Արցախի ճակատագրի ու կարգավիճակի որոշման բացառիկ իրավունքը Արցախի ժողովրդին ու իշխանություններինն է․ Արայիկ Հարությունյան

Ընդառաջելով մայիսի 24-ին Արցախի Հանրապետության խորհրդարանում ներկայացված քաղաքական կուսակցությունների՝ Հանրապետության նախագահին ուղղված նամակին՝ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 25-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ:

Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի գրասենյակից:

Երկրի ղեկավարը նախ ընդգծել է, որ Արցախի իշխանությունների և ժողովրդի համար խիստ անընդունելի է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարության մեջ տեղ գտած՝ «Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը» ապահովելու մասին ձևակերպումը՝ նշելով, որ այն չի արտահայտում անցած երեսուն տարիների ընթացքում միջազգային հանրության համար հստակ ձևակերպված արցախահայության պահանջներն ու ձգտումները, որոնց հիմքում դրված է ժողովուրդների ինքնորոշման իրավունքը:

Նախագահ Հարությունյանի ներկայացմամբ՝ ինքը հնարավորություն է ունեցել ՀՀ վարչապետի հետ հանդիպելու և քննարկելու մայիսի 22-ին Բրյուսելում տեղի ունեցած Փաշինյան-Ալիև հանդիպումը, և այդ առթիվ ցանկանում է մեկ անգամ ևս հաստատել, որ Արցախի ճակատագրի ու կարգավիճակի որոշման բացառիկ իրավունքը պատկանում է Արցախի ժողովրդին ու իշխանություններին:

Նախագահի խոսքով՝ վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ որեւէ մեկը չի կարող և չի պատրաստվում Հայաստանի ու Արցախի ժողովրդի թիկունքում ինչ-որ փաստաթուղթ ստորագրել: Եթե կլինի կոնկրետ առաջարկ՝ կոնկրետ լուծումների մասին, ապա այն կքննարկվի Արցախի իշխանությունների հետ, եւ հանրությունը դրա մասին տեղեկացված կլինի պատշաճ ձեւով:

Նախագահ Հարությունյանը շեշտադրել է, որ Արցախի Հանրապետությունը անշեղորեն շարունակում է իր ժողովրդի ինքնորոշման իրավունքի լրիվ ու անվերապահ իրացման միջոցով անկախության միջազգային ճանաչման ուղին, և արցախցիների իրավունքների ու անվտանգության պատշաճ ապահովումը հնարավոր է բացառապես Ադրբեջանի կազմից դուրս:

Տպել
378 դիտում

«Կալաշնիկովի» ինքնաձիգների կամավոր հանձնման դեպքեր Արմավիրի մարզային վարչության բաժիններում

Շիրակի մարզի բոլոր համայնքներում 2022 թվականի սուբվենցիոն ծրագրերով կիրականացվեն բնակավայրի փողոցաշինական աշխատանքներ

Այս Սահմանադրությունը չի ապահովում դատարանների անկախությունը, այն փոխելով՝ կվերանան նաև կլանային համակարգերը. Սաքունց

Հունիսի 25-ից ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումները կքննարկվեն 90 աշխատանքային օրում՝ նախկին 6 ամսյա ժամկետի փոխարեն

Մոսկվայում սպանվել է Վանաձորում հայտնի 44-ամյա Վարդան Փ-ն. տեսախցիկն արձանագրել է սպանության պահը (տեսանյութ)

Որքան մարդ է մասնակցել ընդդիմության այսօր հրավիրած հանրահավաքին և երթին

Երեւանի կենդանաբանական այգին նոր կենդանիներով կհամալրվի. ինչ խնդիրներ կան այսօր այնտեղ

Լենա Նանուշյանը և ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը «Քովիդ-19»-ի դեմ խթանիչ դեղաչափ են ստացել

100 պատանի հնարավորություն է ստացել մասնակցելու «Տիեզերական ճամբար 2022»-ին

Բարդ ժամանակահատվածում ՊՊԾ-ն իր առջև դրված խնդիրը կատարել է, ինչն արժանի է գնահատանքի. Նիկոլ Փաշինյան

Հայ 3 ըմբիշ ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության եզրափակչում է

Նիկոլ Փաշինյանը Սամվել Կարապետյանի հետ քննարկել է «Տաշիր» ընկերությունների խմբի ներդրումային ծրագրերի ընթացքը

Ընդմիշտ կհրաժարվենք «պոլիկլինիկա» նեգատիվ բառից․ առաջնային օղակում նոր բարեփոխումներ են սպասվում

Արտակ Ջումայանը հանդիպել է Վիենի քաղաքապետի հետ, եղել Լիոնի հիվանդանոցում

Վիեննայում կողմերը կրկին ընդգծել են պայմանավորվածությունը՝ շարունակելու կարգավորման գործընթացն առանց նախապայմանների

Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Հունաստանի ՄԻՊ-ը անդրադարձել են Հունաստանում բնակվող ՀՀ քաղաքացիների իրավունքներին

ՄԱԿ-ում ՏԿԵ փոխնախարարը ներկայացրել է Հայաստանի ճանապարհային անվտանգության ոլորտում առկա մարտահրավերները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ

Տնտեսվարողներին տրամադրվող օժանդակության ժամկետը կերկարաձգվի

Վարչապետն ընդունել է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարին

Շիրակի մարզում փրկարարները մարել են պատշգամբում բռնկված հրդեհը

Պետք է բոլորս Արթուր Վանեցյանից հետո հրաժարվեինք պատգամավորական մանդատից. Թագուհի Թովմասյանը պաշտոնից հրաժարական չի տա

Ազգային ժողովը պարզաբանել է, թե ինչու է հանվել ԱԺ շենքի ՀՀ պետական զինանշանը

Սյունիքում ազատել են ցանկապատի մեջ արգելափակված արջի քոթոթին

Դոլարն ու եվրոն երկար անկումից հետո աճել են. ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է նոր փոխարժեքներ

Ընտրել ենք ժողովրդավարության ուղեգիծը, ինչը բացառում է իրավական արկածախնդրությունը. Արթուր Դավթյան

Մեկնարկել է Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը

Գագիկ Ջհանգիրյանը հրաժարական է տվել ԲԴԽ անդամի պաշտոնից

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Իրազեկման այց զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանում

Հայկ Մամիջանյանը, Թադևոս Ավետիսյանը և Արթուր Խաչատրյանը ԱԺ հանձնաժողովների փոխնախագահի պաշտոններից հրաժարվել են

ՇՄ նախարարը մասնակցել է «Ջանքերի միավորում՝ հանուն Սևանա լճի էկոհամակարգի պահպանման» միջազգային համաժողովին

Անձը ոչ սթափ վիճակում կոտրել է ԵՊՀ ֆակուլտետներից մեկի մուտքի դռան և մոտակայքում տեղադրված սուրճի ապարատի ապակիները

Մեկնարկում է անկանխիկ գործարքների դեպքում կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարի ծրագիրը

Կեսօրից հետո առանձին շրջաններում կդիտվի կարճատև անձրև. ինչ եղանակ է սպասվում առաջիկայում

Արցախում նշվում է Քննչական կոմիտեի ծառայողի մասնագիտական տոնը (լուսանկարներ)

Կյանքիս ամենահուզիչ շնորհավորանքը․ Հարութ Փամբուկչյանը «Զինվորի տան» տղաների հետ փչում է ծննդյան մոմերը (տեսանյութ)

Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը մասնակցելու է առաջիկա ընտրություններին

Հայաստանի բասկետբոլի տղամարդկանց հավաքականը կիսաեզրափակչում է

Դատախազությունը վերջապես ունեցավ իր թանգարանը, շնորհավորում եմ պատմությունը կերտած աշխատակիցներին. Գոռ Աբրահամյան