Ասեք, վերջապես, մեր պատկերացումները խաղաղության վերաբերյալ. պատգամավորի հարցը՝ ԱԳ նախարարին

Ընդդիմադիր թեւը առիթը բաց չի թողնում շահարկումներ անելու խաղաղության օրակարգի, բանակցային գործընթացի վերաբերյալ: Այնպիսի վստահությամբ են խոսում բանակցային թեմաների մասին, կարծես թե բանակցողները հենց իրենք են:

Այս մասին այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Կիրակոսյանը:

Ապա պատգամավորը թեմայի վերաբերյալ հարց ուղղեց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին. «Ասեք, վերջապես, մեր վերջնական պատկերացումները խաղաղության վերաբերյալ, ինչպես նաեւ Ադրբեջանի, միջնորդների՝ Ռուսաստան, Արեւմուտք, ԵԱՀԿ: Որ պատկերացումներն են համընկնում, որոնք՝ ոչ»:

Պատասխանելով Կիրակոսյանի հարցին՝ Արարատ Միրզոյանը նկատեց՝ իրականում այդ հարցը բանակցային գործընթացի գրեթե բոլոր նրբերանգների մասին էր, ուստի ինքը կդժվարանա բոլոր ենթահարցերին պատասխանել:

«Կարող եմ ասել միայն, որ այն, ինչ, ըստ էության, կա Հայաստան-Ադրբեջան բանակցային կամ ենթադրյալ բանակցային սեղանին, բավականին թափանցիկ եւ հրապարակային է: Կան մի քանի ուղղություններ, որոնցով արդեն ունենք որոշակի առաջընթաց, եւ կան ուղղություններ, որտեղ դեռ փորձում ենք հասկանալ դիրքորոշումների հնարավոր համընկնումները: Սահմանազատման եւ սահմանային հարցերի ուղղությամբ կա որոշակի առաջընթաց կա»,- ասաց Միրզոյանը:

Խոսելով տեսակետների երկկողմանի համընկնումների մասին՝ ԱԳՆ նախարարը նկատեց՝ խոսքը տրանսպորտային եւ տնտեսական կառուցվածքների բացման մասին է. «Այստեղ որոշակի պատկերացումների համընկնումներ կան: Բոլոր բացվելիք ճանապարհները պետք է լինեն եւ մնան այն երկրների սուվերենության ներքո, որոնցով անցնում են»:

Միրզոյանը նաեւ նկատեց՝ Հայաստանի համար անընդունելի է Ադրբեջանի տրամաբանությամբ ներկայացվող հայտարարությունները «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ, որոնք տեւական ժամանակ է՝ շրջանառվում են:

Տպել
357 դիտում

«Կալաշնիկովի» ինքնաձիգների կամավոր հանձնման դեպքեր Արմավիրի մարզային վարչության բաժիններում

Շիրակի մարզի բոլոր համայնքներում 2022 թվականի սուբվենցիոն ծրագրերով կիրականացվեն բնակավայրի փողոցաշինական աշխատանքներ

Այս Սահմանադրությունը չի ապահովում դատարանների անկախությունը, այն փոխելով՝ կվերանան նաև կլանային համակարգերը. Սաքունց

Հունիսի 25-ից ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումները կքննարկվեն 90 աշխատանքային օրում՝ նախկին 6 ամսյա ժամկետի փոխարեն

Մոսկվայում սպանվել է Վանաձորում հայտնի 44-ամյա Վարդան Փ-ն. տեսախցիկն արձանագրել է սպանության պահը (տեսանյութ)

Որքան մարդ է մասնակցել ընդդիմության այսօր հրավիրած հանրահավաքին և երթին

Երեւանի կենդանաբանական այգին նոր կենդանիներով կհամալրվի. ինչ խնդիրներ կան այսօր այնտեղ

Լենա Նանուշյանը և ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը «Քովիդ-19»-ի դեմ խթանիչ դեղաչափ են ստացել

100 պատանի հնարավորություն է ստացել մասնակցելու «Տիեզերական ճամբար 2022»-ին

Բարդ ժամանակահատվածում ՊՊԾ-ն իր առջև դրված խնդիրը կատարել է, ինչն արժանի է գնահատանքի. Նիկոլ Փաշինյան

Հայ 3 ըմբիշ ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության եզրափակչում է

Նիկոլ Փաշինյանը Սամվել Կարապետյանի հետ քննարկել է «Տաշիր» ընկերությունների խմբի ներդրումային ծրագրերի ընթացքը

Ընդմիշտ կհրաժարվենք «պոլիկլինիկա» նեգատիվ բառից․ առաջնային օղակում նոր բարեփոխումներ են սպասվում

Արտակ Ջումայանը հանդիպել է Վիենի քաղաքապետի հետ, եղել Լիոնի հիվանդանոցում

Վիեննայում կողմերը կրկին ընդգծել են պայմանավորվածությունը՝ շարունակելու կարգավորման գործընթացն առանց նախապայմանների

Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Հունաստանի ՄԻՊ-ը անդրադարձել են Հունաստանում բնակվող ՀՀ քաղաքացիների իրավունքներին

ՄԱԿ-ում ՏԿԵ փոխնախարարը ներկայացրել է Հայաստանի ճանապարհային անվտանգության ոլորտում առկա մարտահրավերները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ

Տնտեսվարողներին տրամադրվող օժանդակության ժամկետը կերկարաձգվի

Վարչապետն ընդունել է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարին

Շիրակի մարզում փրկարարները մարել են պատշգամբում բռնկված հրդեհը

Պետք է բոլորս Արթուր Վանեցյանից հետո հրաժարվեինք պատգամավորական մանդատից. Թագուհի Թովմասյանը պաշտոնից հրաժարական չի տա

Ազգային ժողովը պարզաբանել է, թե ինչու է հանվել ԱԺ շենքի ՀՀ պետական զինանշանը

Սյունիքում ազատել են ցանկապատի մեջ արգելափակված արջի քոթոթին

Դոլարն ու եվրոն երկար անկումից հետո աճել են. ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է նոր փոխարժեքներ

Ընտրել ենք ժողովրդավարության ուղեգիծը, ինչը բացառում է իրավական արկածախնդրությունը. Արթուր Դավթյան

Մեկնարկել է Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը

Գագիկ Ջհանգիրյանը հրաժարական է տվել ԲԴԽ անդամի պաշտոնից

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Իրազեկման այց զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանում

Հայկ Մամիջանյանը, Թադևոս Ավետիսյանը և Արթուր Խաչատրյանը ԱԺ հանձնաժողովների փոխնախագահի պաշտոններից հրաժարվել են

ՇՄ նախարարը մասնակցել է «Ջանքերի միավորում՝ հանուն Սևանա լճի էկոհամակարգի պահպանման» միջազգային համաժողովին

Անձը ոչ սթափ վիճակում կոտրել է ԵՊՀ ֆակուլտետներից մեկի մուտքի դռան և մոտակայքում տեղադրված սուրճի ապարատի ապակիները

Մեկնարկում է անկանխիկ գործարքների դեպքում կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարի ծրագիրը

Կեսօրից հետո առանձին շրջաններում կդիտվի կարճատև անձրև. ինչ եղանակ է սպասվում առաջիկայում

Արցախում նշվում է Քննչական կոմիտեի ծառայողի մասնագիտական տոնը (լուսանկարներ)

Կյանքիս ամենահուզիչ շնորհավորանքը․ Հարութ Փամբուկչյանը «Զինվորի տան» տղաների հետ փչում է ծննդյան մոմերը (տեսանյութ)

Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը մասնակցելու է առաջիկա ընտրություններին

Հայաստանի բասկետբոլի տղամարդկանց հավաքականը կիսաեզրափակչում է

Դատախազությունը վերջապես ունեցավ իր թանգարանը, շնորհավորում եմ պատմությունը կերտած աշխատակիցներին. Գոռ Աբրահամյան