Ծննդյան նվերը՝ մեկ տոպրակ հավաքած աղբ. Հակոբն արդեն 150-րդ օրն է՝ կամավոր աղբ է հավաքում՝ թեթեւացնելով մոլորակի բեռը

Շուրջ 150 օր է, ինչ Հակոբ Միկոյանն իր օրվա որոշակի ժամանակահատվածը կամավոր կերպով նվիրում է մեր երկիրը աղբից մաքրելուն:

«Աղբ թափելն ամոթ է» նախաձեռնության հեղինակ, մասնագիտությամբ ռադիոինժեներ, զինվորական Հակոբը 2019 թվականից է սկսել հայրենիքի մաքրությամբ զբաղվել, սակայն ամենօրյա ռեժիմով այն սկսել է իրականացնել 2021 թվականի ամռանից, քանի որ, ինչպես ինքն է ասում, մեկանգամյա ձեւական շաբաթօրյակներն անարդյունավետ են: «Որոշակի ժամանակ աղբը հավաքելուց հետո հասկացա, որ աղբի մեջ ավելի շատ խնդիրներ կան, քան ինձ է թվում, այդ օրվանից պայքարս պետք է տանեի ամենօրյա ռեժիմով եւ այդպիսով ավելի շատ ուշադրություն գրավեի»,- ասում է Հակոբը: Նրա համոզմամբ՝ եթե ուզում ես՝ խոսքդ լսելի լինի, ապա խոսելուց զատ՝ պիտի նաեւ գործես:

Հողը չի ներում

«Հայ առաքելական եկեղեցին ասում է՝ Աստված ներում է, մարդը՝ երբեմն, հողը երբեք չի ներում»,- մեջբերում է Հակոբն ու հավելում՝ առանց այն էլ Հայաստանը շատ փոքր է, եւ մենք իրավունք չունենք այդ քիչ հողն աղտոտելու: Նրա համոզմամբ՝ ինչպես վերաբերվենք բնությանը, նույն կերպ, մի բան էլ ավելի դաժան պատասխան ենք ստանալու: «Պատերազմից հետո հողի արժեքն ինձ համար վերաիմաստավորվեց. մաքրապատման փիլիսոփայությունը փոխվեց, աղբ հավաքելու գործընթացը վերափոխվեց՝ հողի նկատմամբ սեր տարածելով»,- ասում է Հակոբն ու այդ համոզմունքով շարժվում առաջ՝ վստահ լինելով, որ օրերից մի օր աղբ գցողների թիվը նվազելու է:

Հիշում է՝ 2019 թվականի դեկտեմբեր ամսին «Սպիտակ» ջոկատի իր ընկերների հետ նախաձեռնել է մաքրապատում Եռաբլուրի հարակից տարածքում, եւ, ինչպես ինքն է ասում, հենց այդ ժամանակ էլ իր համար արդեն պարզ է եղել, որ «պարտությունն անխուսափելի է»: «Եռաբլուրի ներքեւի հատվածն էի մաքրում, ու ձախ մասում՝ ծառերի տակ, պահպանակներ, ներարկիչներ ու կաթուցիչներ էին թափված, այդ ժամանակ պարզ էր՝ պարտությունն անխուսափելի է: Այդ քայլով իրենք անարգում են Եռաբլուրում նահատակված մարդկանց»,- ասում է նա:

20 տարի՝ ամեն օր մեկ պարկ աղբ

«Մաքրապատում» շարժման մեկնարկից առաջ Հակոբն ինքն իրեն խոստացել է՝ առաջիկա 20 տարիների ընթացքում, որտեղ էլ լինի, ինչ պաշտոն ու դիրք էլ զբաղեցնի, եւ կապ չունի՝ ինչ սոցիալական կարգավիճակում կլինի, իր ամենօրյա պարտքն է լինելու Երկիր մոլորակի վրայից հավաքել օրական առնվազն մեկ պարկ աղբ:

«Երկար մտածեցի եւ հասկացա, որ այս աղբը ո՛չ մեկ օրում, ո՛չ էլ մեկ-երկու տարում է հավաքվել: Սա 20 եւ ավելի տարիների կուտակված աղբ է, եւ հնարավոր չէ այն մաքրել մի քանի ամսում: Բացի այդ, հասկացա, որ հույսս կարող եմ դնել միայն ինձ վրա»,- ասում է նա:

Կամավորի խոսքով՝ նախաձեռնությունից առաջ չի կարծել, որ այն արագ ձեւով կտարածվի, սակայն քանի որ արդեն իսկ 150 օրերի ընթացքում այս չափ տարածվել է, ուստի կարծում է՝ ՀՀ-ի համար 10 տարին հնարավոր է՝ բավարար լինի:

Հազարավոր մարդկանց է դուր եկել Հակոբ Միկոյանի մաքրության բանաձեւը, սակայն նմանօրինակ ձևով անում է առայժմ 4 հոգի, այսինքն՝ ամեն օր աղբ հավաքելով և օրերը նշելով: Վանաձորում՝ 18 տարեկան Արենն ու տիկին Հերմինեն մոտ 50 տարեկան, Երեւանում՝ 15 տարեկան Ռուբենն ու նրա հասակակից ընկերը՝ Արամը:

ռռռ.jpg (441 KB)

Լուսանկարում՝ աջ կողմում Արենը

Ծննդյան նվերը՝ առնվազն մեկ տոպրակ աղբ

Հակոբն արդեն երկու տարի է՝ ընկերներին խնդրում է, որ իր ծննդյան օրը իրենց ձեռքով հավաքած աղբ նվիրեն իրեն: Այս տարի 39-ամյակին ստացել է մոտ 60 պարկ նվեր աղբ՝ ոչ միայն Հայաստանից: Հակոբը նախկինում ձեռքով է աղբը հավաքել՝ մինչեւ նվեր է ստացել, ինչպես ինքն է ասում, «օգնական»-ին, որը հետագայում անվանակոչել է մաքրապատիչ (- խմբ. այն սարքը, որի միջոցով փոքր չափի աղբն է հավաքում):

Դեկտեմբերից մաքրապատիչն իր անբաժան ընկերն է, յուրաքանչյուր օրվա որոշակի ժամանակահատված միասին են պայքարում հայրենիքը, հողն ու բնությունը աղտոտողների դեմ:

«Մինչեւ մաքրապատիչի նվեր ստանալը՝ ձեռքով էի հավաքում, քանի որ ինձ համար ավելի կարեւոր էր խոնարհվել հողին, հպվել նրան, այդ կերպ ստանձնածս պարտավորությունն ավելի լիարժեք էի ընկալում»,- ասում է նա: Մաքրապատիչը Հակոբին նվիրել է Կանադայում ապրող ընկերը՝ Արամը: Նրա խոսքով՝ այդ գործիքն իրեն օգնել է ավելի շատ տեսանելի դառնալ, եւ որքան էլ զարմանալի թվա, այս գործիքով ավելի շատ ուշադրություն է գրավում, քան խոնարհված:

Աղբ նետում են բոլորը

Հակոբի համոզմամբ՝ մեր քաղաքացիները մեծ դժվարությամբ ու զայրույթով են ընդունում դիտողությունները: Ասում է՝ հստակ տարիքային շեմ չկա՝ աղբը նետում են բոլորը. «Եղել է՝ Ազգային ժողովի պատգամավոր է նետել, երբ նստել է մեքենան: Նկատողություն եմ արել, սկզբում շփոթվել է, հետո՝ ընդունել սխալը»: Նաեւ հիշում է՝ եղել է դեպք, երբ ոստիկանության փոխգնդապետը ծխելուց հետո մնացորդը գցել է գետնին, սակայն դիտողությունից հետո ոստիկանության ծառայակիցը ոչ միայն չի վերցրել այն, ավելին՝ ստել է՝ ասելով, որ ինքն ընդհանրապես չի ծխում:

«Մի քանի րոպե կանգնած նայում էի, թե ինչ է անելու ծխելուց հետո: Ստիպված եղա կանչել իր վերադասին ու հայտնել, որ սպան իրեն սպային վայել չի պահում»,- հիշում է նա: Վերջերս էլ Կառավարության շենքի մոտ հավաքված ոստիկաններից մեկին է նկատողություն արել, որ գետնից վերցնի վայրկյաններ առաջ նետած ծխախոտի մնացորդը. «Միանգամից վեճ սկսվեց՝ սպառնալով ու վախեցնելով փորձում էին լռեցնել ու այդ վայրից հեռացնել ինձ»,- հիշում է Հակոբն ու հավելում՝ որպես սպա՝ իր համար ավելի ցավալի է, երբ նման վարքագիծ է դրսեւորում ուսադիր կրող անձը:

Հայրենիքը միայն խոսքերով չեն սիրում

Աղբ թափող քաղաքացիների հետ Հակոբի երկխոսությունը սովորաբար հետեւյալ նախադասությամբ է սկսվում՝ «Սիրո՞ւմ եք ձեր հայրենիքը»: «Վերջերս էր՝ մի կին էր, նորմալ հագնված, քայլելիս ձեռքից ինչ-որ բան գցեց, մոտեցա հարցրի՝ տիկին ջան, ներողություն եմ խնդրում, սիրո՞ւմ եք մեր հայրենիքը, եւ նա պատասխանեց՝ իհարկե, սիրում եմ: Եվ այդ պահին ես նրան առերեսեցի հայրենիքը չսիրելու փաստի հետ»,- նկատում է նա:

Հակոբն անկեղծանում է՝ սկզբում դժվար էր զայրույթը զսպելն ու մեղմ ձեւով ասելը, բայց այժմ ինչ-որ չափով հաջողվում է: Նշում է՝ հաճախ է լինում, երբ դիտողություն անելուց առաջ արդեն գիտի, որ վեճն անխուսափելի է, եւ ներքուստ իրեն պատրաստում է հնարավորինս զուսպ ու համբերատար լինել՝ գիտակցելով, որ զայրույթով հարցը չի լուծելու:

«Հաճախ կանայք իրենց շատ ավելի վատ են պահում, քան տղամարդիկ: Կենցաղային աղբը լցնում են այն հատվածում, որտեղ մի փոքր աղբ կա: Իրենց թվում է, որ եթե այդ վայրն աղտոտված է, կարող են դրա վրա ավելացնել, իսկ երբ դիտողություն ես անում, դառնում ես, իրենց ձեւակերպմամբ, «պրովոկատոր», «շոու անող»:

Հակոբն իր այս աշխատանքի միջոցով Հայաստանի տարբեր հատվածներում հաճախ է հանդիպում անհավանական թվացող երեւույթների: Ասում է՝ հատկապես սրբավայրերում կամ հուշակոթողների մոտ. «Գտնում են ծառ ու վրայից կախում բառացիորեն ամեն ինչ՝ դիմակ, թաշկինակ, գոտի, ներքնաշոր, անձեռոցիկ: Չես հասկանում՝ ինչի հետ է կապված»:

Պետք է օրենքը գործի

Հակոբի համոզմամբ՝ մինչեւ չգործի տուգանքի մեխանիզմը՝ իր աղբ հավաքելը ցանկալի արդյունք չի ունենա: Օրենքում բացերը շատ են, իսկ ընդունվածներն էլ չեն գործում, մասնավորապես՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ թիվ 43 հոդվածը: Ասում է՝ իրականում քաղաքի մաքրությունը պիտի լինի ոչ թե ՏԻՄ-երի, այլ ոստիկանության վերահսկողության տակ: «Իմ գործողությամբ դրդելու եմ, որ իշխանությունները տուգանքի կիրառման մեխանիզմը ՏԻՄ-երից փոխանցեն ոստիկանությանը:

Պատմում է, որ վերջերս Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի հետ է կոնֆլիկտ ունեցել, քանի որ Օպերայի հարակից տարածքում թաղապետարանի շենքի հարեւանությամբ է ականատես եղել մաքրության սխալ կազմակերպման: «Մաքրող աշխատակիցը մայթն ավլում, աղբը լցնում էր թաղապետարանի շենքի ձախ հատվածում: Դա թաղապետի բացթողումն է: Միանշանակ, անհնար է, որ նա գոնե մեկ անգամ պատուհանից դուրս նայած չլինի ու չտեսի, իսկ եթե չի տեսնում, սա արդեն խնդիր է: Երբ խնդիրը բարձրաձայնեցի, եկել, ինձ ասում էր՝ այս մայթը մերն է, այդ մյուսը՝ «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ինը: Ասում եմ՝ եղբայր, դու նրա համար չես այստեղ, որ իմ եւ քո խաղաս»:

Մայիսի 8-ը՝ Մաքրապատման փառատոն

Հակոբ Միկոյանը մայիսի 8-ին համահայկական Մաքրապատման փառատոն է անելու: Նրա խոսքով՝ չի ուզում՝ այդ փառատոնը նման լինի համապետական շաբաթօրյակներին, որտեղ մարդիկ հրահանգ են ստանում մաքրություն անելու: «Ինձ պետք է հասկանալ՝ Հայաստանի Հանրապետության քանի՞ տոկոսն է գիտակից: Հասկանալ՝ քանի՞ տոկոսն է այն համոզմանը, որ մաքուր միջավայրում են ծնվում մաքուր մտքերը: Այդ մաքուր մտքերն այսօր բացակայում են մեզնում: Առավել քան վստահ եմ՝ երբ թույլ չտանք, որ մեր շուրջը թափթփված աղբ լինի, միանշանակ մեր կյանքի որակը կփոխվի»,- նկատում է նա:

Տպել
21601 դիտում

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար