Անկախ նրանից՝ ինչ-որ կառույց ինձ ճանաչե՞լ է, թե՞ ոչ, ես կա՛մ երկրի երեսին, և ինձ հետ պիտի հաշվի նստել. Գայանե Առստամյան

26/03/2022 schedule21:00

Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ «Արցախցի կայանք հանուն Արցախի ապագայի» նախաձեռնությունը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կրկին հավաք էր կազմակերպել, որի նպատակը, մասնակիցների խոսքով, Արցախի ժողովրդի անվտանգության պահպանման հրատապ խնդիրը լուծելու պահանջն է, ինչպես նաեւ Արցախում նոր ցեղասպանությունն ու Արցախի հայաթափումը կանխելը։

Հիշեցնենք, որ մարտի 24-ին նույնպես արցախցի կանայք ակցիա էին կազմակերպել՝ բողոքելով Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակի, Ադրբեջանի ահաբեկչական գործողությունների դեմ։ 

Այսօր տեղի ունեցած ակցիայի մասնակից կանանցից մեկը՝ Գայանե Առստամյանը, իր ելույթում նշել է, որ Արցախն անկախ է, Ադրբեջանի կազմում չէ եւ չի էլ լինելու։ «Սա մեր հողն է, այստեղ ապրել են մեր պապերը, մեր պապերի պապերը, այստեղ ապրելու են իմ երեխաները, թոռները, ծոռներն ու կոռները։ Ես մեկ վայրկյան անգամ չեմ կասկածում, որ այդպես էլ լինելու է։ Մենք այստեղից դուրս եկողը չենք, թող զուր հույսեր չփայփայեն»,- ասել է նա:

Ակցիայից հետո «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում տիկին Առստամյանը հատուկ շեշտեց, որ նախաձեռնությունը բացառապես քաղաքացիական է, որեւէ կուսակցական պատկանելիություն չունի, որեւէ քաղաքական ուժի կողմից չի ուղղորդվում։  

«Մասնակիցները կանայք են, որոնք այս երկրի քաղաքացիներ են, ունեն իրենց հստակ դիրքորոշումը կատարվողի հանդեպ, ունեն հստակ տեսլականը, թե ինչ պիտի անեն այսօր եւ վաղը։ Եվ, ինչպես մեր աղջիկներից մեկը վերջում նշեց, մենք շնորհակալ ենք Մայր Հայաստանին, որը մեզ մեջք է կանգնում եւ աջակցում։ Հայաստան-Արցախ-Սփյուռք միասնական ճակատով էլ մենք պիտի պաշտպանենք հայ ազգի շահերը, ապագան, քանի որ ակնհայտ է, որ սրանք (- խմբ. ադրբեջանցիները) նպատակասլաց փորձում են արմատախիլ անել հայ տեսակը ոչ թե միայն Արցախից կամ Հայաստանից, այլ երկիր մոլորակից։ Գլոբալ, սիստեմատիկ աշխատանք է պետք, որպեսզի մեր ազգը կարողանա եղած ուժերով կենտրոնանալ, պայքարել եւ մեր ներկայության հարատեւությունն ապահովել համայն մարդկության մեջ»,- ասաց նա:

Տիկին Առստամյանը նշեց, որ իր համար տարակուսելի են Արցախի՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս կազմելու մասին օտար երկրների պաշտոնյաների շուրթերից հնչող խոսակցությունները։  

«Իմ գլուխը սա ոչ մի կերպ չի մտնում։ Ես նման պնդումներ անող երկրների ժողովուրդներին հարց եմ տալիս՝ դուք կկարողանա՞նք մաս կազմել մի երկրի, որը նման ցեղասպան քայլեր է անում եւ շարունակելու է անել։ Ուղղակի անհնարին է, որ մենք մնանք իրենց կազմում ընդհանրապես որեւիցե ձեւով, որեւէ տարբերակով։ Ես մի անգամ առաջարկել եմ, որ պատ կառուցվի մեր եւ իրենց միջեւ, գոնե մի երկու դար այդ պատի առկայության պայմաններում ապրենք, որպեսզի կարողանանք ուշքի գալ այդ ազգի արածներից եւ ներկայությունից։ Իմ ասածը սա է՝ այո՛, միջազգային հանրությունը պետք է մեզ ճանաչի, որպեսզի մենք փրկվենք, այսինքն՝ Ադրբեջանից անջատվենք, որ փրկվենք»,- ասաց տիկինը:

Զրուցակիցը վերահաստատեց հավաքի ժամանակ իր ելույթում հնչած միտքը՝ Արցախը մեր պապերի հողն է, եւ այն պետք է շարունակի լինել եւ մնալ մեր՝ հայերիս, ժառանգների հողը. «Այնպես չէ, որ մենք քամուց քշված, այստեղ բերված մարդիկ ենք։ Ես չեմ էլ պատկերացնում, թե ինչքա՜ն հին է մեր՝ ե՛ւ իմ հայրական, ե՛ւ մայրական գյուղերի պատմությունը։ Հայրս, օրինակ, Քռասնի գյուղից է, եւ այդ գյուղի պատմությունն այս է՝ երբ թուրքերը հարձակվել են այդ գյուղի վրա, տեղի բնակիչները 40 թուրքի են սպանել։ Հենց էդտեղից էլ, ինչպես ես գիտեմ, առաջացել է գյուղի անունը։ Ինքս էլ բնիկ ստեփանակերտցի եմ, ապրել եմ նաեւ Հայաստանում, բայց իմ ծննդավայրը մեկն է՝ Արցախը»։

Տիկին Առստամյանը նշեց, որ միջազգային կազմակերպություններին՝ ի դեմս ՄԱԿ-ի եւ տարբեր երկրների դեսպանատների, Արցախի քաղաքացիական հասարակությունը պարբերաբար նամակներ է հղում արցախցիների իրավունքների ճանաչման հարցով։

«Մենք խորհրդակցել ենք միջազգային իրավունքի գիտակ մասնագետի հետ եւ շատ լավ տեղեկացված ենք, թե ինչ իրավունքներ ունեն չճանաչված պետությունների քաղաքացիները։ Մենք թեեւ չճանաչված ենք, սակայն կայացած պետություն ենք, միջազգային իրավունքի՝ դե ֆակտո սուբյեկտ։ Մեր պրեամբուլան (- խմբ. օրենսդրական կամ այլ իրավական ակտի, ինչպես նաև միջազգային պայմանագրի ներածական մաս, որտեղ շարադրվում են տվյալ ակտի նպատակներն ու խնդիրները, շարժառիթները, որոնք ակտն ընդունելու պատճառ են դարձել) այս է՝ աշխարհի մարդկություն, մենք մեր երկրում ունենք նույն իրավունքները, ինչ դուք՝ ձեր երկրներում։ Անկախ այն բանից, թե ինչ-որ կազմակերպություն՝ ՄԱԿ կլինի, թե այլ մեկը, ինձ ճանաչե՞լ է, թե՞ ոչ, ես կա՛մ այս երկրագնդի երեսին, եւ պետք է ինձ հետ հաշվի նստել։ Եվ եթե որեւէ մեկը հարձակվում է ինձ վրա, այդ հարձակումը պետք է ունենա նույնպիսի հետեւանքներ, ինչպես կունենար միջազգայնորեն ճանաչված պետությունների դեպքում։ Այս արձանագրումներով նամակներ մենք բաժանել ենք տարբեր երկրների դեսպանատներին դեռեւս անցյալ տարի։ Մենք անընդհատ ենք այս գործունեությամբ զբաղված։ Այժմ էլ պատրաստվում ենք շատ ավելի ակտիվացնել ջանքերն այս ուղղությամբ: Մեր ասելիքը, մեր իսկ բարբառով ասած, սա է՝ դե բոլ ա լի՛․․․»։

Առստամյանի խոսքով՝ Արցախի ղեկավարությունը, այսպես ասած, չի խանգարում իրենց. «Թող պետությունը զբաղվի իր գործերով, քաղաքացիական նախաձեռնություններն էլ՝ իրենց։ Ես չեմ գտնում ճիշտ, որ պետությունը մեր նախաձեռնությանը ինչ-որ բանով պետք է աջակցի։ Ինչքան մենք չեզոք լինենք, ինքնուրույն, որպես քաղաքացիական շարժում գործենք՝ այնքան լավ։ Մեզ ոչ ոք չի դրդում, որ մենք մեր քաղաքացիական ակտիվությունը ցուցաբերենք։ Հարկ եղած դեպքում եթե դիմում ենք պետությանը, ապա սիրով ընդառաջում են եւ աջակցում»։

Տիկին Առստամյանը հավելեց նաեւ, որ իրենք բոլոր հնարավոր տարբերակներով պայքարելու են իրենց իրավունքների համար։

Հեղինե Մանուկյան

Տպել
1761 դիտում

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից