Նման ակնարկ չկար. քաղաքագետը՝ ստորագրված փաստաթղթերը Միութենական պետության նախերգանք լինելու մասին

Երեկ դեռ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնություն չէր հասել, որոշ շրջանակներ սկսեցին ակտիվորեն լուրեր տարածել, թե իբր ՀՀ կառավարության ղեկավարը ՌԴ նախագահի հետ հանդիպման ժամանակ պատրաստվում է Արցախի վերաբերյալ ինչ-ինչ փաստաթղթեր ստորագրել:

Այս խոսակցությունները էլ ավելի լայնորեն սկսվեցին քննարկվել, երբ օրվա երկրորդ կեսին ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հայտարարեց, որ մի շարք փաստաթղթերի ստորագրում է սպասվում՝ չմանրամասնելով, թե ի՞նչ փաստաթղթերի մասին է խոսքը: Իսկ երեկոյան արդեն՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումից հետո, հրապարկվեց երկու երկրների առաջնորդների համատեղ հայտարարությունը, ըստ որի՝ հայտնի դարձավ, որ իսկապես ստորագրվել են մի շարք փաստաթղթեր, որոնք, սակայն, վերաբերում են սոցիալական, կրթական, անվտանգային, էներգետիկական և այլ ոլորտներում համագործակցությանը:

Քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը, «Հայկական ժամանակի» հետ զրույցում անդրադառնալով երեկ տարածվող կեղծ լուրերին, նկատում է՝ ընդդիմությունը նմանատիպ լուրեր է տարածում, քանի որ ցանկանում է ազատվել գործող իշխանությունից: «Դրա կարճ ճանապարհն էլ իշխանությանը մեղադրելն է հողերի հանձնման և կապիտուլյանտ լինելու մեջ»,- կարծում է նա:

Ըստ Ստեփանյանի՝ բոլորն էլ հասկանում են՝ այս պահին լուրջ քայլեր անել և փաստաթղթեր ստորագրել Արցախի նման նուրբ հարցի հետ կապված, պետք չէ, քանի որ աշխարհաքաղաքական առումով էլ ժամանակահատվածը բավականին զգայուն է:

Անդրադառնալով հանդիպումից հետո ստորագրված փաստաթղթերին՝ քաղաքագետը նշում է, որ դրանք ընդամենը ֆոն են այն բանավոր պայմանավորվածությունների, որոնք ձեռք են բերվել ՀՀ-ի և ՌԴ-ի միջև: «Թե ինչ բանավոր պայմանավորվածություններ են ձեռք բերվել Մոսկվայում, դժվար է ասել: Սակայն կարծում եմ՝ խոսքը Արևմուտք-Ռուսաստան հակամարտության մասին է, որը սկսվել է Ուկրաինայի հետ պատերազմից հետո Հարավային Կովկասում»,- ասում է քաղաքագետը:

Ստեփանյանի խոսքով՝ հայտարարությունից պարզ է դառնում, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանների սահմանագծման և սահմանազատման գործընթացում Ռուսաստանն իր մեծ դերն է ունենալու:

«Այսօր որևէ գործընթացի արագացումը, որը կապված է Արցախի կարգավիճակի հետ, Հայաստանի շահերից չի բխում: Կարծես թե բոլորն ուզում են այդ գործընթացներն արագացնել, խոսքը՝ ԱՄՆ-ի, Եվրամիության և ՌԴ-ի մասին է: Սակայն իրականում սահմանագծման և սահմանազատման արագացումն ունի երկու վեկտոր. մեկն արևմտյանն է, մյուսը՝ ռուսականը: Այս առումով ես չեմ սպասում, որ հանձնաժողովի աշխատանքը, որը պետք է զբաղվի դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցերով, լինելու է այնպես արագ, ինչպես շատերն են պատկերացնում: Այդ աշխատանքների համար երկար ժամանակ է պահանջվելու, ընդհուպ՝ տարիներ»,- կարծում է նա:

Անդրադառնալով հայտարարության այն կետին, որով կողմերը արձանագրել են «3+3» տարածաշրջանային խորհրդատվական ձևաչափի հաջող մեկնարկի մասին, որը կոչված է տրամադրել լրացուցիչ հնարավորություններ տարածաշրջանի բոլոր երկրների միջև երկխոսության առաջմղման և բազմապլանային համագործակցության համար՝ Դավիթ Ստեփանյանն ասում է՝ 3+3 ձևաչափում որևէ լուրջ շահ չկա Հայաստանի համար:

«Այս ձևաչափն օգտակար է Թուրքիային, որն այդպիսով լեգիտիմացնում է իր ներկայությունը Հարավային Կովկասում, և Ռուսաստանի համար: Վրաստանը, ինչպես ավելի վաղ տեսանք, հրաժարվեց այս ձևաչափից: Իսկ առանց Վրաստան չկա 3+3 ձևաչափ: Լավագույն դեպքում կա 3+2: Իսկ «հաջող մեկնարկ» ասելով՝ նկատի ունեն այն հանդիպումները, որոնք իրենք ունեցել են Մոսկվայում, որտեղ Վրաստանը ներկայացված էր միայն դրոշի տեսքով»,- նկատում է զրուցակիցը:

Դիտարկմանը, որ 30 կետերից բաղկացած հայտարարության տարածումից հետո հասարակության որոշակի հատված այն բնորոշեց որպես Միութենական պետության արձանագրման նախերգանք՝ քաղաքագետը համակարծիք չէ այս դիտարկումների հետ:

«Այն, ինչ հանրային տիրույթում ասվել է և ստորագրվել Մոսկվայում, միանշանակ Միութենական պետության մասին չի խոսում: Ես նման ակնարկ հանրայնացված տեքստում չեմ տեսնում: Միութենական պետության մասին կարող են խոսել աշխարհաքաղաքական իրողությունները, եթե Հայաստանը, Աստված մի արասցե, հայտնվի մի իրավիճակում, երբ միակ այլընտրանքը լինի Ռուսաստանը: Սակայն այս պահի դրությամբ նման իրողություններ ես չեմ տեսնում: Այդպիսի կարծիքները ոչ միայն թյուր են, այլև հատուկ՝ մտայնացված կերպով տարածվող ու աղավաղված»,- կարծում է Ստեփանյանը:

Անյուտա Աթանեսյան

Տպել
9307 դիտում

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին