Անձնագիր ձեռք բերելիս անձի նույնականացման գործիքակազմը բարելավման կարիք ունի. ՀՀ գլխավոր դատախազը միջնորդագիր է հղել

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջնորդագիր է հղել ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանին՝ անձնագիր ձեռք բերելու կամ որևէ հիմքով այն փոխանակելու պարագայում տվյալ անձի նույնացումն ապահովող արդյունավետ չափանիշներ և անհրաժեշտ գործիքակազմ սահմանելու ուղղությամբ գործուն միջոցներ ձեռնարկելու, ՀՀ ոստիկանության համապատասխան ծառայություններում նմանատիպ դրսևորումները հետագայում բացառելու նպատակով:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ դատախազությունը:

Նշվում է, որ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննված քրեական գործով ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ Ն. Խ-ն, հանդիսանալով ՀՀ քաղաքացի և լինելով ՌԴ-ում քննվող քրեական գործով հետախուզման մեջ, Վրաստանում աշխատանք փնտրելու, այնտեղից Գերմանիայի Դաշնություն մեկնելու նպատակով, օգտվելով քրոջը՝ 2013 թ-ից ՌԴ-ում մշտապես բնակվող, ՀՀ և ՌԴ քաղաքացի հանդիսացող Դ. Շ-ին արտաքնապես նման լինելու հանգամանքից, 2021թ. նոյեմբերին ՀՀ ոստիկանության ԱՎՎ Մասիսի անձնագրային բաժանմունքում հանդես է եկել վերջինիս տվյալներով և ներկայացրել իրականությանը չհամապատասխանող՝ Դ. Շ-ի անձնագրի կորստյան մասին դիմում: Դ. Շ-ի փոխարեն նա նաև ներկայացրել է իր լուսանկարները՝ խնդրելով հաշվառել իր ընկերուհու՝ Լ. Ամարովային պատկանող՝ Արարատի մարզի Նորամարգ գյուղի համապատասխան հասցեում՝ որպես իր փաստացի բնակության վայր:

Այնուհետև, անձի փաստացի բնակության վայրը ստուգելու նպատակով 2021թ. նոյեմբերի 10-ին վերոհիշյալ հասցե այցելած համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչին Ն. Խ-ն դարձյալ ներկայացել է որպես Դ. Շ. և ստորագրել վերջինիս տվյալներով կազմված համապատասխան արձանագրությունում։ Դրանից հետո, ոստիկանության ծառայողը կազմված արձանագրության հիման վրա նախապատրաստել և ՀՀ ոստիկանության ԱՎՎ Մասիսի անձնագրային բաժանմունք է ներկայացրել գրություն, որով հաստատվել է նշված հասցեն որպես Դ. Շ-ի փաստացի բնակության վայր հանդիսանալու հանգամանքը։

Վերոհիշյալ գործողությունների արդյունքում 2021թ. դեկտեմբերի 1-ին Ն. Խ-ն ստացել է իր լուսանկարով և ստորագրությամբ, սակայն Դ. Շ-ի անձնական տվյալներով ՀՀ քաղաքացու կեղծ անձնագիր, որը ավելի ուշ «Բագրատաշեն» սահմանային անցակետի աշխատակիցներին ներկայացնելով փորձել է ապօրինի հատել ՀՀ պետական սահմանը: Սակայն անցակետի աշխատակցի ստուգման արդյունքում անձնագրի կեղծ լինելու հանգամանքը բացահայտվել է, և արգելվել է նրա ելքը ՀՀ-ից։

Ն. Խ-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով /3 դրվագ/ (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) և 34-329-րդ հոդվածի 1-ին մասով (պետական սահմանն ապօրինի հատելը), և 2022թ. ապրիլի 1-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

Քրեական գործով հիմնավորվել է, որ Ն. Խ-ն նախապես պարզել է, թե ոստիկանության որ տեսուչն է սպասարկում Նորամարգ համայնքը, զանգահարել է վերջինիս և հանդիպելով նրան՝ հայտնել Նորամարգ համայնքի համապատասխան տանը հաշվառվելու իր ցանկությունը: Դրանից հետո տեսուչն այցելել է հիշյալ հասցե և կազմել արձանագրություն այն մասին, որ Ն. Խ-ն բնակվում է այդ տանը:

Արձանագրության ուսումնասիրությունը ցույց է տվել, որ բացի շահագրգիռ անձի կողմից հայտնած բանավոր տվյալներից, այն չի պարունակել անձի հայտնած տեղեկությունները հաստատող որևէ օբյեկտիվ փաստական տվյալ:

Համայնքային տեսուչը Նորամարգ համայնքի նշված տանը Ն. Խ-ի փաստացի բնակվելու հանգամանքն ստուգելիս բավարարվել է բացառապես վերջինիս հայտարարությունով և որևէ այլ միջոց չի ձեռնարկել, ինչպես, օրինակ, սեփականատիրոջից իր տանը բնակվելու վերաբերյալ համաձայնություն ստանալը, հարևաններից ճշտող հարցումներ կատարելը, «ՍԷԿՏ» համակարգում ստուգում իրականացնելը և այլն: Այսինքն՝ բավարար գործիքակազմ չկիրառելը և ձևական միջոցառումները նպաստել են հետագայում կեղծ անձնագրի պատրաստմանը և այն օգտագործելով պետական սահմանն ապօրինի հատելու փորձի կատարմանը:

Նշվածը եզակի դեպք չէ: Մասնավորապես՝ ԱԱԾ-ում քննվող մեկ այլ քրեական գործով հիմնավորվել է, որ անձը, ՀՀ ՊՆ Արաբկիրի զինվորական կոմիսարիատում ներկայանալով դասընկերոջ տվյալներով, 2014թ. հուլիսին ձեռք է բերել վերջինիս ՀՀ զինված ուժերում ծառայած լինելու վերաբերյալ տեղեկանք, ապա անձնագիր ստանալու համար նրա անունից դիմում է ներկայացրել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժին:

Դրանց հիման վրա Մ. Ա-ն անձնագրավորվել է, ստացել իր լուսանկարով, սակայն Գ. Վ-ի կենսորոշիչ տվյալներով լրացված ակնհայտ կեղծ նույնականացման քարտ, ստացել ՀՀ ԶՈՒ-ում ծառայած լինելու վերաբերյալ տեղեկանք, ապա նաև իր լուսանկարով, սակայն Գ. Վ-ի կոնսորոշիչ տվյալներով լրացված ակնհայտ կեղծ կենսաչափական անձնագիրը, որով նա 2014-2016թթ. 7 անգամ հատել է ՀՀ պետական սահմանը: 2022թ. մարտի 3-ին այս քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

Քրեական գործերի նյութերի վերլուծությունը վկայում է, որ անձնագիր ձեռք բերելու կամ որևէ հիմքով այն փոխանակելու պարագայում անձի նույնացման, հայտնած տվյալների իսկությունը ստուգելու չափորոշիչները լիարժեք կարգավորված չեն համապատասխան իրավական ակտերով: Այդ պատճառով շահագրգիռ անձանց հայտնած տվյալների ստուգումը շատ դեպքերում կրում է ձևական բնույթ՝ նպաստող պայման դառնալով հանցավոր գործունեության համար:

Տպել
901 դիտում

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի Չինաստան

Ողջունում եմ ՀՀ համերաշխությունն Ուկրաինային և կոչ անում գործընկերներին՝ անել հնարավորը, որ Պուտինը չհաղթի. Ստոլտենբերգ

Սյունիքում ավտովթարի և հրդեհի հետևանքով մահացածներն ընտանիքի անդամներ էին, նրանց թվում կա երեխա. մանրամասներ

Խոշոր ավտովթար Չարենցավանի կամրջի մոտ. 3 մարդ հոսպիտալացվել է

ՆԱՏՕ-ն աջակցում է ՀՀ ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանն ու խաղաղ ձգտումներին. Ստոլտենբերգ

Խոսքը հայկական գյուղերի մասին չէ. Աղազարյանը՝ Տավուշի 4 համայնքի մասին

МИР քարտերի սպասարկման դադարեցում․ IDBank

Հուսով ենք, որ ՀՀ-ՆԱՏՕ համագործակցության նոր ձևաչափը կհաստատվի. վարչապետ

Մարտի 21-ին Հայաստանին է մոտենալու հաջորդ սառը ցիկլոնը. սպասվում է առատ ձյուն, քամու ուժգնացում

Զախարովան արձագանքել է ՀՀ վարչապետի խոսքերին

Պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում (տեսանյութ)

Fly Arna-ի լիցենզիան կասեցված է. ՏԿԵ փոխնախարար

Իրանից ժամանած 7 բեռնատարում հայտնաբերվել է ցեմենտի մեջ թաքցված հսկայական քանակությամբ ծխախոտ (տեսանյութ)

ՀՀ վարչապետն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը

Տրոլեյբուսը հայտնվել է խրամուղում. շինարարը կտուգանվի (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին

Վարչապետի որոշմամբ՝ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ է նշանակվել

Մենք դավաճան, հող ծախող չենք, ձեր թիկունքում ոչ մի բան չենք անելու, թողեք այս ճանապարհով գնանք. Փաշինյանը՝ տավուշցիներին

«Երևան Սիթին» տուգանվել է 10 միլիոն, «Հայփոստ»-ը՝ 2,6 միլիոն դրամով

Առանձնապես խոշոր չափի «Մեթամֆետամինի» ապօրինի շրջանառություն երիտասարդ կնոջ և տղամարդու կողմից. նրանք կալանավորվել են

Նիկոլ Փաշինյանը «TikTok»-ում նոր շարք է սկսել (տեսանյութ)

Ընդդիմությունն ասում է՝ Տավուշի գյուղերն ուզում է տա, Խրեմլուի ղեկավարը ո՞վ է. Փաշինյան

Պակիստանում երկրաշարժ է գրանցվել

Փետրվարին 150 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. հայտնի է տուգանքի չափը

Կոտայքում միմյանց բախվելուց հետո մեքենաներից մեկը գլխիվայր շրջվել է. կա տուժած

Մի քանի ժամ լույս չի լինի Երևանի և 7 մարզի մի շարք հասցեներում

Որ բանկերի քարտապանները կարող են օգտվել հետվճարի ծրագրից

ԵՄ արտգործնախարարները վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստանին

Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար, մի շարք շրջաններում ձյուն է տեղում

ԱԺ-ն նոր պատգամավոր ունի. Դավիթ Կարապետյանը երդմամբ ստանձնել է պատգամավորի մանդատը

Բախվելուց հետո մեքենաներից մեկը բռնկվել է. ներսում հայտնաբերվել է 4 դի, վարորդի վիճակը ծանր է (լուսանկարներ)

«Միր» քարտերը կդադարեն աշխատել Հայաստանի գրեթե բոլոր բանկերի բանկոմատներում

Միքայել Վարդանյանը Մասիսին նվիրել է 117 մլն դրամ արժողությամբ աղբահավաք մեքենաներ և 230 աղբաման

Սահմանը կանցնի իմ տան միջով, զինվորների ներկայության դեպքում ինչպե՞ս ենք ապրելու էդ տանը. վարչապետը պատասխանել է բնակչին

Սա մեր ապագան կառուցելու միակ տարբերակն է, հեշտ հարց չէ. վարչապետը՝ Կիրանցի բնակիչներին (տեսանյութ)

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «...և նորից Գարուն» ներկայացմանը (լուսանկարներ)

Ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել Փաշինյանի՝ Տավուշ այցի ժամանակ. մանրամասներ (լուսանկարներ)

Ես չեմ վիրավորում, ասում՝ «գյադեն հերդ ա», քոքից բռնվեք, կհանդիպենք․ Հովհաննես Դավթյանը՝ Արզաքանցյանին

Մենք պետք է թույլ չտանք պատերազմի սկսում․ ինչ է ասել վարչապետը տավուշցիների հետ հանդիպմանը

Պուտինն իրեն լեգիտիմություն տվեց՝ այլանդակությունները շարունակելու համար, ՌԴ-ին բարի ճանապարհ դեպի գերեզման. Սուքիասյան