Էլեկտրամոբիլների հարկային արտոնությունները առաջադեմ երկրներում

Էլեկտրամոբիլները ներքին այրման շարժիչով աշխատող մեքենաների համեմատ ավելի քիչ վնասակար են գոնե այն պատճառով, որ չեն աղտոտում շրջակա միջավայրը։ Դա է պատճառը, որ բազմաթիվ երկրներ խրախուսում են վարորդներին անցնել էլեկտրական տրանսպորտային միջոցների՝ առաջարկելով ֆինանսական խթանման ծրագրեր կամ հարկային արտոնություններ։

Այսօր բազմաթիվ երկրներ են կանգնած վնասի նվազեցման մարտահրավերների առաջ։ Դրանցից մեկն է՝ համոզել ավտոմոբիլիստներին անցնել կայուն, մաքուր և հանգիստ էլեկտրական շարժունակության: Ակնհայտ է, որ վարորդական իրավունք ստանալուց ի վեր բենզինով կամ դիզելային շարժիչով մեքենա վարողներից շատ ջանք կպահանջվի, որ կատարեն այդ անցումը․ սովորությունը փոխելը հեշտ բան չէ, անգամ՝ եթե կան առողջական ռիսկերը ու շրջապատի մարդկանց ու բնության վնասը նվազեցնելու նախապայմաններ։

Գիտակցելով, սակայն, որ ավելի քիչ վնասակար այլընտրանքին անցում կատարելը պարտադիր է, առաջադեմ երկրները կիրառում են կարգավորող դաշտի, հարկային և ֆինանսական խթաններ։ Մոտեցումներից մեկն է ավելի բարձր արտանետումներ ունեցող տրանսպորտային միջոցների համար հարկային բեռի ավելացումը և ցածր արտանետումներ ունեցողներին հարկային արտոնություններ տրամադրելը:

Աշխարհում էլեկտրամոբիլների վաճառքի ամենաբարձր ցուցանիշներ ունեցող երկրում՝ Նորվեգիայում, նոր մեքենաների գնորդներն առաջին իսկ օրվանից օգտվում են էլեկտրական մեքենայի համար 25 տոկոս խնայողությունից, քանի որ էլեկտրական մեքենաներն ազատված են ԱԱՀ-ից, որը գործում է այլ վառելիքով աշխատող մեքենաների համար: Եկեք տեսնենք՝ էլ ինչ առավելություններ կան տարբեր երկրներում։

ՉԻՆԱՍՏԱՆ՝ գնելու խթաններ, սահմանափակումների բացակայություն

Չինաստանն էլեկտրական մեքենաների աշխարհի ամենամեծ շուկան է։ Վաճառքները շարունակում են արագ աճել՝ 117 տոկոսվ միայն 2019 թվականի առաջին եռամսյակում: Այս աճը հիմնված է ոչ թանկ առաջարկի և E-մոդելների ավելի լայն ընտրությամբ։ Առաջին հերթին սա պայմանավորված է կարգավորող դաշտի խթաններով: Ի տարբերություն ներքին այրման շարժիչներով մեքենաների՝ էլեկտրական մեքենաները ենթակա չեն գրանցման սահմանափակումների կամ որոշակի օրերին վարորդական արգելքների, որոնք գործում են Չինաստանի մեգապոլիսներում։ Գնումների խթանները նույնպես նպաստում են հսկայական պահանջարկին:

ԱՄՆ՝ հարկային բոնուս

Էլեկտրական մեքենաներ գնելիս հանվում են բոլոր դաշնային հարկերը, որոնք կախված են վառելիքի սպառումից: Էլեկտրական մեքենաների գնորդները նաև իրավունք ունեն ստանալ դաշնային հարկային վարկ՝ մինչև 7500 ԱՄՆ դոլարի չափով։

Նորվեգիա՝ հարկային բոնուս

Նորվեգիան մի քանի տարի շարունակ եղել է էլէկտրական մեքենաների ներդրման գործում առաջատար, ինչն արտահայտվում է նրա առաջատար դիրքով վերականգնվող էներգիայի ոլորտում։ 2018 թվականին Նորվեգիայում վաճառված գրեթե յուրաքանչյուր երրորդ ավտոմեքենան էլեկտրական էր։ 2019 թվականի առաջին եռամսյակում գրանցված գրեթե յուրաքանչյուր երկրորդ մեքենան էլեկտրական էր։

Դրա համար կան հիմնավոր պատճառներ. այս հեռանկարային շուկայում էլեկտրական և վառելիքային էլեմենտներով մեքենաներն ազատված են ներմուծման հարկից։ Բացի դրանից, էլեկտրական մեքենաներն ազատվում են տրանսպորտային միջոցների 25 տոկոս ԱԱՀ-ից։

Ֆրանսիա՝ մինչև 8500 եվրո էլեկտրական մեքենա գնելու դեպքում

Ֆրանսիայում գործում է այսպես կոչված բոնուս-մալուս (խթան/հարկ) համակարգը՝ ըստ որի ամենաբարձր CO2 արտանետումներով մեքենաներ ունեցողները պետք է մուծեն հավելավճար՝ ավելի քան 10000 եվրո ամենաշատ արտանետումներ ունեցող մեքենաների համար: Սա ևս խթան է գնելու էլեկտրական մեքենաներ։ Էլեկտրական մեքենա գնելիս հնարավոր է պահանջել 6000 եվրո՝ որպես էկոբոնուս, սակայն այն չի կարող գերազանցել մեքենայի արժեքի 27 տոկոսը: Բացի դրանից, մինչև 2500 եվրո արժողությամբ բենզինային կամ դիզելային մոդելների համար գործում է ուտիլիզացիայի բոնուս: Էլեկտրական մեքենաների մասնավոր սպառողները կարող են օգտվել 8500 եվրո չափով էկոլոգիական բոնուսներից:

Նիդերլանդներ՝ հարկային բոնուս

Նիդերլանդներում ամբողջական էլեկտրական մեքենաների համար հաշվառման հարկը չի գործում: Հաշվառման հարկը պայմանավորված է ավտոմեքենայի CO2 արտանետումների քանակով: Համեմատության համար նշենք, որ 100 գ/կմ CO2 արտանետումներով բենզինով աշխատող մեքենայի համար գործում է 2355 եվրոյի չափով հաշվառման հարկ, և սա միայն այս հարկն է: Բացի դրանից, էլեկտրական և հիբրիդային մեքենաները ազատված են տրանսպորտային միջոցների հարկից։ Էլեկտրական մեքենայի արժեքի միայն 4 տոկոսը (առավելագույնը 50,000 եվրո) համարվում է վարորդի եկամտահարկի մաս այն ընկերությունների վարորդների համար, ովքեր մեքենան օգտագործում են նաև անձնական նպատակներով։

Մեծ Բրիտանիա 3.500 ֆունտ՝ որպես ձեռքբերման խթան

Մեծ Բրիտանիայում լիարժեք էլեկտրական մեքենաների բոլոր սպառողների համար գործում է մինչև 3500 ֆունտ չափով դրամաշնորհ: Հիբրիդային մեքենաների վարորդների համար հասանելի է մինչև 500 ֆունտ զեղչ՝ տնային լիցքավորման սարքը գնելու համար: Ընկերության մեքենաների անձնական օգտագործման դեպքում ևս գործում է հարկի ավելի ցածր դրույքաչափ՝ 13 տոկոս։ Սա կազմում է բենզինով կամ դիզելային վառելիքով մոդելի համար գործող դրույքաչափի մոտ կեսը՝ չնայած գալիք տարիների ընթացքում սպասվում է դրույքաչափի բարձրացում:

Իտալիա 4000 եվրո՝ ձեռքբերման խթան և 2000 եվրո՝ ուտիլիզացիայի բոնուս

Իտալիան էլեկտրական մեքենաների համար զգալի արտոնություններ առաջարկող ամենաերիտասարդ շուկան է: Նոր էկոբոնուսը ներդրվել է 2019 թվականի մարտին և ուժի մեջ է մինչև 2021 թվականի վերջ։ Կառավարության կողմից առաջարկվող առավելագույն բոնուսը՝ 6000 եվրո է 2000 եվրոյի հետ միասին, եթե հին մեքենան հավելավճարով փոխանակվում է Euro 1-ից Euro 4 ստանդարտի մեքենայի հետ, և/կամ 4000 եվրո՝ 20 գ/կմ ցուցանիշից քիչ CO2 արտանետումներով մեքենաների համար այն դեպքում, եթե նրանք չեն փոխանակվում:

Տպել
8940 դիտում

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին

«Դինամո»-ում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյել է ֆեդերացիայի նախագահին, ապա՝ ծեծի ենթարկել

Հայաստանն ու Չինաստանը համագործակցում են միջազգային հարթակներում. Հակոբ Արշակյան

Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեին Հայաստանը կներկայանա պաշտոնական տաղավարով

16-ամյա տղան դանակահարել է 43-ամյա ոչ սթափ տղամարդուն. ձերբակալելիս պատանու մոտ թմրամիջոց է հայտնաբերվել

Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու

ԼՂ-ում տեղակայված ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնն ավարտում է իր գործունեությունը

ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային բաժինը նոր ղեկավար ունի

Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական

«Լունապարկում» 1 տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից, ծնողը մեղադրում է, որ նրան չեն ամրակապել

Ռուսաստանը Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում. Զախարովա

ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ

«Ուշ ա». Լիլիթ Հովհաննիսյանն ու GASOIIA-ն ներկայացրել են տեսահոլովակի պրեմիերա

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. ուղևորը մահացել է, վարորդը՝ հոսպիտալացվել (լուսանկարներ)

Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող. վերջինիս բռնության ենթարկելու հաղորդման հիման վրա նախաձեռնվել է վարույթ