Նիկոլ Փաշինյանը տեսակապի միջոցով մասնակցել է Բիշքեկում անցկացվող Եվրասիական տնտեսական ֆորումի աշխատանքներին (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսակապի միջոցով մասնակցել է Բիշքեկում անցկացվող Եվրասիական տնտեսական ֆորումի աշխատանքներին:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարությունը:

Միջոցառմանը հեռավար մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն, առկա ձևաչափով՝ Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը: Ֆորումը վարել է Ռուսաստանի Արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Ալեքսանդր Շոխինը:

Իր ելույթում վարչապետ Փաշինյանը ողջունել է ֆորումի մասնակից պետությունների առաջնորդներին, պատվիրակությունների ղեկավարներին, բոլոր ներկաներին և հույս հայտնել, որ միջոցառման հաջող անցկացումն ու դրա շրջանակում ձեռք բերվելիք պայմանավորվածությունները կնպաստեն եվրասիական ինտեգրացիայի հետագա առաջընթացին:

«Ինչ վերաբերում է ծառայությունների ոլորտին, ապա իսկապես ծառայություններն այսօր դառնում են մեր Միության երկրների տնտեսական համագործակցության զարգացման աճի նոր կետերի գեներատոր։ Այս ոլորտի դերը տնտեսության մեջ անընդհատ աճում է և ծառայությունների առանձին տեսակներ, որպես արտադրության գործոններ, էական ազդեցություն ունեն ապրանքների, արդյունաբերության ճյուղերի և տնտեսությունների մրցունակության վրա։ Այս առումով, եվրասիական ինտեգրման ամենակարևոր խնդիրը ծառայությունների ազատ տեղաշարժի ապահովումն է։ Այս խնդիրը լուծվում է, այդ թվում՝ ոլորտի ազատականացման, ծառայությունների միասնական շուկայի ձևավորման և գործունեության միջոցով, որն իր հերթին ընդլայնում է բիզնեսի ակտիվացման հնարավորությունները։ Կարելի է ասել, որ ծառայությունների ազատ տեղաշարժի մակարդակն ինտեգրման յուրատեսակ ցուցիչ է։

Ծառայությունների առևտրի զարգացումը, ի թիվս այլ բաների, պայմանավորված է նաև անդրսահմանային առևտրի ոլորտում գիտատեխնիկական առաջընթացի և տեխնոլոգիական փոփոխությունների զարգացմամբ, որն ինքնին արդեն «աշխարհագրական անջատվածությունը» հաղթահարելու գործոն է և արդիական է Հայաստանի համար։

Այս առումով, առանձնահատուկ ուշադրության է արժանի հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը՝ դրանց հավասար հասանելիության երաշխավորմամբ։

Այս համատեքստում, համագործակցության կարևոր ոլորտ է անդամ-պետությունների ՏՏ համայնքների ջանքերի համախմբումը` տնտեսության բարձր տեխնոլոգիական ոլորտներն ակտիվորեն զարգացնելու և Միության թվային օրակարգն ամբողջությամբ իրականացնելու նպատակով: Թվային օրակարգի իրականացման շրջանակներում անհրաժեշտ է հետևողականորեն խթանել ինտեգրացիոն գործընթացների խորացմանն ու ԵԱՏՄ անդամ-երկրների տնտեսությունների և քաղաքացիների համար ուղղակի օգուտներ ստանալուն ուղղված նախաձեռնությունները։

Ինչպես հայտնի է, տեխնոլոգիական նորարարությունը շահավետ է նաև ծառայությունների մատուցման համար։ Տեղեկատվական և թվային տեխնոլոգիաների դարաշրջանը բարձրացնում է երկրների միջազգային մրցունակությունը։ Եվ դա հատկապես վերաբերում է Հայաստանի նման փոքր երկրներին, որոնք աշխարհագրական ու աշխարհաքաղաքական սահմանափակումների պատճառով սահմանափակ ազդեցություն ունեն համաշխարհային գործընթացների վրա։

Տեղեկատվական տեխնոլոգիաները հավասար պայմաններ են ապահովում բոլոր խաղացողների համար՝ անկախ նրանց դիրքից կամ հնարավորություններից: Այդ իսկ պատճառով, ՀՀ կառավարությունը ՏՏ ոլորտը համարում է տնտեսական զարգացման հիմքերից մեկը։

Մենք նպատակադրված ենք ընդլայնելու մեր հնարավորությունները, որպեսզի դառնանք մի երկիր, որն արտադրում և մատուցում է բարձրորակ, բանականության վրա հիմնված ապրանքներ և ծառայություններ՝ իր հիմքում ունենալով ստեղծագործ մարդկային կապիտալը:

Ընդհանուր առմամբ, նոր տեխնոլոգիաները տնտեսության մեջ բեկում մտցնելու հնարավորություն են, մարտահրավեր նրանց համար, ովքեր ցանկանում են հետ չմնալ մարդկության առաջընթացից։ Հենց այս ոլորտը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար, քանի որ այն եզակի ճյուղերից է, որը զարգացման համար չի պահանջում նավահանգիստներ, ելք դեպի ծով և հարուստ հանքային պաշարներ։ Այն պահանջում է մարդկային կապիտալ, իսկ դա այն ռեսուրսն է, որով միշտ աչքի է ընկել Հայաստանը։ Այս տեսանկյունից մենք մեծ ուշադրություն ենք դարձնում նաև թվային տեխնոլոգիաների ուսուցման միջոցով երիտասարդների հմտությունների զարգացմանը»։

Ի պատասխան ֆորումը վարող Ալեքսանդր Շոխինի հարցի՝ վարչապետ Փաշինյանը նշել է, որ մեր երկրի կառավարությունը փորձում է անել հնարավորը, որպեսզի ՀՀ-ն դարձնի գրավիչ, հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի, և ընդհանրապես, բոլոր բնագավառներում ներդրումների համար: 

«Մենք այժմ նկատում ենք, որ առկա է դեպի Հայաստան ՏՏ մասնագետների որոշակի հոսք, մենք հասկանում ենք կոնտեքստը և փորձում ենք անել այնպես՝ ստեղծելու պայմաններ, որպեսզի ԵԱՏՄ-ի շրջանակում այդ շարժերը ծառայեն հենց միության ինտեգրացիոն գործընթացների հետագա զարգացմանը, քանի որ այն ընդհանուր շուկա է, ընդհանուր տարածք: Ընդհանուր առմամբ, կարելի ասել՝ այդպիսով ցույց ենք տալիս, որ ԵԱՏՄ-ի հիմնական նպատակներից մեկին հասել ենք, որովհետև աշխատուժի, ապրանքների և ծառայությունների ազատ տեղաշարժն այսժմ գործնականում կյանքի ենք կոչում: Հույս ունեմ, որ դա Եվրասիական տնտեսական տարածքի համար կդառնա սովորական, ինչը և փաստացի հանդիսանում է այն նպատակը, որը դրված է եղել կազմակերպության առաջ այն ստեղծելու պահին: Այնպես որ, սա շատ կարևոր նյուանս է, որպեսզի ընդգծենք Եվրասիական տնտեսական միության արդյունավետությունը»:

Ֆորումին տեսաուղերձով հանդես է եկել նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Տպել
256 դիտում

Հնարավո՞ր է՝ մեր հեռախոսահամարները հրապարակվեն, գուցե գեղեցիկ աղջիկները տեսնեն ու զանգեն. «Ջերմուկյան էսքիզներ»

Ինչպես ենք կարողանում վնասել այն, ինչը ստեղծելու խնդիր ունենք․ Անդրեասյանը՝ դպրոցներից մեկում կատարված գողության մասին

ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանել է Փաշինյան-Պուտին հանդիպման 2022թ․ ապրիլի 19-ի համատեղ հայտարարության 24-րդ կետը

Հայաստանն ու Լիտվան պատրաստվում են միջկառավարական հանձնաժողովի նիստին

Էջմիածնի բնակիչը երթուղայինում բջջային հեռախոս է գողացել

ԵՏՄ անդամ Հայաստանը պատրաստ է աջակցել հայկական շուկա մտնելու ցանկություն ունեցող ավստրիական ընկերություններին․ Սիմոնյան

Ինչ եղանակ սպասել առաջիկա օրերին

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՌԱԿ Կենտրոնական վարչության ատենապետ Միքայել Խարապյանին և վարչության ներկայացուցիչներին

Բարի գալուստ «Նոա» ընտանիք․ ֆուտբոլային ակումբը նոր պայմանագրեր է կնքել

Գավառի ԲԿ-ում առաջին անգամ կեսարյան հատումով եռյակ է լույս աշխարհ եկել

Լոռիում վերջին մի քանի օրում հայտնաբերվել է 10-ից ավելի մեքենա՝ բեռնված տարբեր ծավալի փայտանյութով

Ուժեղ քամին Գյումրիում պոկել է Ղանդիլյան փողոցի շենքերից մեկի տանիքի թիթեղները

Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը Նովոռոսիյսկում պատարագի ժամանակ սայթաքել է և ընկել

Ավտոմեքենան ընկել է Ազատի ջրամբարը և սուզվել

Կյանքից հեռացել է կլարնետիստ Հովհաննես Վարդանյանը

ՌԴ-ում ՀՀ դեսպանը և Յուրի Վորոբյովը քննարկել են Հայաստան-Ռուսաստան միջխորհրդարանական փոխգործակցության ամրապնդման հարցերը

Շիրակի մարզի պարեկները բեռնատարի մեջ՝ արկղերով կանեփ, պլաստմասե շշերում էլ կանեփանման զանգվածներ են հայտնաբերել

Վթարային ջրանջատում Սյունիքում․ երկու բնակավայր 12 ժամ ջուր չի ունենա

Արարատում համագյուղացիների վեճն ավարտվել է  դանակահարությամբ․ կա ձերբակալված

Երևան-Մեղրի ճանապարհին ավտոմեքենան ծառին է բախվել․ վարորդը հոսպիտալացվել է

Պուշկինի թունելի էլեկտրամատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է

Հիմնադրամի համահայկական ընդգրկումն ինքին բացառում է որևէ քաղաքական միտում, նախընտրություն կամ ազդեցություն․ ՀՀ նախագահ

Նոր խաղադաշտի բացում՝ ֆուտբոլային խաղով․ ընկերական հանդիպմանը մասնակցել է նաև Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը

Բերման է ենթարկվել գողության և խարդախության մեղադրանքով հետախուզվող 29-ամյա տղամարդը

Հայաստանը բարձր է գնահատում մեր երկրների միջև բարեկամական հարաբերությունները. Վահագն Խաչատուրյանը՝ Սլովենիայի նախագահին

Հրդեհ է բռնկվել Արմավիրի բնակարաններից մեկում

Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ

Բացահայտվել և չեզոքացվել է անօրինական միգրացիայի կազմակերպմամբ զբաղվող հերթական հանցավոր խմբի գործունեությունը

Նիկոլ Փաշինյանը մասնակցում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին

Բացվել է Գյումրու համալիր մանկապատանեկան մարզադպրոցի նոր մասնաշենքը

Քաղաքացիական մեքենայով վթարի են ենթարկվել ՊԲ N զորամասի պայմանագրային զինծառայողները․ նրանցից մեկը մահացել է

Փրկարարներն օգնություն են ցուցաբերել քաղաքացիներին

Գնել Սանոսյանն այցելել է Ազատի ջրամբար (լուսանկարներ)

Դիմիտրով գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ վնասվել է նաև գազատարը

Մինչև 6 ժամ լույս չի լինի Երևանի բազմաթիվ հասցեներում և 8 մարզի տարբեր համայնքներում

Սիսիան-Երևան ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա զոհ

Նոր տրանսֆեր․ «Արարատ-Արմենիա»-ի հերթական համալրումը

ՀՀ նախագահն ու Արտակ Բեգլարյանը քննարկել են Արցախի հումանիտար խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները

Նախատեսվում է ՀՀ-ում ընտրական գործընթացն իրականացնել միայն ID քարտերով. ինչը կբացառվի սրանով, և որ փուլում է գործընթացը

Շիրակի մարզպետը չինարեն կսովորի․ Նազելի Բաղդասարյանն ընդունել է Հայաստանում ՉԺՀ դեսպան Ֆան Յոնգին