Բոլոր կին պաշտոնյաները, որոնք ասում են՝ աշխատանքի հետ ներդաշնակում են անձնական և ընտանեկան կյանքը, ազնիվ չեն. Ղարախանյան

Արցախի նախագահի խորհրդական Լուսինե Ղարախանյանի կարծիքով՝ բոլոր այն կին պաշտոնյաները, որոնք ասում են, թե աշխատանքի հետ ներդաշնակում են ընտանեկան կյանքը, մեղմ ասած, ազնիվ չեն:

«Հայկական ժամանակ»-ը նախագահի խորհրդականի հետ Ապրիլի 7-ին՝ Սուրբ Աստվածածնի Ավետման օրվան ընդառաջ զրուցել է կին պաշտոնյա լինելու դժվարությունների, ընտանիքն ու աշխատանքը համատեղելու և այլ հարցերի շուրջ: Ղարախանյանն անդրադարձել է նաեւ տոների վերաիմաստավորմանն ու այժմ Արցախում տիրող տրամադրություններին:

- Տիկին Ղարախանյան, ըստ Ձեզ, որքանո՞վ է մեծ հայ կնոջ դերը պետության կայացման գործում: Այսօր Հայաստանում եւ Արցախում ապրող կանայք ունե՞ն այն իրավագիտակցությունը, որ, անկախ սեռից, իրենք էլ իրենց ներդրումը պիտի ունենան երկիրը դժվարին իրավիճակից հանելու ու ոտքի կանգնեցնելու և շենացնելու հարցում:

- Հայկ կինն արարող ու ստեղծող է, եւ նա կարող է իր խոսքն ունենալ պետական մտածողության ձևավորման ու կայացման գործում: Հայ կինը կարող է նաեւ համախմբող ազդեցություն ունենալ: Արցախյան բոլոր պատերազմները ցույց են տվել, որ նա այլեւս թույլ սեռի ներկայացուցիչ չէ: Ես կերազեի, որ դա այդպես լիներ: Արդեն ինքնըստինքյան մենք ուժեղ են: Անչափ կարեւորում եմ հայ կնոջ դերն ու նշանակությունը ներդաշնակության, սերտակցության, համայնության, հայրենակերտման, դրա արժեքն ու գինն արմատավորելու եւ հայրենիքին իսկապես ծառայելու գործում: Այսօր Արցախի կանայք պահում են կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, կենցաղի եւ կենսագործունեության շատ ու շատ բնագծեր: Եթե պետք լինի, եւ հայ տղամարդը թույլ տա, նրանք կկանգնեն նաեւ հայրենիքի պաշտպանության բնագծում:

- Ընտանիք ու երեխաներ ունեցող կնոջ համար ի՞նչ դժվարություններ է ստեղծում նրա պաշտոնյա կամ պետական գործիչ լինելու հանգամանքը: Առավել հաճախ ո՞րն է տուժում:

- Բոլոր այն կին պաշտոնյաները, որոնք ասում են, թե աշխատանքի հետ ներդաշնակում են նաեւ անձնականն ու ընտանեկանը, մեղմ ասած, ազնիվ չեն: Որպես կանոն՝ մեկ դաշտը զոհում ես հանուն մյուսի: Երբ զբաղեցնում էի Արցախի ԿԳՄՍ նախարարի պաշտոնը, շատ բաներ զոհում էի հանուն հանրայինի եւ պետականի: Սակայն այս նոր կարգավիճակս՝ Արցախի նախագահի խորհրդականի պաշտոնում, ավելի հանգիստ է, լարվածությունից զերծ է: Ես արդեն կարողանում եմ ընտանեկան դաշտում շատ «զոհեր չտալ»: Բնականաբար, լարված աշխատանքս հարվածում էր, վնասում երեխայիս ժամանակ տրամադրելուն: Իսկ երեխային միայն լավ նվերներով, խաղալիքներով ու համեղ ուտելիքներով չէ, որ պիտի պահես, հարկավոր է նրա հետ ժամանակ անցկացնել, մշտական շփման ու կապի մեջ լինել:

Եթե ընտանիքն ես նվիրվում, ուրեմն պետական գործը ի կատար է ածվում շրջանցումներով, հպանցիկ է, իսկ եթե պետական գործին ես նվիրվում, ընտանիքում ինչ-որ բացատներ են մնում՝ թե՛ ընտանեկան, թե՛ ավելի նեղ անձնական: Բայց պետք է նշեմ, որ պետական գործիչ լինելու հանգամանքն ունի նաեւ իր կարեւոր եւ դրական կողմերը. ընտանիքում երեխան տեսնում է՝ ինչ է պետական մտածողությունը, զգում է դա, ինտերիորիզացնում:

- Քանի որ այս մեկ ամիսը նվիրված էր կանանց, վաղն էլ Ապրիլի 7-ն է՝ Սուրբ Աստվածածնի Ավետման տոնը, ուստի կցանկանայինք իմանալ՝ ինչպե՞ս եք առհասարակ վերաբերում տոներին, հատկապես՝ կանանց նվիրված:

- 44-օրյա պատերազմից հետո որեւէ տոն այլեւս ինձ համար տոն չէ, ածանցյալ է: Ես այլեւս ուշադրություն չեմ դարձնում, ինձ պետք չէ դա, որովհետեւ մենք ունենք մեծ կորուստներ: Տոնը, որպես այդպիսին, չի եկել, չի վերադարձել ինձ մոտ: Այնուամենայնիվ, կարծում եմ, այս տոնը պաշտպանական մեխանիզմի նման մի բան է կանանց համար. նվեր ստանալով, ուշադրության արժանանալով՝ նրանք խոր հոգեբանական ինքնապաշտպանություն են զգում. ես դրա կարիքը չունեմ:

Պատերազմից հետո շատ բաներ են ռադիկալ կերպով փոխվել իմ հայացքներում ու համոզմունքներում: 44-օրյա պատերազմից հետո ո՛չ ծաղկեփունջը, ո՛չ ցանկացած մասշտաբի նվերը չեն կարող ինձ մոտ ինչ-որ բան փոխել: Կարող է ջերմության մի մեսիջ լինել, բայց՝ կարճատեւ, զուտ այդ պահի համար: Ես տոներին ուշիուշով չեմ սպասում, ակնկալիքներ չունեմ: Ես ուրիշ բան եմ ուզում՝ մեր հայրենիքի վերադարձն եմ ուզում, ամբողջական պատկերը:

- Իսկ ի՞նչ տրամադրություն է այժմ տիրում Արցախում: Կենցաղային խնդիրներից զատ, ընդհանուր ի՞նչ իրավիճակ է այդտեղ:

- Վերջին շրջանում ես շատ հաճախ եմ սկսել ոտքով ման գալ, որպեսզի նաեւ շփվեմ մարդկանց հետ, զգամ, թե ընդհանրապես ինչ տրամադրություն է տիրում: Մարդիկ արդեն հարմարվել են դժվարություններին, եւ, իմ կարծիքով, 44-օրյա պատերազմի տագնապն այլեւս մեզ մոտ չկա: Մենք դասեր ենք քաղել պատերազմից: Մշակութային կյանքն էլ է գնալով ավելի ակտիվանում: Դպրոցները եւս հետեւողական, կոնկրետ աշխատանք են անում: Կարող եմ ասել, որ Արցախում շարունակվում է ստեղծվել մրցունակ գիտելիք: Նաեւ պիտի նշեմ, որ այս սահմանային լարվածության պատճառով շատ քիչ մարդիկ են տեղափոխվել: Մարդիկ կոփվել են ամեն առումներով:

Դժվարությունն ու տագնապն արդեն մեր կենսակերպի մասն են դարձել: Պատերազմի հետ քնում ենք, պատերազմով՝ արթնանում: Դժվարության մեջ է, որ մենք մարդ ենք մնում, ուրիշ արժեքներ ենք ստեղծում: Սա էլ կհաղթահարենք, կարեւորը, որ հայրենիքը կորուստ չտա:  Գազը, լույսը, ցուրտը․․․ սրանք լուծվող հարցեր են: Կարևորը՝ գաղափարական, հոգևոր ու բարոյական դաշտերում չընկրկենք: Մենք հոգեպես առույգ ենք, ոգեղեն եւ, այո, գալիքը փրկելու ենք:

Տպել
6306 դիտում

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին

«Դինամո»-ում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյել է ֆեդերացիայի նախագահին, ապա՝ ծեծի ենթարկել