Մեկնարկել է «Հայոց ցեղասպանության դասավանդման մարտահրավերները 21-րդ դարում» խորագրով միջազգային եռօրյա գիտաժողովը

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում այսօր մեկնարկել է «Հայոց ցեղասպանության դասավանդման մարտահրավերները 21-րդ դարում» խորագրով միջազգային եռօրյա գիտաժողովը, որի բացմանը մասնակցել է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից:

Գիտաժողովը կազմակերպվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Գիտության կոմիտեի աջակցությամբ:

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի (ՀՑԹԻ) տնօրեն Հարություն Մարությանի խոսքով՝ աշակերտների պարբերական այցելությունները Հայոց ցեղասպանության հուշահամալիր և նրանց ուսուցիչների հետ քննարկումները վերջին տարիներին ստիպել են գալ այն եզրահանգման, որ իսկապես խնդիր կա Հայոց ցեղասպանության թեման դասավանդելու առնչությամբ։ Գիտաժողովի ընթացքում ներկայացվելու է շուրջ 30 զեկուցում: Զեկուցողները Հայաստանի տարբեր հաստատություններից են, կան մասնակիցներ նաև ԱՄՆ-ից, Լիբանանից, Իսրայելից, Ռուանդայից, Կամբոջայից, Իսպանիայից և Ռուսաստանի Դաշնությունից:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, ողջունելով գիտաժողովի մասնակիցներին, կարևորել է նմանօրինակ նախաձեռնության իրականացումը՝ նշելով, որ այս գիտաժողովն ու քննարկումն ավելի քան արդիական են. «Հուսամ՝ այս քննարկումը թույլ կտա շատ ավելի պարզ պատկերացնել մեր առջև այսօր կանգնած մարտահրավերների շարքում դասավանդման մակարդակում լավագույն ռազմավարությունները: Այո՛, կրթությունը դժվար խոսակցությունների մասին է:

Հանրակրթության չափորոշիչների փոփոխությունը միտված է հենց նրան, որ մենք կարողանանք հաղթահարել կրթական համակարգում բոլոր բացերը: Շատ ուրախ եմ, որ այս երեք օրերի ընթացքում կունենանք ինչպես Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) աշխատակիցների, այնպես էլ դպրոցների ու Հայկական պետական մանկավարժական համալսարանի ներկայացուցիչների ակտիվ մասնակցությունը: Այս համատեղ հարթակը, կարծում եմ, կլինի հիանալի հնարավորություն՝ քննարկելու առկա խնդիրներն ու նաև կոնկրետ առաջարկներով հանդես գալու համար»:

Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ ԿԳՄՍ նախարարությունն ամբողջությամբ պատրաստակամ է քննարկումներին մասնակցելու ու գիտաժողովից հետո դրանք ևս շարունակելու. «Կարևոր է հասկանալ, թե գիտաժողովի արդյունքում արված հիմնական եզրակացություններն ինչպես կարող ենք ներառել մեր օրակարգ և մեր աշխատանքի մասը դարձնել: Բոլորիս արդյունավետ քննարկում եմ մաղթում: Հույս ունեմ՝ այս գիտաժողովը, բացի գիտական և մեթոդաբանական նշանակությունից, կկարողանա ունենալ նաև կիրառական նշանակություն՝ քաղաքականության մշակման տեսանկյունից»:

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի (ՀՑԹԻ) տնօրեն Հարություն Մարությանի խոսքով՝ հայաստանյան իրականության մեջ սա առաջին նմանօրինակ գիտաժողովն է. «Մեզ հետաքրքիր է պատկերացում կազմել, թե ինչպես է դասավանդվում այսպիսի բարդ թեման օտար երկրներում՝ հայկական և ոչ հայկական միջավայրում: Հայոց ցեղասպանության հիշողությունները մեր ինքնության հենասյուներից են, այդ իսկ պատճառով շատ կարևոր է, որ տեղեկատվությունը ոչ միայն անցյալի մասին լինի, այլև անցում կատարվի ներկա: Մենք պետք է հասկանանք, թե ինչպես դա կարելի է անել:

Դպրոցական կրթական համակարգում ցեղասպանության թեմայի դասավանդման մեթոդաբանությունը շատ կարևոր է: Խնդիրն այն է, թե ինչ ես դասավանդում և ինչպես ես դասավանդում: Բացարձակապես խնդիր չի դրվում զոհի կարծրատիպն ամրապնդելու, հակառակը՝ առաջարկվելու է այնպիսի գիտելիք, որ հպարտության զգացում առաջացնի աշակերտի մոտ: Ներկայացվի, թե հայ ժողովուրդը որքան է կարողացել դիմադրել զենքով, պայքարել առանց զենքի, վերապրել, հաղթանակել: Դրանք կարևոր հատկություններ են, որոնք պետք է հենց այդ տարիքում երեխաներին մատուցել»:

Այնուհետև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը գիտաժողովի մասնակիցների հետ ներկա է գտնվել «Հայկական վարժարանների հետքերով. Ուսյալ ազգի վկայագրերը» ժամանակավոր ցուցադրության բացմանը, ծանոթացել ցուցադրվող նմուշներին:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ցուցադրության բաժնի վարիչ Սեդա Պարսամյանը նշել է՝ այս ցուցադրությունը թեմատիկ առումով, թերևս, առաջինն է և ունի նպատակային ուղղվածություն. «Նպատակն ավելի քան մեկ դար հեռավորությունից վերհանելն ու ներկայացնելն է Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում և Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերում գործած շուրջ 2 հազար հայկական կրթօջախների բեղուն գործունեությունը, որը, ցավոք, ընդհատվեց Հայոց ցեղասպանության հետևանքով»:

Այդ հաստատությունները, չնայած Օսմանյան կառավարության շարունակ հետապնդումներին և ճնշումներին, ոչ միայն չդադարեցրին իրենց գործունեությունը, այլև տասնամյակներ շարունակ մեծ հաջողություններ արձանագրեցին՝ զգալի ներդրում ունենալով Օսմանյան կայսրության կրթության, գիտության և մշակույթի զարգացման ոլորտներում.

«Այդ հաստատություններում են ուսում առել արևմտահայ հայտնի մտավորականներ, հասարակական, քաղաքական գործիչներ, որոնք հետագայում ղեկավարել և ուսուցչությամբ են զբաղվել իրենց իսկ կրթօջախներում: Արևմտահայ կրթօջախների մեծ մասն այսօր պարզապես գոյություն չունի, սակայն ցուցադրության մեջ ներկայացված 3 տասնյակից ավելի բնօրինակ վավերագրերը, վկայականները դրանց երբեմնի գործունեության փաստացի վկայություններն են»:

«Հայկական վարժարանների հետքերով. Ուսյալ ազգի վկայագրերը» խորագրով ժամանակավոր ցուցադրության մեջ ներկայացված են բնօրինակ ավարտական վկայականներ, լուսանկարներ, 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին հայկական կրթօջախներում գործածված դասագրքեր, դպրոցական պարագաներ, աշակերտական անձնական իրեր և այլն:

Տպել
825 դիտում

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան