Հայաստանը մասնակցում է Վենետիկի ժամանակակից արվեստի 59-րդ միջազգային բիենալեին. ԿԳՄՍՆ

21/04/2022 schedule13:02

2022 թվականի ապրիլի 23-ից նոյեմբերի 27-ը Հայաստանը կմասնակցի ժամանակակից արվեստի հեղինակավոր հարթակ հանդիսացող Վենետիկի 59-րդ միջազգային բիենալեին, որն այս տարի կազմակերպվում է «Երազների կաթը» («The Milk of Dreams») խորագրի ներքո:

Վերջինս հղում է Լեոնորա Քարինգթոնի նույնանուն գրքին, որում սյուրռեալիստ արվեստագետը, ըստ բիենալեի համադրող Չեչիլ Ալեմանիի, նկարագրում է «կախարդական աշխարհ, որտեղ կյանքը երևակայության տարբեր շերտերի ներքո մշտապես նոր պատկերավորուﬓեր է ստանում, և որտեղ յուրաքանչյուրը կարող է փոխվել, կերպարանափոխվել` դառնալով այլ մարդ կամ առարկա»:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը և Մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը Վենետիկի Բիենալե ժամանակակից արվեստի 59-րդ միջազգային ցուցահանդեսին մասնակցելու նպատակով ապրիլի 21-ին մեկնել են Իտալիայի Հանրապետություն (Վենետիկ):

2022 թվականին Վենետիկի միջազգային բիենալեին Հայաստանը կներկայանա հայ-լիտվացի արվեստագետ և կոմպոզիտոր Անդրիուս Հարությունյանի «Ղարիբ» նախագծով, որը հաղթող էր ճանաչվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից 2021 թ. կազմակերպված մրցույթի արդյունքում:

Ցուցահանդեսը ներկայացնում է Անդրիուս Հարությունյանի նոր ստեղծագործությունների և ինստալացիաների շարք, որի հիմնական տարրերն են ձայնը և երաժշտությունը: Նախագիծն աղերսվում է հունահայ ﬕստիկ, կոմպոզիտոր Գ. Ի. Գյուրջիևի գաղափարաբանությանը, ում ﬕասին լինելու մտորուﬓերը, հնագույն գիտելիքների վրա հիﬓված երաժշտական համակարգերի  ստեղծման տեսությունը, հիպնոտիկ երաժշտությունը, ինչպես աքսորի, այնպես էլ գոյաբանության փիլիսոփայությունն առանցքային են դարձել նախագծի համար:

Բիենալեի հրավերին համահունչ՝ «Ղարիբ» նախագիծը հետագծում է երևակայական մի ճամփորդություն՝ ուսումնասիրելով Մերձավոր Արևելքի երկրներում համընդհանուր տարածում ստացած մշակութային մի շերտ՝ բացահայտելով վերջինիս արդիականության լայն և խորը զարգացումները՝ որպես տարբեր աշխարհագրական տարածությունների, մշակույթների և պատմությունների համընդհանուր գաղափար: Որպես Արևելքին բնորոշ պատմագրական և հայեցակարգային հասկացություն` «Ղարիբը» սահմանում է պատկանելության և օտարացման համաժամանակյա լինելիության մի եղանակ, որը դուրս է Արևմուտքի պատկերակարգերից և ընկալվում է որպես ժամանակի, տարածության ռիթմի և ներդաշնակի ընկալումներին տարահունչ:

2022 թ. Վենետիկի բիենալեի հայաստանյան տաղավարի հանձնակատարն է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, նախագծի համադրողներն են Անի Դավիդյանը և Ելենա Սորոկինան:    

Նախագծի շրջանակում նախատեսվում է «Ղարիբ» գրքի, ինչպես նաև նույնանուն գրքույկի հրատարակում: Հայկական տաղավարի պաշտոնական բացումը կկայանա 2022 թ. ապրիլի 21-ին:

Վենետիկի 59-րդ միջազգային բիենալեին Հայաստանի մասնակցությունը կարևորագույն իրադարձություն է ժամանակակից արվեստի հեղինակավոր հարթակում նոր երկխոսությունների զարգացման, ինչպես նաև ոլորտում համագործակցության սերտացման, նոր կապերի և պայմանավորվածությունների ձեռքբերման ուղղությամբ:

Տեղեկանք:. Հայաստանը տարիներ շարունակ մասնակցում է երկու տարին մեկ անգամ տեղի ունեցող Վենետիկի բիենալեին։ 2019 թ. Հայաստանի ազգային տաղավարը ներկայացրել է համադրող Սուսաննա Գյուլամիրյանը՝ «Հեղափոխության Սենսորիում» նախագծով: 2017 թ. Հայաստանի ազգային տաղավարը ներկայացրել են Ռաֆայել Մեգալը, Ժան Պողոսյանը և Միրո Պերսոլան, իսկ 2015 թ. «Armenity/Հայություն» խորագրով Հայաստանի տաղավարն արժանացել է բիենալեի առաջին` «Ոսկե Առյուծ» մրցանակին:

Տպել
643 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին