Հայտնի են դպրոցներում ավարտական քննությունների օրերը 4-րդ, 9-րդ, 12-րդ դասարանների համար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի մարտի 28-ի թիվ 482-Ա/2 հրամանով հաստատվել են 2021-2022 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգման, ավարտական, կենտրոնացված ավարտական և պետական ավարտական քննությունների կազմակերպման ու անցկացման կարգը և ժամանակացույցը:

Կարգով սահմանվել է հանրակրթական ուսումնական հաստատությունների 4-րդ դասարանում գիտելիքների ստուգման, 9-րդ դասարանում ավարտական և կենտրոնացված ավարտական և 12-րդ դասարանում պետական ավարտական քննությունների անցկացման գործընթացը:

4-րդ դասարանում գիտելիքների ստուգում կանցկացվի հետևյալ առարկաներից՝

Մայրենի (գրավոր, թեստ) - 10.06.2022 թ.,
Մաթեմատիկա (գրավոր, թեստ) - 13.06.2022 թ.,
Ռուսաց լեզու (բանավոր)՝ ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար - քննաշրջանի ընթացքում,
Մայրենի լեզու և գրականություն (բանավոր)՝ ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողների համար - քննաշրջանի ընթացքում:

Գիտելիքների ստուգման առաջադրանքների թեստերը (առնվազն 4 տարբերակ) կազմում են ուսհաստատության մեթոդմիավորումները՝ ըստ ԳԹԿ-ի մշակած նմուշների: Առաջադրանքների նյութն ընտրվում է ԿԳՄՍ նախարարության երաշխավորած և ուսհաստատությունում գործածվող դասագրքերից:

9-րդ դասարանում քննություններ կանցկացվեն հետևյալ առարկաներից՝

Հայոց պատմություն (բանավոր) - 08.06.2022 թ.,
Գրականություն (բանավոր) - 13.06.2022 թ.,
Օտար լեզու (Ռուսերեն, Անգլերեն, Ֆրանսերեն, Գերմաներեն, այլ լեզուներ՝ սովորողի ընտրությամբ, բանավոր) - 16.06.2022 թ.,
Բնագիտություն (Ֆիզիկա, Քիմիա, Կենսաբանություն, Աշխարհագրություն՝ սովորողի ընտրությամբ՝ գրավոր, թեստ) - 23.06.2022 թ.,
Հայոց լեզու (կենտրոնացված, գրավոր, թեստ) - 28.06.2022 թ.,
Մաթեմատիկա (կենտրոնացված, գրավոր, թեստ) - 30.06.2022 թ.,
Ֆիզկուլտուրա՝ նորմատիվների հանձնում - հունիսի 7-ից մինչև քննաշրջանի ավարտն ընկած ժամանակահատվածում,
Ռուսաց լեզու (բանավոր)՝ ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար - քննաշրջանի ընթացքում,
Մայրենի լեզու և գրականություն (բանավոր)՝ ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողների համար - քննաշրջանի ընթացքում:

9-րդ դասարանում գրավոր ավարտական և կենտրոնացված ավարտական քննական թեստերը կազմում է ԳԹԿ-ն, առաջադրանքներն ընտրվում են ԿԳՄՍ նախարարության երաշխավորած և ուսհաստատությունում գործածվող դասագրքերից և (կամ) ձեռնարկներից:

12-րդ դասարանում պետական ավարտական քննությունները կանցկացվեն հետևյալ առարկաներից՝

Հայոց լեզու (գրավոր) - 08.06.2022 թ.,
Հայոց պատմություն (գրավոր) - 15.06.2022 թ.,
Մաթեմատիկա (գրավոր) - 22.06.2022 թ.,
Ռուսաց լեզու (բանավոր)՝ ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար - քննաշրջանի ընթացքում,
Մայրենի լեզու և գրականություն (բանավոր)՝ ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողների համար - քննաշրջանի ընթացքում:

12-րդ դասարանում պետական ավարտական քննական առարկաների թեստերը կազմում է ԳԹԿ-ն, առաջադրանքներն ընտրվում են ԿԳՄՍ նախարարության երաշխավորած շտեմարաններից և ուսհաստատությունում գործածվող դասագրքերից և (կամ) ձեռնարկներից:

Ավարտական և պետական ավարտական քննությունները կազմակերպվում են քննական կենտրոններում: Քննական կենտրոն է դառնում յուրաքանչյուր ուսհաստատություն:

Կենտրոնացված ավարտական քննությունները կազմակերպվում են առանձնացված քննական կենտրոններում: Քննական կենտրոնների ցանկը և կենտրոնների ղեկավարների ցուցակը հաստատում է ԳԹԿ-ի տնօրենը:

Քննական կենտրոններում սովորողները բաժանվում են խմբերի: Յուրաքանչյուր խմբում կարող է լինել ոչ ավելի, քան 20 սովորող՝ խստորեն պահպանելով հակահամաճարակային կանոնները և սոցիալական հեռավորությունը:

Տպել
986 դիտում

Մահացել է նախկին պատգամավոր, գեներալ-մայոր Սեդրակ Սարոյանը

UCOM հեռուստատեսության բաժանորդները կրկին կվայելեն VIASAT ընտանիքի հեռուստաալիքները՝ արդեն HD որակով

Ուղեգիր Մալդիվներ, iPhone 14-ի և ավանդի սերտիֆիկատներ՝ Կոնվերս Բանկի հերթական ակցիայի շրջանակում

Արեգ Հովհաննիսյանը համատեղության կարգով նշանակվել է Ավստրալիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան

ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և Վանաձորի որոշ հասցեների գազամատակարարումը

Կասեցվել է վտանգավոր սննդամթերքի՝ «Լոռի» և «Չանախ» տեսակի պանիրների թողարկումը

Բելառուսական պետական ագրարային տեխնիկական համալսարանում ուսանելու հնարավորություն

Խնդրահարույց շուրջ 60 հասցեից փողոցներում տեղադրված կանգնակները դուրս են բերվել (տեսանյութ)

Տեսաուղերձով Ադրբեջանի նախագահին հայտարարել է, որ հրաժարվում է ՀՀ քաղաքացիությունից. նախաձեռնվել են քրեական վարույթներ

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

«Ժառանգության պահպանություն՝ հանուն կայուն ապագայի». գիտաժողով՝ նվիրված հայ գրատպության 510-ամյակին

Համայնքային գրադարանների ֆոնդը համալրվում է. Երևանի քաղաքապետն այցելել է հրատարակչություններ (տեսանյութ)

Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ ոստիկանության տարածքային բաժիններում

Կձևավորվի Պաշտպանին առընթեր երեխաների և երիտասարդների իրավունքների հարցերով հասարակական խորհուրդ

Խուսափե՛ք արևի ուղիղ ճառագայթներից. օդի բարձր ջերմաստիճանի պայմաններում օրգանիզմը պաշտպանելու մի քանի պարզ կանոն

Ճանապարհատրանսպորտային պատահար Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին. 4 կին տեղում մահացել է

Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը. Դավիթ Բաբայան

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

ՆՈՒՀ ղեկավարման իրավունքի` հավաստագրի համար հավակնորդների փաստաթղթերը կընդունվեն օգոստոսի 16-ից սեպտեմբերի 5-ը

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում նորածին երեխա է մահացել. ԲԿ-ից պարզաբանում են կատարվածը

Մեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 11 ՃՏՊ, 1 մարդ զոհվել է, 13-ը՝ վիրավորվել

Եկե՛ք միասին կարգ ու կանոն հաստատենք մեր խաղադաշտերում. ՀՖՖ-ի և «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի համատեղ հայտարարությունը

ՀՀ ավտոճանապարհներին իրականացվում են ընթացիկ ամառային սպասարկման աշխատանքներ

Կասեցվել է գազավորված ընպելիքի արտադրամասի գործունեությունը

Փրկարարները բռնել են 1 սահնօձ, 2 շահմար, 1 գյուրզա

«Ձեր արծաթը մեզ համար ոսկու արժեք ունի». Վահրամ Դումանյանը ոսկե մեդալներով է պարգևատրել շախմատիստներին

Երիտասարդությունը մեր պետության ու հասարակության վաղվա ճարտարապետն ու շինարարն է. ՀՀ ՄԻՊ-ի ուղերձը

Դավիթաշենի շենքերից մեկի հետնամասում հայտնաբերվել է կնոջ դի

Ցանկացած երկրում երիտասարդությունն է փոփոխությունների առաջամարտիկը. Վահրամ Դումանյան

Հավաստագրեր՝ մարդկային ռեսուրսների կառավարման դասընթացների մասնակիցներին (լուսանկարներ)

Տավուշի մարզի բնակիչ 83-ամյա տղամարդուն առևանգած անձանց ոստիկանները հայտնաբերել և ձերբակալել են

«Կյանքից ամուր»․ ֆիլմ պատերազմից հետո ապրողների և ապրեցնողների մասին

Երևանում և վեց մարզում հոսանքազրկումներ են սպասվում

Ձևավորվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Արմավիր համայնքի տարածքային խորհուրդը (լուսանկարներ)

Հրադադարի պահպանման ռեժիմի էական խախտումներ և միջադեպեր չեն արձանագրվել. Արցախի ՊՆ

Աղվան Հովսեփյանը 100 մլն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի

Հորս առևանգման փաստով քիչ առաջ ձերբակալվեց ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանը. Խաչատուր Քոքոբելյան

Հայաստանի շախմատի հավաքականները ժամանել են հայրենիք

«Արվեստանոց» նախագիծը՝ ժամանակակից արվեստագետներին ներկայացնելու հարթակ

Թևոսյան փողոցում գտնվող ավտոբուսների հիմնական հավաքակայանն առաջիկայում կվերանորոգվի և այնտեղ կտեղակայվի նոր ավտոբուսներ