Այն բողոք է ստանդարտ գրականության, սահմանումների դեմ․ այսօր տեղի կունենա «Կույր կետադրություն» գրքի շնորհանդեսը

Երբ կույր ես, բան չես տեսնում, ոչ մի արգելք չունես, առաջ ես գնում։ Կետադրությունը, ընդհակառակը, արգելքներ է ենթադրում։ Իսկ ի՞նչ է ենթադրում «կույր կետադրությունը»։

Այսօր՝ մարտի 17-ին, տեղի կունենա ժամանակակից գրող Արամ Ավետիսի «Կույր կետադրություն» գրքի շնորհանդեսը։

Այն վերահրատարակվում է 4-րդ անգամ՝ նորովի, նոր դիզայնով: Գիրքն այս անգամ հրատարակվում է Ակտուալ արվեստի հրատարակչության «Ջեբգիր» մատենաշարով։

«Կույր կետադրություն»-ը մոտավորապես երեք տարիների ընթացքում հավաքված 27 կտոր գործերի ամբողջությունն է։ Այն ճանապարհորդություն է։ Գրողի՝ այդ երեք տարիների ճամփորդությունները, իր կյանքն ու ապրումները, մտքերն ու հույզերն արտացոլված են ու ամբողջացված մեկ գրքում։ Գործերն ինքնուրույն էսսեներ են, որոնք, ներքին կապով կապվելով, վեպ են դառնում․ ամփոփված են երեք խորագրերի ներքո՝ «Տեսունակ կուրություն», «Անհետացող քաղաքի քարտեզը» եւ «Կետադրության համընդհանուր պատմություն»։

Գրքի՝ արդեն 4-րդ անգամ հրատարակման, առաջացրած հետաքրքրության եւ, առհասարակ, «Կույր կետադրության» ստեղծման մասին «Հայկական ժամանակ»-ը զրուցել է Արամ Ավետիսի հետ։

Ժամանակակից գրողի բնորոշմամբ՝ այս գիրքը բողոք է ստանդարտ գրականության, սահմանումների դեմ․ «Ինչ-որ առումով այն նաեւ ստեղծագործ մարդու որոնումներն են։ Առաջին հայացքից թվում է, թե այդ ոչ շատ մեծ ծավալի առանձին գործերի մեջ ոչ մի կապ չկա, բայց, իհարկե, ընդհանուր կապ կա։ Ճանապարհի թեման է, որը նաեւ մարդու ներաշխարհն է, մարդու ուխտը, որի համար նա ինչ-որ մի տեղ պիտի հասնի»։

Արամն անկեղծանում է՝ սկզբում չէր որոշել, որ իր գրածները մի օր կամբողջացվեն, եւ գիրք կդառնան։ Ժամանակին պարզապես գրում էր, ստեղծում գրականություն, որն էլ մի օր ինքնաբերաբար ամբողջացվեց ու դարձավ «Կույր կետադրություն»-ը։

«Նիցշեն շատ հետաքրքիր բան է ասել՝ ես այլեւս չեմ ուզում կարդալ որեւէ հեղինակի, որի մոտ նկատվում է, որ նա ցանկացել է գիրք ստեղծել, այլ կարդալու եմ միայն նրան, ում մտքերն անսպասելիորեն գիրք են դարձել»,- ասում է Արամը։ Նրա կարծիքով էլ է այդպես՝ այն գրողները, որոնք ի սկզբանե գիրք են գրում, իրենք ամենավատ գրողներն են․ «Իրական գրողը գիրք չի գրում, նա ուղղակի գրում է, իսկ այդ գրվածքները հետագայում դառնում են գի՞րք, օրագի՞ր, թե՞ տետր, հայհոյա՞նք, թե՞ կռիվ, արդեն ընթերցողն է որոշում»։

«Կույր կետադրություն» ասելով՝ գրողը նկատի ունի այն սահմանները, որոնք մեր առջեւ դրված են․ «Կետադրության նշանները, նույն այդ ստորակետերը, միջակետերն ու վերջակետերը ինքնին կանգառներ են. հերոսը պիտի կարողանա անցնել այդ բոլոր սահմանները։ Գրականության միջոցով, իրեն հոգեհարազատ գրողների եւ, ի վերջո, ինքն իր միջոցով հերոսը փորձում է սահմանները հաղթահարել։ Իսկ թե ո՞ւր է այդ ամենը հասցնում, կարդացողները կհասկանան կամ չեն հասկանա»,- ասում է նա։

Արամի խոսքով՝ առհասարակ Հայաստանում գրականության հանդեպ հետաքրքրությունը շատ քիչ է, էլ ուր մնաց՝ ժամանակակից գրականության։ Նրա բնորոշմամբ՝ կաղապարված միտքը եւ շարադրության պես գրված գրականությունը, ի վերջո, պետք է իսպառ դուրս գան ժամանակակից ընթերցողի գլխից։

«Հիմա ընթերցող երեւալն ավելի կարեւոր է դարձել, քան ընթերցող լինելը։ Այդ առումով գրականությունը երեւի ամենավատ վիճակում է մեզ մոտ։ Համենայն դեպս չէի ուզենա Հայաստանի տեսանկյունից գրականության մասին խոսել, որովհետեւ գրականությունը շատ ավելի մեծ ու անսահման երեւույթ է, քան ցանկացած երկիր՝ իր սահմաններն ու օրենքները»,- ասում է նա։

Ըստ գրողի՝ գրականությունն ու բառերը մարդուն հնարավորություն են տալիս դուրս գալ քաղաքի կամ երկիր տրամաբանությունից, այնտեղ ժամանակն ու տարածությունն այլ կերպ են ընկալվում։

«Կարող է՝ մի փոքր կոպիտ հնչել, բայց ինձ համար հայրենիքը հենց գրականության սահմաններն են, որովհետեւ հայրենիքն այն տեղն է, որտեղ քեզ զգում ես գնահատված ու ընդունված, եւ քեզ ամեն ինչ հետաքրքիր է։ Ես ինձ ավելի գնահատված ու հետաքրքիր եմ զգում գրականության տիրույթում։ Երբ ինձ հարցնում են՝ դու հայրենասե՞ր ես, ասում եմ՝ այո, հայրենասեր եմ՝ Քուչակի Հայրենները շատ եմ սիրում, դրա համար հայրենասեր եմ»,- ասում է Արամ Ավետիսը։

«Կույր կետադրություն»-ն առաջին անգամ հրատարակվել է 2017 թվականին։ Այն եղել է «Երևանյան բեսթսելլեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակում, նաեւ՝ 2018 թվականին «Անտարեսի» «XXI» մատենաշարի տարվա ամենաշատ վաճառված գիրքը։

Տպել
1897 դիտում

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ 2024 թվականի բացարձակ հաղթող (տեսանյութ)

Ստեփանավանի թիվ 1 հիմնական դպրոցում վարչապետը ծանոթացել է խնդիրների վերացման աշխատանքներին (տեսանյութ)

Մեքենան դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել քարերին, հայտնվել ձորակում. ընտանիքի 3 անդամ հիվանդանոցում է

Սահմանազատման մասին պայմանավորվածությունը վերացնում է խաղաղության համաձայնագրի ճանապարհի մեծ խոչընդոտը․ Գերմանիայի ԱԳՆ

Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի ինքնությունը կամ պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Փաշինյան

Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների ձեռք բերած համաձայնությունը

Վերին Ծաղկավանի անտառում շունը ընկել է մոտ 15 մ խորության ձորը

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին են հանձնվել Սողոմոն Թեհլիրյանին առնչվող բացառիկ ընտանեկան մասունքներ

Չհանդիպելու պլաններ չունենք․ Փաշինյանը՝ ՌԴ նախագահի հետ հանդիպման հավանականության մասին

Հասանովը խորհրդակցություն է հրավիրել և հանձնարարել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատումն արդյունավետ իրականացնել

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Լոռու մարզի նախաձեռնող խմբի նիստ․ վարչապետը ելույթ է ունեցել

ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ «BMW» է այրվել

Վարչապետը երկրորդ անգամ այցելել է Վանաձորի N 27 և N 23 հիմնական դպրոցների մարզադահլիճներ (տեսանյութ)

37-ամյա կինը շենքում գտնվող տղային իր փոխանցելիս ընկել է հորը

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ կարճատև անձրևներ կլինեն, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Պատրաստվում ենք դե յուրե արձանագրել Արծվաշեն էքսկլավի, իրենց տեսակետից անկլավի՝ ՀՀ-ի մաս լինելը․ վարչապետ

Որպես անհետ կորած որոնվող 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է կենդանիների կողմից հոշոտված

Սահմանը հանձնվելու է սահմանապահներին, ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, դա արդեն ուրիշ խնդիր է․ Փաշինյան

Ոսկեպարում ըստ էության արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ․ Նիկոլ Փաշինյան

Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը, որը կա Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ողջ երկայնքով․ վարչապետ

Խնդիրները և թերությունները շտկված են․ վարչապետը երկրորդ անգամ է այցելել Մեդովկայի նորակառույց դպրոց (տեսանյութ)

3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է (տեսանյութ)

Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու