Ռուսաստանի դաշնության ՊՆ կայքում տեղադրված քարտեզը խոր մտահոգության առարկա է

Ռուսաստանի Դաշնության ՊՆ կայքում տեղադրված քարտեզը խոր մտահոգության առարկա է. որտե՞ղ են ավարտվում ու որտեղի՞ց սկսվում ռուսական ու ադրբեջանական «պատասխանատվության» գոտիները, և ո՞վ և ինչի՞ համար է պատասխանատու, ու ի՞նչ են «դիտարկում»:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը: Նրա գրառումն ամբողջական՝ ստորև.

«Ռուսաստանի Դաշնության ՊՆ կայքում տեղադրված քարտեզը խոր մտահոգության առարկա է։ Մարտի 28-ի քարտեզում ռուսական խաղաղապահների պատասխանատվության գոտում ավելացվել է երկու ադրբեջանական «դիտարկման կետ»:

Նախ, ադրբեջանական զինված ուժերն ամենևին «դիտարկելու» չեն եկել Փարուխ գյուղ ու նրա հարակից բարձունքները, երկրորդը՝ հայաբնակ գյուղերի հայաթափման եղանակով իրականացված ու հեռահար հարձակողական նպատակներ հետապնդող բարձունքի գրավման ագրեսիոն գործողությունն անթույլատրելի է օրինականացնելը՝ ՌԴ ՊՆ պաշտոնական կայքում այն ներկայացնելով իբրև «դիտարկման կետ»։

Եվ վերջապես, եթե ռուսական պատասխանատվության գոտում Ադրբեջանը պետք է դիտարկի, ապա էլ ի՞նչ ռուսական «պատասխանատվության» գոտի: Այդ դեպքում որտե՞ղ են ավարտվում ու որտեղի՞ց սկսվում ռուսական ու ադրբեջանական «պատասխանատվության» գոտիները, և ո՞վ և ինչի՞ համար է պատասխանատու, ու ի՞նչ են «դիտարկում»:

ՀՀ պաշտպանության և ԱԳ նախարարությունները կա՛մ հրապարակավ, կա՛մ ներքին խողովակներով պետք է բողոք արտահայտեն այս կապակցությամբ։ Եթե անգամ դա «դիտարկման» կետ էլ լիներ ու իրականացված լիներ խաղաղ եղանակով, դրա հաստատումը պետք է լիներ եռակողմ ձևաչափի տրամաբանության մեջ։

Մնում է ենթադրել, որ ռուսական կողմը կա՛մ անկարողությունից դրդված է այս ամենը որպես fait-accompli (կայացած փաստ) «ներառում»՝ իբրև թե «իր պատասխանատվության գոտում», կա՛մ ինչ-ինչ գործարքի շրջանակներում կամ շարժառիթներով ընդառաջում է Ադրբեջանի կողմից հայտարարված Արցախի «դեմիլիտարիզացիայի»՝ արցախյան/հայկական պաշտպանական ուժերի դուրս բերման հերթական քայլին։

Չհաստատված տեղեկություններով՝ Արցախի արևելյան ուղղության այս հատվածում ադրբեջանական զինուժի կուտակմամբ Ադրբեջանը փաստացի ռուսական ու հայկական կողմերին հասկացնում է, որ կա՛մ պետք է «համակերպվեն» իրավիճակի ու ադրբեջանական կողմի առաջխաղացման հետ, կա՛մ այլընտրանքը Ռուսաստանի համար երկրորդ ճակատի բացումն է․․․

Իրավիճակի անհեթեթությունը կատարյալ է դառնում, քանզի Արցախում ռուսական խաղաղպահությունը ոչ միայն չունի ադրբեջանական հաստատումը (Ադրբեջանը չստորագրեց մանդատը), այլ նաև ՄԱԿ մանդատի ներքո չէ՝ հարցը ՄԱԿ տեղափոխելու ու վերպետական ինստիտուցիոնալ ճնշում գործադրելու համար։ Սա արդեն լրջագույն սպառնալիք է ստեղծում, քանի որ Ադրբեջանը բավական վտանգավոր նախադեպ է ստեղծում, իսկ ադրբեջանական քաղաքական-պետական-հասարակական շրջանակները չեն թաքցնում այն շարունակելու իրենց մտադրությունը։

Նման իրավիճակում ռուսական խաղաղպահությունը ոչ միայն ինքը չունի վեճերի լուծման մեխանիզմ ու կողմերին պարտադրելու կարողություն, ցանկություն կամ իրավասություն, այլ նաև այդ կարգի վեճերը՝ ՄԱԿ տեղափոխելու հնարավորություն։

Պաշտոնական Ստեփանակերտը և Երևանը պետք է գործեն միասնական, ճշգրիտ ու թիրախավորված՝ այս խնդիրները լուծելու համար։ Երևանի կողմից ռուսական խաղաղապահության հետ կապված հետաքննության պահանջը միանգամայն իրավաչափ է ոչ միայն հասկանալու համար, թե ինչո՞ւ և ի՞նչ շարժառիթներով ապահովվեց հայկական զինված ուժերի «ոչ հայելային» ետքաշումը, այլ նաև գոնե այդ հիմքով հրադադարի ռեժիմի խախտումն այլ ատյաններ տեղափոխելու համար»,- գրել է նա։

Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն քարտեզներ էր հրապարակել՝ կից գրելով. «Երկու քարտեզներում էլ ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտու ուրվագիծը վերցված է ՌԴ պաշտպանության նախարարության կայքէջից: 2022թ. մարտի 24-ի իրադրությունը նկարագրող քարտեզում հստակ երևում է, որ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում ադրբեջանական հենակետեր չկան: 2022թ. մարտի 29-ի առավոտյան ժամը 09:00-ի իրադրությունը արտահայտող քարտեզում երևում է, որ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում տեղադրված են ադրբեջանական հենակետեր»:  

276311445_1885735314965362_8267460912758803845_n.jpg (687 KB)

277444686_1885735498298677_7445572230730654752_n.jpg (679 KB)

Տպել
4323 դիտում

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է․ ՌԴ ԱԳՆ

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ