլովակիայից։

Այսօր՝ մարտի 2-ին, Հնդկաստանի ռազմաօդային ուժերի C-17 Globemaster ռազմատրանսպորտային ինքնաթիռը միացել է տարհանման գործողությանը։ Չորեքշաբթի գիշերը առաջին C-17-ը թռել է Ռումինիա, գրում է Times of India-ն։

Տպել
2310 դիտում

Նոյեմբերյանում տեղի ունեցած բախումների և ԵԿՄ մեքենայով միջադեպի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան՝ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ

Աննա Հակոբյանի Ծիծեռնակաբերդ այցի ժամանակ «Ազգային ժողովրդական բևեռի» անդամները սանձարձակ վարք են դրսևորել

Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ

Քանի մարդ է ձերբակալվել Բագրատաշենի մոտ ցուցարարների ու ոստիկանների միջև բախման ընթացքում

Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են

Շոյգուի տեղեկալը կալանավորվել և ուղարկվել է քննչական մեկուսարան. ինչով է նա հայտնի և ինչում է մեղադրվում

Անդադար աշխատել եմ՝ հասնելու նրան, որ պարոն Ալիևի հանդեպ գործողություններ և պատժամիջոցներ կիրառվեն. ֆրանսիացի պատգամավոր

Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին. ՀՀ-ում ՌԴ դեսպանություն

Հայոց ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր

Մեր ազգը ենթարկվեց զանգվածային կոտորածների, ցավոք, սա չի դադարում լինել առօրյա մարտահրավերներից մեկը. Ալեն Սիմոնյան

ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Միմյանց բախվելուց հետո ավտոմեքենաները հրդեհվել են՝ վերածվելով մոխրակույտի. խոշոր վթար Գյումրիում (լուսանկարներ)

Բելգիայի ԱԳ նախարարը Բրյուսելում մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառությանը

Քաղաքացիների իրավունքների ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են իրականցվում․ ՄԻՊ-ը՝ Տավուշի դեպքերի մասին

Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ են նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար. ՀՀ նախագահ

Ոճրագործությունների չդատապարտումը հանգեցնում է ավելի բացասական երևույթների, ինչպես ԼՂ բնակիչների տեղահանումն էր․ ՀՀ ՄԻՊ

Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը

Եվրոպական խորհրդարանը 37 տարի առաջ 1915-ի իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն. Կալյուրանդ

Ադրբեջանի և Հայաստանի կողմից առանց արտաքին միջամտության համաձայնության հասնելը չափազանց կարևոր է. Հուլուսի Քըլըչ

Արդեն ունենալով անկախ պետություն՝ պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Ավինյանի ուղերձը

Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը միասին ապագա կառուցելն է. Էրդողանը 1915-ի իրողությունը ժխտող ուղերձ է հղել

Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր

Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոն

Ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. Ֆրանսիայի դեսպան

Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. Անահիտ Մանասյանի ուղերձը

21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ

Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ

Հայաստանի ինքնիշխան իրավունքն է ՀԱՊԿ-ից դուրս գալը. Թասմագամբետով

Նիկոլ Փաշինյանն ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել 1,5 միլիոն հայերի հիշատակին (լուսանկարներ)

Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին (լուսանկարներ)

Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին