Մեզ հետաքրքրող ցանկացած տարածք կարող ենք նկարել. Արծրուն Հովհաննիսյանը՝ ՀՀ առաջին տիեզերական արբանյակի մասին

Երեկ՝ Երևանի ժամանակով 22:35-ին, ԱՄՆ Կանավերալ հրվանդանում գտնվող տիեզերակայանից SpaceX ընկերության տիեզերանավով Երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել ՀՀ առաջին տիեզերական արբանյակը: Սա տեղի է ունեցել հայկական պետական «Գեոկոսմոս» ՓԲԸ և իսպանական «Սատլանտիս» ընկերության համագործակցության արդյունքում:

Հրթիռի արձակման վայրում ներկա են գտնվել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը և ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Լիլիթ Մակունցը:

Նշենք, որ SpaceX-ը ամերիկյան կազմակերպություն է, որը զբաղվում է տիեզերական սարքավորումների արտադրմամբ: Կազմակերպության գլխամասային գրասենյակը գտնվում է ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Հոթորն քաղաքում։ Այն 2002 թվականին հիմնադրել է PayPal-ի նախկին բաժնետեր և Tesla Motors-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը՝ նպատակ ունենալով նվազեցնել տիեզերական թռիչքների արժեքը՝ ճանապարհ հարթելու Մարսի գաղութացման համար: Ընկերությունը մշակել է Falcon 1, Falcon 9 և Falcon Heavy հրթիռ մեքենաները, ինչպես նաև Dragon տիեզերանավը:

Ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանի կարծիքով՝ ՀՀ առաջին տիեզերական արբանյակի՝ երկիր մոլորակի ուղեծիր դուրս բերելը Հայաստանի համար ռազմավարական մեծ նշանակություն ունի:

«Սա չունենալը մեր ամենաթույլ կողմերից մեկն է եղել: Իհարկե, ինչ-որ առումով օգտվում էինք մեր ռազմական դաշնակիցներից, բայց սեփական արբանյակ ունենալը լրիվ այլ է: Պարամետրերին նայելով՝ չէի ասի, թե ամերիկյան կամ ռուսական ամենաթոփ հետախուզական արբանյակների պարամետրերից ունի մերը, սակայն միջինից բարձր պարամետրեր ունի, որոնք Հայաստանի պահանջարկի համար բավականին լավն են: Մանավանդ օպտիկական հետախուզության նկարահանման լայնույթը՝ 26 կիլոմետր, բավականին լավ թիվ է»,- «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասում է Հովհաննիսյանը:

Անդրադառնալով ռազմական առավելություններին՝ վերջինս նկատում է՝ արբանյակը հնարավորություն կտա տիեզերքից մեզ հետաքրքրող ցանկացած տարածք ցանկացած խորության վրա նկարել:

Հարցադրմանը՝ ինչո՞ւ է Հայաստանը նոր հասնում այս հնարավորությանը, արդյոք ավելի վաղ այս ուղղությամբ աշխատանքներ չե՞ն տարվել, փորձագետը ևս մեկ անգամ ընդգծում է՝ Հայաստանը սրա կարիքը վաղուց է, ինչ ուներ:

«Օրինակ՝ կան պետություններ, որոնք առանձնապես չունեն հետախուզական արբանյակներ ունենալու կարիք, և նրանք կարող ենք օգտվել տարատեսակ միջազգային պլատֆորմներից: Սակայն մեզ համար չափազանց կարևոր խնդիր էր սա, և տարիներ շարունակ մասնագետները սրա մասին խոսում էին ու խոսում»,- ասում է նա:

Հովհաննիսյանը չափազանց կարևոր է համարում SpaceX ընկերության հետ համագործակցությունը. «Իլոն Մասկի հետ համագործակցությունը շատ կարևոր է, և հուսով եմ՝ շարունակական բնույթ է կրելու: Ինչպես գիտեք, Իլոն Մասկը համաշխարհային ժամանակակից տիեզերագնացության լուծումների մեջ անգերազանցելի է: Նա այս ոլորտում ունի նոր խոսք և նոր որակ՝ ավելի բարձր հորիզոններ գրավելու համար: Ինձ համար սա է շատ նշանավոր պահ»:

Դիտարկմանը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարության նիստի ժամանակ հայտնել է, որ մինչև 2023 թվականի վերջը Հայաստանի Հանրապետությունում կստեղծվեն արբանյակի կառավարման կենտրոն և ընդունիչ կայան, որի շուրջ կձևավորվի մասնագետների գիտագործնական թիմ: Հարցադրմանը՝ մինչ այդ տիեզերալուսանկարների ստացում և արբանյակի կառավարում ՀՀ-ում չի՞ իրականացվելու, Հովհաննիսյանն ասում է՝ տեխնիկապես կարող ենք ստանալ՝ պատվիրելով, օրինակ, արտադրող կազմակերպությունից:

«Վարչապետը նկատի ունի, որ ՀՀ-ն իր արբանյակը կարող է շահագործել և օգուտ քաղել դրանից: Սա նաև շատ լավ է, քանի որ արբանյակի կառավարման դպրոց ես դու ունենում քո երկրում, որը թանկ հաճույք է: Մի բան է ուրիշին պատվիրելը, մի բան է սեփական դպրոց ունենալը և կադրեր պատրաստելը: Հուսով եմ՝ այդ կադրերի պատրաստումը նույնպես կապ կունենա Իլոն Մասկի հետ»,- ընդգծում է ռազմական փորձագետը և հավելում, որ Հայաստանում էլ կան մասնագետներ, որոնք տարիներ շարունակ տիեզերական կազմակերպությունների հետ աշխատանքային փորձ են ունեցել, սակայն չգիտի՝ նրանք այս արբանյակի հետ կարո՞ղ են աշխատել, թե՞ ոչ:

Անդրադառնալով նրան, որ ծրագրվում է, որ ընդունիչ կայանը արբանյակային տվյալների ստացման և փոխանցման ծառայություններ մատուցի նաև արբանյակների այլ օպերատորների համար՝ Արծրուն Հովհաննիսյանը նշում է՝ ՀՀ-ն կարող է նկարահանումներ անել արբանյակից և կոմերցիոն նպատակներով վաճառել նկարահանած այն կադրերը, որոնք պետք են այլ կազմակերպություններին:

Փորձագետը ևս մեկ անգամ շեշտում է՝ սա կարևոր իրադարձություն է մեր կյանքում, և պետք է ՀՀ բոլոր քաղաքացիներին շնորհավորել. «Սա համապետական և համազգային նշանակության ձեռքբերում է, վստահ եմ՝ կծառայի մեր մարտունակության բարձրացմանը»:

Անյուտա Աթանեսյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7544 դիտում

Ռուսական ուժերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմական օդանավակայաններին. ՌԴ ՊՆ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Թրամփի հետ քննարկել է անվտանգության գլոբալ մարտահրավերները

2 ամսում՝ 12 հազարից ավելի այցելու. Անահիտ աստվածուհու արձանը մեծացրել է Պատմության թանգարանի հոսքը. տեսանյութ

Զելենսկին Մոսկվային մեղադրել է խաղաղության հեռանկարը խաթարելու համար

Կանադան կկալանավորի Նեթանյահուին, եթե նա այցելի մեր երկիր. Ժոլի

Իսրայելի հզոր ավիահարվածը ցնցել է Բեյրութի կենտրոնը. կան զոհեր

Երկրաշարժ` Ադրբեջանում. ցնցումները Հայաստանի տարածքում ևս զգացվել են

Հայտարարվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության խորհրդի ներկայացուցիչների մրցույթ

Ռուսաստանում զորահավաքի մասին խոսք անգամ չկա. Պեսկով

Երևանում բախվել են «Range Rover»-ն ու «BMW X6»-ը. վերջինը կողաշրջվել է. կա տուժած

Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Mercedes»-ը. կան տուժածներ

Այսօր էլ՝ Նորք-Մարաշով եկա աշխատանքի, բայց կրկին հեծանիվով. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Առկա խնդիրները վկայում են, որ Հայաստանը դեռ պատրաստ չէ առողջապահության ապահովագրության անցնելուն. Փաշինյան

Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ

Ինչ իրավիճակ է Հայաստանի ավտոճանապարհներին

Նախ՝ օրը որոշեցի. Նիկոլ Փաշինյանն ասաց՝ ինչու է սափրվել

Նեղվում ենք «Արևմտյան Ադրբեջան»-ից, չե՞նք մտածում, որ Արևմտյան Հայաստան ասելով մարդկանց գրգռում ենք. Փաշինյան

Վարչապետը մանրամասնեց՝ ինչու ՀՀ-ն չի բարձրաձայնում Ադրբեջանի Սահմանադրության փոփոխության հարցը

Արագաչափերը հանելու հարցը պետք է լուծենք համաժողովրդական ձևով՝ հանրաքվեով․ Փաշինյան

Վարչապետը ծառայողական ավտոմեքենաները կկրճատի «կացնային» մեթոդով

Ինչու է վարչապետը պաշտոնյաներին նամակով տեղեկացրել ազատումների մասին

Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին․ Փաշինյան

Վարչապետը պատրաստվում է Արթուր Պողոսյանի թեկնածությունն առաջադրել Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում

Պաշտոնանկությունները ոչ թե անձնավորված են, այլ համակարգերի հետ են կապված. վարչապետ

Ակնկալում ենք, որ տրիբունաները լեփ-լեցուն կլինեն. Հայաստանի բասկետբոլի հավաքականը կընդունի Ավստրիային

ԶՈՒ հավաքականը հունահռոմեական ոճում 3-րդ հորիզոնականում է. Պապիկյանը հրապարակել է մեդալակիրների անունները

Ավանեսյանը «Գյումրի» ԲԿ-ում ընթացող նորոգման աշխատանքներում առկա խնդիրները վերացնելու հանձնարարական է տվել

Մարդու իրավունքների պաշտպանը Նիդերլանդների դեսպանին է ներկայացրել ոլորտի առաջնահերթությունները

Թուրքիան ներառված չէ այն երկրների ցանկում, որտեղ Իսրայելի վարչապետը չի կարող մեկնել

Քննարկվել են Հայաստանում կանխիկի կրճատման ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքները

Կրճատում եմ ծառայողական ավտոմեքենաների թիվը, ավելի մանրամասն՝ հարցազրույցում. վարչապետ (տեսանյութ)

Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ԵՄ-Հայաստան հարաբերությունների հիմնաքարն է. Մարագոս

Ներքին Սասնաշենում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել

Հայտնի է վարչապետի՝ Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցի հեռարձակման ժամը

Վրաստանի խորհրդարանի առաջին նիստին դեսպանները հրավիրված չեն. Պապուաշվիլի

Մկրտիչը 33 տարեկան էր. մահացել է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի մարզիկը

Ձեր աջակցությամբ կարող ենք քայլ առաջ անել ներառական տնտեսություն կառուցելու ուղղությամբ. Պապոյանը՝ Էնջելին

Կարեն Սարուխանյանը հրապարակել է օրգանիզմում թմրամիջոցների առկայության վերաբերյալ թեստի արդյունքները

Սպասվում են ձյուն, բուք, եղանակը կնվազի 10 աստիճանով. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է (տեսանյութ)

Ներկայացվել է ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թվականների ռազմավարությունը