Մարտի 8-ի առթիվ Երևանի քաղաքապետը շնորհակալագրեր է հանձնել քաղաքի մաքրությունն ապահովող կին աշխատակիցներին (լուսանկար)

Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը շնորհակալագրեր է հանձնել քաղաքի մաքրությունն ապահովող կին աշխատակիցներին։ Այս մասին հայտնում են Երեւանի քաղաքապետարանից։

Նշվում է, որ ամեն օր քաղաքի մաքրությունն ապահովող աշխատակցուհիների համար Կանանց միջազգային օրն այս տարի առանձնահատուկ նշանակություն ունեցավ:

«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկում կազմակերպված միջոցառումը գնահատանքի յուրօրինակ դրսևորում էր՝ նվիրված ու բարեխիղճ աշխատանքի համար: Շուրջ 230 աշխատակիցներին շնորհավորել ու շնորհակալագրեր է հանձնել Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

«Հայրենիքն ու մայրաքաղաքը սիրելը սկսվում է հենց չաղտոտելուց: Երբ ես շնորհակալագրեր էի հանձնում մեր աշխատակիցներին և սեղմում նրանց ձեռքը, զգում էի, թե որքան է կոշտացած. դրանք ամենօրյա աշխատողի ձեռքեր էին, և մենք բոլորս պետք է գնահատենք նրանց աշխատանքն ու չաղտոտենք Երևանը: Շնորհավորում եմ բոլոր կանանց: Նրանք մեր ընտանիքի ջերմությունն են: Ամենօրյա աշխատանքից հետո մենք վերադառնում ենք տուն, ստանում այդ ջերմությունն ու նոր էներգիայով գալիս աշխատանքի: Մենք պետք է փայփայենք այդ ջերմությունը, որպեսզի կարողանանք նոր արդյունքներ գրանցել»,- նշել է քաղաքապետը:

Մինչև լուսաբաց ձգվող աշխատանքը բարդություններ ունի, և տոնը հնարավորություն էր մի փոքր կտրվելու աշխատանքային առօրյայից:

«Ի սկզբանե իմ նպատակն է եղել գնահատել մաքրուհիներին, և փորձեցի օրվա առիթով միջոցառում կազմակերպել: Հույսով եմ՝ վաղվանից նրանք ավելի լավ ու ոգևորված կաշխատեն: Առիթից օգտվելով՝ ուզում եմ կոչ անել մեր համաքաղաքացիներին՝ ավելի մաքուր պահեն Երևանն ու հարգեն մեր աշխատակիցներին: Պետք է ամեն մեկս հիշենք՝ աղբի տեղն աղբամանում է»,- նշել է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տնօրենի պաշտոնակատար Հովհաննես Մանուկյանը:

Համայնքային հիմնարկի աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով մի շարք փոփոխություններ կլինեն՝ կառավարման նոր մոտեցումներ ու աշխատակիցների պայմանների բարելավում:

«Դեռևս 2021թ. նախատեսել էինք հիմնանորոգում, պայմանների բարելավում. մրցույթն արդեն կայացել է, և այս տարի արդեն ամբողջությամբ կվերանորոգենք: Կառուցվածքային որոշ փոփոխություններ ևս պետք է արվեն, ինչպես նաև էլեկտրոնային կառավարման համակարգ պետք է ներդնենք, որպեսզի ավտոմեքենաների կառավարումն արդյունավետ դառնա»,- ընդգծել է քաղաքապետը:

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ սանիտարական մաքրման առումով Երևանում դեռևս խնդիրներ կան, որոնք լուծելու համար քաղաքի փողոցների մաքրությամբ զբաղվող շուրջ 300 աշխատակիցների թիվը կավելանա ևս 200-ով:

Տպել
1306 դիտում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե