ԿԳՄՍՆ-ում պարգևատրվել են «Ճանաչենք և պահպանենք մեր հուշարձանները» մրցույթի հաղթողները

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա (ապրիլի 18) շրջանակում կազմակերպված «Ճանաչենք և պահպանենք մեր հուշարձանները» խորագրով մրցույթի հաղթողներին պարգևատրել է շնորհակալագրերով և խրախուսական նվերներով: Միջոցառմանը ներկա էին նաև նախարարի տեղակալներ Ժաննա Անդրեասյանը և Ալֆրեդ Քոչարյանը:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից:

Մրցույթը նախատեսված էր հանրակրթական դպրոցների 5-12-րդ դասարանների աշակերտների, ուսումնարանների ու քոլեջների սովորողների համար:

Մրցույթի նպատակն էր նպաստել մշակութային ժառանգության մասին իրազեկվածության, հուշարձանների պահպանման, խնամքի հասարակական գիտակցության, դրանց նկատմամբ բարձր պատասխանատվության բարձրացմանը:

Նախարար Վահրամ Դումանյանը ողջույնի խոսքում նշել է. «Շնորհավորում եմ բոլորիդ այս գեղեցիկ և կարևոր հաղթանակի կապակցությամբ: Շատ կարևոր է ճանաչել և պահպանել մեր ժառանգությունը՝ չմոռանալով, որ հայկական մշակույթը նաև համամարդկային արժեք է: Ունենալով վտանգված մշակութային ժառանգություն՝ նմանօրինակ միջոցառումներով հատուկ ընդգծում ենք, որ մենք տեր ենք մեր մշակույթին, դրա կրողներն ենք ու պահպանողները»:

Հիշեցնենք, որ համաձայն մրցութային կանոնների՝ ԿԳՄՍ նախարարության ֆեյսբուքյան էջում հրապարակվել են ՀՀ պատմության և մշակույթի որևէ հուշարձանից որևէ հատվածի լուսանկարներ, և այն աշակերտը կամ սովորողը, որը մեկնաբանությունների հատվածում առաջինն է ճիշտ պատասխանել «Ո՞ր հուշարձանն է և ո՞ր մարզում է գտնվում» հարցերին, դարձել է տվյալ օրվա հաղթողը: «Ճանաչենք և պահպանենք մեր հուշարձանները» մրցույթի շրջանակում եղել են 7 հրապարակումներ, որոնց մեկնաբանություններում գրվել է շուրջ 500 պատասխան:

Հաղթած 7 աշակերտներին շնորհավորել է նաև նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ օրացուցային կարևոր իրադարձությունները (այս դեպքում՝ Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը) այս կերպ նշանավորվում են իբրև կրթական օրեր:

«Սա հավելյալ առիթ է՝ լրացուցիչ ուսումնասիրությունների, ճանաչողության բարձրացման, իսկ դա ոչ այլ ինչ է, քան սովորելու գործընթաց»,- ասել է փոխնախարարը:

Աշակերտներին շնորհավորել և հուշարձանների նկատմամբ նրանց հետաքրքրությունը կարևորել է նաև նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը: Նա հույս է հայտնել, որ այդ հետաքրքրությունը չի սահմանափակվի միայն այդ մրցույթով:

«Հուսով եմ՝ ձեզնից շատերը կգտնեն իրենց տեղը նաև մշակույթի ոլորտում, իսկ մենք՝ որպես գերատեսչություն, մեր կողմից ամեն ինչ կանենք՝ խրախուսելու ձեր ներկայությունն ու մասնակցությունը մշակութային կյանքին»,- հավելել է Ալֆրեդ Քոչարյանը:

Հատկանշական է, որ Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան նվիրված մրցույթի 7 հաղթողներից 3-ը նախորդ՝ Գրքի տոնին նվիրված մրցույթում արդեն իսկ հաղթած աշակերտներն են:

«Րաֆֆին ասել է՝ ով չի ճանաչում հայրենիքը, նա չի կարող ճշմարտապես սիրել այն,- ասել է մրցույթի հաղթողներից Անուշ Գասպարյանը և հավելել,- ինքս էլ փորձում եմ ճանաչելով սիրել իմ հայրենիքը և շատ հետաքրքրված եմ մեր մշակույթով»:

Գոշի միջնակարգ դպրոցի աշակերտուհի Գոհար Ամիրխանյանն էլ նշել է, որ իր գրադարանում ունի պատմամշակութային հուշարձանների մասին գիրք, ու թեև մրցույթը բավականին բարդ էր, բայց ինքը դարձել է հաղթողներից մեկը՝ շնորհիվ այդ գրքի:

Աշակերտները վստահեցրել են, որ կշարունակեն ակտիվորեն մասնակցել բոլոր մրցույթներին և նոր հաղթանակներ ունենալ:

Տպել
873 դիտում

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», բայց դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ