ՄԻՊ արագ արձագանքման խմբերը շարունակում են այցեր իրականացնել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի ստորաբաժանումներ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերը շարունակում են այցեր իրականացնել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության մի շարք ստորաբաժանումներ, մասնավորապես՝ Կենտրոնի, Արաբկիրի, էրեբունու, Քանաքեռ-Զեյթունի, Շենգավիթի, Մալաթիայի և Մաշտոցի բաժիններ:

Առանձնազրույցներ են տեղի ունեցել ազատությունից զրկված 35 անձանց հետ, ուսումնասիրվել վարչական ձերբակալման տեսանյութերը:

Արձանագրվել է նաև, որ ոստիկանության բաժիններ բերման են ենթարկվել 7 անչափահաս անձինք, որոնցից մեկը՝ 13 տարեկան:

Ըստ երեխաների և այլ ականատեսների հայտնած տեղեկությունների՝ 13 տարեկան երեխան մեքենա է նստեցվել ոստիկանության 4 ծառայողների, իսկ մյուսները՝ 4-6 ծառայողների կողմից:

Արձանագրվել է նաև, որ 13 տարեկան երեխային ոստիկանության մեքենա նստեցնելու պահին հավաքի մասնակիցներից ոմանք ոստիկանության ծառայողներին տեղեկացրել են երեխայի տարիքի մասին, սակայն այս հանգամանքը հաշվի չի առնվել վերջիններիս կողմից: Վերջինիս նկատմամբ վարչական վարույթ չի իրականացվել, և նա ոստիկանության բաժնից ազատ է արձակվել:

Զանգվածային լրատվամիջոցների կողմից հրապարակված տեսանյութերի մշտադիտարկման արդյունքում և ոստիկանության բաժիններ իրականացված այցերի շրջանակում արձանագրվել են անձանց առանց ազատությունից զրկելու հիմքերը բացատրելու, նվազագույն իրավունքները պարզաբանելու (փաստաբանի, լռելու, հեռախոսազանգի իրավունքից օգտվելու և այլ իրավունքներ), անհամաչափ ֆիզիկական ուժի կիրառությամբ բերման ենթարկելու դեպքեր:

Ոստիկանության բաժիններում արձանագրվել են նաև բերման ենթարկված անձանց գրանցամատյանների թերի լրացման դեպքեր, այդ թվում՝ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժին իրականացված այցի շրջանակում արձանագրվել է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով վարչական ձերբակալման ենթարկված անձը ազատ է արձակվել, սակայն ելքի և մուտքի գրանցամատյանում բացակայել է նրան ազատ արձակելու ժամի վերաբերյալ ճշգրիտ գրառումը, այն դեպքում, երբ անձը ենթադրաբար ծանոթացվել և իր ստորագրությամբ հաստատել է կատարված գրառումների իսկությունը:

ՀՀ ոստիկանության Կենտրոնական, Մալաթիայի և Շենգավիթի բաժիններ իրականացված այցերի շրջանակում արձանագրվել են նաև վարչական ձերբակալման ենթարկված անձի հեռախոսազանգի իրավունքից օգտվելու խոչընդոտներ, որոնք Պաշտպանի ներկայացուցիչների միջամտությամբ վերացվել են:

Ոստիկանության Կենտրոնական բաժին իրականացրած այցի շրջանակում Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել վարչական ձերբակալման ենթարկված փաստաբան Ալեքսան Թումասյանի հետ, որը տեղեկացրել է, որ չի մասնակցել բողոքի ակցիային, այլ ոստիկանության ծառայողին ներկայացրել է, որ քաղաքացին հանդիսանում է իր վստահորդը՝ փորձելով պարզաբանում ստանալ քաղաքացուն վարչական ձերբակալման ենթարկելու իրավական հիմքերի վերաբերյալ:

Արձանագրված խնդիրները Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ամփոփվում են, Պաշտպանի իրավասության շրջանակում կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը արձանագրում է, որ ոստիկանության ծառայողների կողմից քաղաքացիներին վարչական ձերբակալման ենթարկելու ընթացակարգը կատարվում է մի շարք իրավունքների և ազատությունների կոպիտ խախտումների դրսևորմամբ: Մասնավորապես՝ ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից որևէ օրինական պահանջ չներկայացնելը, անձանց ազատությունից զրկելու հիմքերը չպարզաբանելը, վերջիններիս նվազագույն իրավունքները չպարզաբանելը, ինչպես նաև ոստիկանության ծառայողների կողմից ոչ համաչափ ֆիզիկական ուժի կիրառումը կրում են շարունակական բնույթ:

Ելնելով վերոգրյալից՝ Մարդու իրավունքների պաշտպանը ՀՀ ոստիկանությանը կոչ է անում իրենց ծառայողական պարտականությունները կատարելիս դրսևորել պատշաճ և օրինաչափ վարքագիծ՝ ապահովելով ազատությունից զրկված անձանց նվազագույն իրավունքների իրացման հնարավորությունները:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերը շարունակում են 24-ժամյա ռեժիմով մշտադիտարկումների իրականացումը, այդ թվում՝ ծայրահեղ ու վտանգավոր խոսքի դրսևորումների մասով:

Տպել
824 դիտում

Սահմանը հանձնվելու է սահմանապահներին, ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, դա արդեն ուրիշ խնդիր է․ Փաշինյան

Ոսկեպարում ըստ էության արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ․ Նիկոլ Փաշինյան

Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը, որը կա Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ողջ երկայնքով․ վարչապետ

Խնդիրները և թերությունները շտկված են․ վարչապետը երկրորդ անգամ է այցելել Մեդովկայի նորակառույց դպրոց (տեսանյութ)

3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է (տեսանյութ)

Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում