Ադրբեջանի իշխանությունների համար հայատյացությունը ներքին ու արտաքին քաղաքական գործիք է. ՄԻՊ

02/03/2022 schedule17:39

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը նշել է, որ Ադրբեջանում հայատյացությունը պետական քաղաքականության հետևանք է, որը եղել է և խորհրդային տարիներին, և շարունակվում էր նաև այդ պետության անկախացումից հետո: Նրա խոսքով՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմն ուղեկցվել է հսկայածավալ ատելության և թշնամանքի քարոզով, որը խրախուսվում էր Ադրբեջանի իշխանությունների կողմից: 

Քրիստիննե Գրիգորյանը նման կարծիք հայտնել է «Հայատյացությունն Ադրբեջանում և էթնիկ զտման վտանգը Արցախում» խորագրով հանրային քննարկման ժամանակ: 

«Արմենոֆոբիան իր գործնական արտահայտությունն է գտնում Ադրբեջանի նախագահի հրապարակային ելույթներում։ Նա հնչեցնում է սպառնալիքներ, վիրավորանք և թշնամական բնույթի արտահայտություններ է անում հայ ժողովրդի, Հայաստանի և Արցախի բնակչության նկատմամբ։ Նրա ելույթներն այնպիսինն են, որ ակնհայտորեն հասնում են անգամ ֆաշիզմի դրսևորումների: Ադրբեջանի իշխանությունների համար, ցավալիորեն, հայատյացությունը ներքին ու արտաքին քաղաքական գործիք է»,- նշեց Գրիգորյանը:

Նա հատկանշական է համարել, որ 2020 թվականի պատերազմի ընթացքում, հայկական կողմի զինվորականներին ու քաղաքացիական անձանց խոշտանգելիս, նրանց կենդանի վիճակում գլխատելիս, զոհվածների մարմիններն անարգելիս և այլ վայրագություններ կատարելիս, Ադրբեջանի ԶՈՒ ծառայողները օգտագործում էին այն նույն արտահայտությունները, որոնք օգտագործում էր և օգտագործում է Ադրբեջանի նախագահը: 

Քրիստինե Գրիգորյանը շեշտել է, որ թե 44-օրյա պատերազմի ընթացքում, թե պատերազմից հետո, պետության կողմից հովանավորվող հայատյացության քարոզն Ադրբեջանում ստացել է իր ամենածայրահեղ դրսևորումները: Ըստ մարդու իրավունքների պաշտպանի այդ քարոզը երկու հիմք ունի՝ էթնիկ և կրոնական: 

Ըստ ՄԻՊ-ի, Միջազգային դատարանի կողմից կիրառված հատուկ միջոցի խախտման մասին է վկայում Ադրբեջանի կողմից պետական մակարդակով ստեղծված աշխատանքային խումբը, որի առաջադրանքը հայկական մշակութային ժառանգության կեղծումն ու ոչնչացումն է:

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի խոսքով էլ ատելության քարոզը էթնիկ հայերի նկատմամբ մի քանի բաղադրիչ ունի, որից առաջնայինը Ադրբեջանի ներսում քարոզն է, որն էլ դրսևորվում է հանրային խոսքում՝ պետական պաշտոնատար անձանց կողմից, մինչև ամենաբարձր մակարդակ: 

«Ադրբեջանի նախագահի հայտարարությունները պատերազմի ժամանակ վայրագ սպանությունների համար հիմք հանդիսացան: Նմանատիպ քարոզի արդյունքում ձևավորված մթնոլորտն է, որ մարդկանց մեջ արթնացնում է գազանությունը՝ դրդելով պատերազմական հանցագործությունների»,- ընդգծել է նա: 

Տպել
650 դիտում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Վաղվանից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված