Ավարտվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի մասնաճյուղի տնօրենի կողմից յուրացում և ապօրինի որս կատարելու գործի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վայոց ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենի կողմից առանձնապես խոշոր չափերի յուրացում և ապօրինի որս կատարելու դեպքերի հանգամանքները: Այս մասին հայտնում է ՀՀ ՔԿ-ն:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ վերջինս, պաշտոնեական դիրքն օգտագործելով, իրեն վստահված մասնաճյուղի ֆինանսական միջոցներից վատնելու եղանակով հափշտակություն կատարելու նպատակով, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրինությանը միջնորդել է մասնաճյուղի տարբեր հաստիքներում աշխատանքի ընդունել իր ազգականներին և մտերիմներին:

Նշված անձանց հրամանագրվելուց հետո վերջիններիս կողմից փաստացի աշխատանքի չներկայանալու և աշխատանքային պարտականությունները չկատարելու պայմաններում նշված մասնաճյուղի տնօրենը, իր լիազորությունները կազմակերպության շահերին հակառակ օգտագործելով, աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերում, աշխատավարձի հաշվարկներում ներմուծել է ակնհայտ կեղծ տեղեկություններ, որի արդյունքում 2014թ. հունվարից մինչև 2021թ. օգոստոսն ընկած ժամանակահատվածում, վերջիններիս օժանդակությամբ, վատնելու եղանակով հափշտակել է իրեն վստահված՝ «Վայոց ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղին հատկացված առանձնապես խոշոր չափերի՝ 18.576.814 ՀՀ դրամ գումարը:

Քննությամբ պարզվել է նաև, որ բեզոարյան այծի ապօրինի որս կատարելու շուրջ նախնական պայմանավորվածության համաձայն՝ 2021թ. հուլիսի 2-ին նույն մասնաճյուղի անտառապահն ու տնօրենը վերջինիս կողմից շահագործվող «Ուազ» մակնիշի ավտոմեքենայով մեկնել են Արենի համայնքի Ելփին բնակավայրի «Արդարազ» կոչվող տեղամաս, որտեղ տեղորոշելով և հետապնդելով կենդանուն՝ անտառապահի անվամբ հաշվառված որսորդական հրացանից արձակած երկու կրակոցի միջոցով ապօրինի որսացել են ՀՀ կենդանիների «Կարմիր գրքում» գրանցված, որսն ամբողջովին արգելված 3-4 տարեկան բեզոարյան այծ՝ կենդանական աշխարհին պատճառելով խոշոր չափերի՝ 3.000.000 ՀՀ դրամի վնաս: 

Այնուհետև վերոնշյալ «Ուազ» մակնիշի ավտոմեքենայով ապօրինի որսը տեղափոխելիս նշված մասնաճյուղի տնօրենը նկատել է ՀՀ ոստիկանության ծառայողներին և չենթարկվելով իրեն ուղղված՝ տրանսպորտային միջոցը կանգնեցնելու օրինական պահանջին՝ դիմել է փախուստի: Հասնելով նույն բնակավայրի մեկ այլ տեղամաս՝ տղամարդիկ սատկած կենդանու մարմինն ավտոմեքենայից նետել են հարակից առուն, որը նշված վայրում հայտնաբերվել և առգրավվել է ոստիկանության ծառայողների կողմից, իսկ նրանք բերման են ենթարկվել ՀՀ ոստիկանության Եղեգնաձորի բաժին:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վայոց ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացում խոշոր չափով), 294-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (ապօրինի որս՝ նախնական համաձայնությամբ) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնական կեղծիքը՝ պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով), վերջինիս կնոջը և եղբոր փեսային՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (հանցակից՝ յուրացմանը կամ վատմանը), եղբորը և ընկերոջ որդուն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (հանցակից՝ խոշոև չափի յուրացման), իսկ անտառապահին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 294-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (ապօրինի որսը պաշտոնեական դիրքը չարաշահելով): «Վայոց ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է գրավը, իսկ մյուս մեղադրյալների նկատմամբ՝ չհեռանալու մասին ստորագրությունը:

Նախաքննության ընթացքում կենդանական աշխարհին պատճառված 3.000.000 ՀՀ դրամ վնասը վերականգնվել է, բոլոր մեղադրյալների անվամբ գրանցված առանձին գույքերի վրա դրվել է կալանք՝ գույքի հնարավոր բռնագրավումը, դատական ծախսերը ապահովելու նպատակով:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին:

Տպել
666 դիտում

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր