Երևան
32 °C
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի առաջին հանրապետության օրվա առթիվ: Ուղերձում ասված է.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Այսօր՝ Հայաստանի առաջին հանրապետության տոնին, ուզում եմ իմ շնորհավորանքի և բարեմաղթանքի խոսքը հղել ողջ հայ ժողովրդին, մեր բոլոր քույրերին ու եղբայրներին Մայր Հայաստանում, Արցախում և Սփյուռքում:
Մեր բազմադարյա պատմության տարբեր շրջափուլերում ստիպված ենք եղել կանգնել նույն մարտահրավերների առջև, դիմակայել նույն փորձությունները, անցնել նույն դժվարությունների միջով:
Եվ, չնայած ճակատագրի ծանր հարվածներին, միշտ կարողացել ենք ուժ գտնել մեր մեջ և շարունակել ապրել՝ լուռ ամոքելով չսպիացող վերքերը, նորից ու նորից կառուցելով մեր ավերված տունն ու օջախը, շենացնելով հայրենի հողն ու երկիրը: Վկան՝ Սարդարապատի, Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսական ճակատամարտերը, և արդյունքում՝ Հայաստանի առաջին հանրապետության ստեղծումը, որն այն ժամանակ անիրականանալի երազանք էր թվում ցեղասպանություն ապրած հայ ժողովրդի համար:
Արցախյան 44-օրյա պատերազմը մեզ կրկին կանգնեցրեց բարդագույն խնդիրների առջև: Մեր առջև կրկին ծառացավ Ադրբեջանի կողմից հերթական անգամ կոպտորեն ոտնահարված մեր հիմնարար իրավունքները պաշտպանելու և այդ ճանապարհին միավորվելու, բոլորի ջանքերն ու ներուժը մեկտեղելու, համընդհանուր ուժերով համազգային խնդիրները լուծելու հրամայականը:
Ամուր ազգային պետությունը համայն հայության գոյության գրավականն է ու երաշխավորը: Դա՛ է Հայաստանի առաջին հանրապետության կարևոր դասը, դա՛ է պատմական հերոսամարտեր կերտած մեր սուրբ նահատակների պատգամը, որը պետք է անխախտ ուղենիշ լինի յուրաքանչյուր հայի համար:
Ուրեմն՝ ամեն մեկս մեր տեղում պարտավոր ենք անել մեզնից կախված ամեն ինչ՝ հանուն հայոց պետականության զորացման, հանուն հայ ժողովրդի հավերժական ու անխափան երթի»:
Արցախի ԱԺ նախագահը խորհրդակցություն է հրավիրել. քննարկվել են 2 տասնյակից ավելի օրենքի նախագծեր
Կդադարեցվի Լիճք բնակավայրի մի հատվածի գազամատակարարումը
Արայիկ Հարությունյանը հարգանքի տուրք է մատուցել հայրենիքի համար նահատակվածների ու անհետ կորած ազատամարտիկների հիշատակին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
ԱԺ նախագահն ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության պատվիրակությանը, շնորհավորել 100-ամյակի առթիվ
Հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնելու «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքը. ՊԵԿ
Աննա Հակոբյանն այցելել է Մոնակոյի աշխարհահռչակ Օվկիանոսագիտական թանգարան-ինստիտուտ (լուսանկարներ)
ՀՀ խոշոր քաղաքներում օդի աղտոտվածության մակարդակը սահմանային թույլատրելիից ավելի է. Դատախազությունը հաղորդում է տվել
Գույք և սարքավորումներ են փոխանցվել Սպիտակի բժշկական կենտրոնին
Երևանի և Լիոնի քաղաքապետարանների միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր
Գումարի դիմաց՝ ռազմական գաղտնիքներ Ադրբեջանին. Արցախի ԱԱԾ-ն պետական դավաճանության 5 նոր դեպք է բացահայտել (տեսանյութ)
Ավարտվել է ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով Խաչատուրովի մասով նախաքննությունը. խափանման միջոցը հայտնի է
Սեպտեմբերի 21-ին կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարը
Երևանին և Բաքվին հաջողվել է մերձեցնել դիրքորոշումները ապաշրջափակման որոշ հարցերի շուրջ․ Մհեր Գրիգորյան
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել
Կամենեց Պոդոլսկիի հայկական եկեղեցում Սուրբ պատարագ է մատուցվել
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը կրկին փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Մեղավոր ենք, որ անընդունակ եղանք սրան ու իր նման բեդովլաթ պորտաբույծներին կոխեինք համապատասխան ծակը. Բաբաջանյան
Երևանում և Կապանում 2 օրում 6 ահազանգ է եղել օձերի առկայության մասին
Հունիսի 29-ը Անհետ կորած ազատամարտիկների հիշատակի օրն է. ԵԿՄ նախագահը ուղերձ է հղել
Էջմիածին քաղաքում խանութ է հրդեհվել
Գեղարքունիքի գյուղերից մեկում հայրը գոմում հայտնաբերել է 15-ամյա որդու կախված դին
Գործարկվել են ծնողների համար նախատեսված նոր հարթակ ու բջջային հավելված
Ինչ առավելություններ է ընձեռում Մոսկվայի բորսայի արժութային շուկայում դրամով առքուվաճառքը. մանրամասնում է տնտեսագետը
Մեկնարկել է «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագրի առաջին փուլը
«Արմավիր» ՔԿՀ-ի խցերից մեկի պատուհանից և լվացարանից ասեղով ներարկիչներ են հայտնաբերվել
Աննա Հակոբյանը Մոնակոյում հանդիպել է «Երեխաներ և ապագա» հիմնադրամի ղեկավարի հետ
Իղձերդ կկատարվեն, երբ առանց հանգստանալու աշխատես. Մինասյանը՝ ՀՀ-ում օր օրի տեղադրվող՝ տարբեր բարձրության խաչերի մասին
«Ղարաբաղ տելեկոմի» ցանցում ռոումինգի սակագները վերականգնվում են
Շիրակի մարզպետը Կառավարության պատվիրակության կազմում Լիոնում մասնակցում է հայ-ֆրանսիական համագործակցության համաժողովին
Ինչ ունեցվածք է հայտարարագրել ՔՊ նախկին պատգամավոր Արթուր Դավթյանը
ԱԽ քարտուղարը Իզաբել Դյումոնին է ներկայացրել հայկական կողմի տարածաշրջանային խաղաղության հաստատման օրակարգը
«Քաղաքացիական պայմանագիր»-ը որոշում է կայացրել պաշտոնազրկման գործընթաց սկսել Իշխան Սաղաթելյանի և Վահե Հակոբյանի նկատմամբ
Բողոքներ կային, որ շտապօգնությունում զանգերին չեն պատասխանում․ ծառայությունը հետադարձ կապ է հաստատում քաղաքացիների հետ
Տնտեսության զարգացումն ապահովող կարևոր ոլորտների ընկերությունները դժվար կացության մեջ են հայտնվել. Վահան Քերոբյան
ԱԻ նախարարն այցելել է Շիրակի մարզային փրկարարական վարչություն և ենթակա ստորաբաժանումներ
Փարիզում Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ֆրեդերիկ Մոնդոլոնիի հետ
Քրեական ոստիկանության ծառայողները թմրամիջոցների իրացման դեպքեր են բացահայտել․ մեկ անձ կալանավորվել է
Երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը
ՇՄ նախարարությունը պարզաբանում է ներկայացրել բեզոարյան այծի որսի վերաբերյալ տարածվող տեսանյութի մասին
© 2022 Հայկական ժամանակ