Փարուխ գյուղի դիրքերը հանել են տվել, իբրև թե հայելային տարբերակով դիրքերի դուրս բերում է տեղի ունենում. Հովհաննիսյան

Այն, ինչ տեղի է ունեցել այսօր, պետք է կարմիր գիծ լինի մեզ համար։ Այլևս Արցախում տեղակայաված խաղաղապահների հրամանատարությունը չի կարողանում իրականացնել իր առջև դրված խնդիրը՝ ապահովել խաղաղ բնակչության անվտանգությունը։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը:

Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.

«Թշնամին կարևորագույն ռազմավարական նշանակություն ունեցող բարձունքի նկատմամբ վերահսկողություն ունի։ Եթե սա լիներ ռազմական գործողությունների միջոցով, ինչ-որ տեղ ընկալելի կլիներ, բայց այն տեղի է ունեցել…

Նախ, ռուս խաղաղապահների միջնորդությամբ և վստահությամբ Փարուխ գյուղի դիրքերը հանել են տվել՝ իբրև թե հայելային տարբերակով դիրքերի դուրս բերում է տեղի ունենում և շրջանի ապառազմականացում, մինչդեռ․․․ Մինչդեռ դիրքերի հանումից հետո թշնամին զինված՝ քայլելով մտել է գյուղ, գյուղում մնացած մարդկանց զենքի սպառնալիքով պահանջել, որ լքեն գյուղը, այնուհետև՝ շարժվել դեպի բարձունք։

2020թ-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրել են Հայաստանը, Ռուսաստանը և Ադրբեջանը, այսինքն՝ Արցախում բնակվողների անվտանգության երաշխիքի պատասխանատուն առնվազն երեք պետություն է։ Իսկ ավելի շատ անվտանգային պարտականություն ունի ՌԴ-ն, քանի որ այնտեղ տեղակայել է խաղաղապահ ուժեր, որոնց գործառույթի մեջ է մտնում հենց խաղաղ բնակչության անվտնագության ապահովումը։ Այն, ինչ տեղի է ունեցել այսօր, պետք է կարմիր գիծ լինի մեզ համար։

Այլևս Արցախում տեղակայված խաղաղապահների հրամանատարությունը չի կարողանում իրականացնել իր առջև դրված խնդիրը՝ ապահովել խաղաղ բնակչության անվտանգությունը։ Քանի որ ստորագրող կողմերից մեկը հենց Հայաստանն է, ապա Հայաստանի իշխանությունը ուղիղ պետք է կապ հաստատի Կրեմլի հետ, ներկայացնի իրավիճակի հրատապությունը և պարզ ասի՝ կա՛մ մարդիկ պետք է կռվեն և կռվով մեռնեն, կա՛մ պարզապես պետք է թողնեն ու դուրս գան իրենց Հայրենիքից։ Ռուսաստանին ուղիղ պետք է հարց տալ և ուղիղ պատասխան ակնկալել»։

Նշենք, որ ռուս խաղաղապահ զորքերի պատասխանատվության գոտում այսօր՝ մարտի 24-ին՝ ժամը 16:00-ին, Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ տարհանվել են Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի կանայք և երեխաները:

Տպել
5286 դիտում

ՀԱՊԿ-ը պահպանում է Հայաստանի հանդեպ բոլոր պարտավորությունները. գլխավոր քարտուղար

Նիկոլ Փաշինյանն ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել 1,5 միլիոն հայերի հիշատակին (լուսանկարներ)

Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ

Սուրբ Նահատակների լույս հիշատակի առջև մեր նվիրական պարտքն է՝ պաշտպանել ամբողջականությունը մեր հայրենի երկրի․ Վեհափառ

Գագիկ Սուրենյանը Ծիծեռնակաբերդից լուսանկար է հրապարակել

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին (լուսանկարներ)

Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ դրություն հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է