ՀՀ դատախազությունը 2021-ին նախաձեռնություններ է ցուցաբերել նաև պետության ոչ գույքային շահերի պաշտպանության ոլորտում

05/04/2022 schedule11:43

ՀՀ դատախազությունը միջոցներ է ձեռնարկում նաև պետական ոչ գույքային շահերի պաշտպանության ուղղությամբ:

Մասնավորապես՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը 2021 թ-ին ուսումնասիրության առարկա է դարձրել կրթություն ստացող և ուսումնական hաստատություններ հաճախող անձանց, անվտանգության ապահովման հարցերը:

ՀՀ ուսումնական հաստատություններում, մասնավորապես՝ նախադպրոցական և հանրակրթական հաստատություններում, կրթություն են ստանում (հաճախում են) փոքրահասակները կամ երեխաները և բազմաթիվ երեխաների միաժամանակ գտնվելը միևնույն վայրում՝ (շինությունում կամ կառույցում) առաջ է բերում անվտանգության բարձր միջոցների կիրառման և ապահովման խիստ անհրաժեշտություն:

Հաշվի առնելով վերոհիշյալ հարցերի բացառիկ կարևորությունը՝ հաղորդում է ներկայացվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ առաջարկելով քննարկել ՀՀ ուսումնական հաստատություններում (այդ թվում՝ նախադպրոցական, հանրակրթական, նախնական մասնագիտական, միջին մասնագիտական և բարձրագույն մասնագիտական) կրթություն ստացող և հաճախող անձանց, այդ թվում երեխաների անվտանգության ապահովման գործուն և ապահով միջոցներ կիրառելու, ուսումնական հաստատությունները համապատասխան անվտանգության համակարգերով (շտապ իրազեկման, տեսահսկման, իրավապահ մարմինների շրջագայության, կամ հերթապահության, կամ այլ միջոցներով) ապահովելու հարցերը, անհրաժեշտության դեպքում նախաձեռնել օրենսդրական կարգավորման գործընթաց՝ համագործակցելով այլ մարմինների հետ:

Նախարարությունից ստացված գրությամբ տեղեկացվել է, որ ՀՀ ԿԳՄՍ կողմից շրջաբերականներ են ուղարկվել նախարարության ենթակայությամբ գործող ուսումնական հաստատություններին, ինչպես  նաև՝ ՀՀ մարզեր և Երևանի քաղաքապետարան, առկա իրավիճակը հանգամանալից ներկայացնելու, դրանից բխող անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու, արդյունքները նաև ՀՀ գլխավոր դատախազություն ներկայացնելու նպատակով:

Բացի այդ, ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը ուսումնասիրել է հոսանքահարման, դրանց հետևանքով մարդկանց, այդ թվում նաև երեխաների մահվան ընդհանուր իրավիճակը՝ դրանց նպաստած պայմանների և պատճառների վերհանման նպատակով:

Այս ուսումնասիրության արդյունքներից ելնելով՝ հաղորդում է ներկայացվել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, որով բարձրացվել են բնակավայրերում, հանրային մարդաշատ վայրերում, հատկապես երեխաների կուտակման վայրերում (ուսումնական, մարզական, խաղային և այլն), ինչպես նաև էլեկտրաէներգիայի արտադրության կամ կերպափոխման, հաղորդման, բաշխման, սպառման սարքավորումների շահագործման ընթացքում անվտանգության գործուն միջոցներ կիրառելու, անվտանգության համակարգերով (հսկման, իրազեկման, հասանելիության սահմանափակման, հատուկ նշագրման կամ այլ միջոցներով) ապահովելու խնդիրները:

Նախարարությունից ստացված գրությամբ տեղեկացվել է, որ հաղորդման մեջ նշված հանգամանքների ուսումնասիրման նպատակով մի քանի իրավասու պետական մարմինների, նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի մասնագետների ներգրավմամբ ստեղծվում է աշխատանքային խումբ:   

Ուսումնասիրվել է նաև 2019-2020թթ. ընթացքում տեղի ունեցած և գրանցված հրդեհների և հակահրդեհային անվտանգության սահմանված կանոնների, դրանց նկատմամբ հսկողության կառուցակարգերի արդյունավետության ոլորտը: Արդյունքում, հաշվի առնելով տեղի ունեցած հրդեհների մտահոգիչ քանակը, ինչպես նաև ուսումնասիրությամբ պարզված խնդիրները, գլխավոր դատախազության կողմից հաղորդում է ներկայացվել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն՝ ակտիվացնելու հրդեհների կանխարգելման ուղղությամբ ջանքերը հակահրդեհային քարոզչության, հրդեհային անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ հսկողության խստացման, հրդեհների առաջացման հավանականությունը նվազեցնող կազմակերպատեխնիկական միջոցառումների ուղղությամբ:

Բարձրացվել է նաև մարդկանց կուտակման վայրերում (կազմակերպություններ, ուսումնական հաստատություններ, հանրային տրանսպորտ, առևտրի, բնակչության սպասարկման, ժամանցի օբյեկտներ), ինչպես նաև արդյունաբերական, էներգամատակարարման օբյեկտներում, վառելիքաքսուկային նյութերի պահեստարաններում աշխատակիցների հրդեհային անվտանգության հրահանգավորման պահանջների կատարման, հրդեհի դեպքում մարդկանց տարհանման ուղիների պլանների մշակվածության և տեսանելի վայրերում տեղադրված լինելու վիճակի մանրամասն ստուգում իրականացնելու և առկա թերությունները վերացնելու հարցը:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից ստացված գրությամբ տեղեկացվել է, որ նախարարի համապատասխան հրամանի համաձայն՝ ճշգրտվել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի 29 անտառտնտեսությունների և հատուկ պահպանվող տարածքների հրդեհների արձագանքման պլանները, մարզպետարաններին առաջարկվել է ՏԻՄ-երի հետ աշխատանքներ տանել, որպեսզի պատրաստականության վիճակի բերվեն հրդեհների դեմ պայքարի համար նախատեսված ուժերն ու միջոցները, գործուն միջոցներ ձեռնարկվեն միջպետական, անտառամերձ և բուսածածկ տարածքներում հնարավոր հրդեհների առաջացումը կանխելու համար: Բացի այդ, «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի հետ տարվել են աշխատանքներ նոր հրշեջ հիդրանտների տեղադրման, անսարքների վերանորոգման, ասֆալտապատման հետևանքով գետնի տակ մնացած հիդրանտների վերագործարկման և այլնի ուղղությամբ, իսկ իրավասու մարմիններին առաջարկվել է իրենց իրավասությունների շրջանակներում աջակցել խնդրի լուծմանը: Բարձր ջերմաստիճանի եղանակային պայմաններում հրշեջ-փրկարարական ջոկատները նաև իրականացնում են ուժեղացված ծառայություն, միջոցներ են ձեռնարկվում անտառային գոտիներ շրջայցեր իրականացնելու, անօդաչու թռչող սարքերով պարբերաբար ուսումնասիրություններ իրականացնելու համար:    

Տպել
769 դիտում

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին (լուսանկարներ)

Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ դրություն հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել