Ծխախոտային ապրանքների կարգավորումը՝ ռիսկերին համաչափ․ միջազգային համաժողով Վրաստանում

31/05/2022 schedule17:27

Վրաստանում կայացած Վնասի նվազեցման միջազգային համաժողովը կազմակերպված էր հանրային առողջապահության ոլորտում ավելի քան քառասուն տարվա փորձ ունեցող անգլիական K. A. C. (Գիտելիք, գործողություն, փոփոխություն)  կազմակերպության կողմից՝ թբիլիսյան HRU (Առողջապահական հետազոտությունների միավորում) հետ համատեղ․ արդեն 15 տարի է, ինչ HRU-ն առողջապահական ամենատարբեր խնդիրները առերեսելու համար իրականացնում է տարբեր ծրագրեր։ Միջազգային համաժողովին մասնակցեցին ավելի քան 100 հանրային առողջապահության փորձագետ, պառլամենտի ներկայացուցիչներ, տնտեսագետներ, կարգավորման ու պետական կառավարման ոլորտի մասնագետներ, քաղաքացիական հասարակության ու մամուլի ներկայացուցիչներ։ Հրավիրված խոսնակները քննարկեցին ծխախոտի վնասի նվազեցման վերաբերյալ վերջին գիտական հետազոտություններն ու միջազգային օրենսդրության զարգացումները։

Քննարկման առարկան առավել քան կարևոր է․ տասնամյակներ շարունակ ծխելու և այրման հայտնի վնասները միավորել են հանրային առողջության և ծխախոտի դեմ պայքարող համայնքները ընդհանուր նպատակի շուրջ՝ վերջ դնել ծխելու համաճարակին: Ողջ աշխարհում առողջապահական ու պետական կառույցները ավելի ու ավելի շատ են անդրադառնում ծխախոտի վնասի նվազեցման շուրջ առկա գիտությանը՝ փորձելով կարևոր որոշումները կայացնել գիտական փաստերի ու տվյալների հիման վրա: Ու ծխախոտի վնասի նվազեցման միջազգային համաժողովի նպատակը հենց դա էր․ ստեղծել երկխոսության ու միջազգային փորձի վերլուծության հարթակ։

Համաժողովի շրջանակներու Դեյվիդ Սվեյնորը՝ Օտտավայի համալսարանի Առողջապահության իրավունքի, քաղաքականության և էթիկայի կենտրոնի խորհրդատվական հանձնաժողովի նախագահը, և Վրաստանի առողջապահության նախկին նախարար, հանրային առողջապահության և սոցիալական քաղաքականության փորձագետ Գիգի Ծերեթելին իրենց ելույթներում ներկաներին ներկայացրին ծխախոտի դեմ պայքարի միջազգային փորձն ու այս համատեքստում Վրաստանում առկա հնարավորությունները։

«Տարիների ընթացքում մեր ձեռնարկած միջոցառումները միտված են եղել քաղաքացիներին օգնել, որ թողնեն ծխելը։ Դրանց շարքում են հարկային քաղաքականությունը, մատչելիության նվազեցումն ու փաթեթավորման վրա նախազգուշացումներ տեղադրելու պահանջներ դնելը: Այնուամենայնիվ, այժմ մենք դիտարկում ենք վնասի նվազեցման հնարավորությունը այն մարդկանց համար, ովքեր շարունակելու են ծխել: Առողջության վրա բացասական ազդեցությունը պայմանավորված է ոչ թե նիկոտինի, այլ սիգարետի ծխի ներշնչմամբ: Այսպիսով, եթե մենք նիկոտին մատուցենք առանց սիգահետի ծխի, դա գրեթե լիովին  կնվազեցնի ռիսկը։ Հաշվի առնելով վերը նշվածը, ծխախոտային ապրանքները պետք է կարգավորվեն իրենց ունեցած ռիսկերին համաչափ: Նիկոտին պարունակող ցանկացած այլ ապրանքի համեմատ սիգարետը շատ ավելի մեծ ռիսկ է պարունակում: Այսպիսով, կարևոր է նվազեցնել սիգարետի գովազդը, հարկերը պետք է ավելի բարձր լինեն, ինչպես նաև սիգարետը չպետք է շատ հասանելի լինի: Այս պրակտիկան նման է այլ երկրների փորձին, որոնք արգելել են կապար պարունակող բենզինի օգտագործումը: Եվ մենք ականատես ենք եղել այս մոտեցման բազմաթիվ օրինակների վերջին 150 տարիների ընթացքում, երբ ռիսկային  ապրանքներ փոխարինվում էին այլ ապրանքներով: Կարևոր է նմանատիպ մոտեցում կիրառել նաև ծխելու դեպքում։ Եթե նայենք այն երկրների փորձին, որոնք կողմնակից են առանց ծուխ ապրանքներին, կտեսնենք, որ, օրինակ, Ճապոնիայում ավանդական սիգարետի վաճառքը նվազել է 46,5%-ով։ Դրա պատճառն այն էր, որ մարդիկ թողել էին ծխելը, իսկ նրանք, ովքեր հակառակ դեպքում կշարունակեին ծխել, անցել էին առանց ծուխ ծխախոտային արտադրատեսակների օգտագործմանը: Այսպիսով, ծխողների տեղեկատվության և ընտրության ազատության ապահովումն օգնում է նրանց խելամիտ ընտրություն կատարել»,- նշել է Դեյվիդ Սվեյնորը:

Աշխարհում մեկ միլիարդ ծխող կա, և դժբախտաբար, ծխելը թողնելը հեշտ չէ։ Սա խնդիր է հանրային առողջապահական ինստիտուտների, ԱՀԿ-ի և բոլոր այն կազմակերպությունների համար, ովքեր վերջին տասնամյակների ընթացքում կուտակված գիտական և փաստացի գիտելիքների հիման վրա համարում են, որ ծխելը առաջացնում է հիվանդություններ ու  մահացու հետևանքների առաջնային պատճառ է։ Այս իրավիճակը փոխելու համար օգտագործվում են բազմաթիվ ռազմավարություններ: Այժմ մենք չենք խոսում մեկ կոնկրետ ռազմավարության մասին, ինչպիսին է, օրինակ, պարզապես գները բարձրացնելով կամ  շրջապատի վրա ազդելով ծխողներին ստիպել թողնել ծխելը։ Խոսքը ռազմավարությունների մի շարքի մասին է, որոնք ներառում են առողջ ապրելակերպ, կրթություն, շահերի պաշտպանություն, ռիսկերի նվազեցում։ Յուրաքանչյուր ռազմավարության ազդեցությունը չափվում է նրա բերած արդյունքներով: Ես չեմ հավատում, որ ծխախոտի կարգավորման նախաձեռնության ուժի մեջ մտնելուց հետո այն արագորեն նվազեցրեց ծխելու և ծխելու հետ կապված հիվանդությունների զարգացման տեմպերը։ Կարելի է ասել, որ անկման միտում է եղել։ Սակայն չենք կարող ասել, որ կաթվածների, սրտի կանգերի կամ այլ ուռուցքային հիվանդությունների թիվը կտրուկ նվազել է։ Սա վստահելի չի լինի։ Քանի որ դա պահանջում է մեծ քննություն և հետազոտություն։ Նույնը կարելի է ասել առանց ծխախոտի այլընտրանքների մասին։ Դիտարկման ժամանակահատվածն այնքան փոքր է, որ մենք չենք կարող հստակ ասել՝ սարքն անվտանգ է, թե ոչ, և որոնք են ռիսկերը։ Այսպիսով, չափազանց կարևոր է վերլուծել տվյալները և հասարակությանը հստակ պատկերացում տալ: Կարծում եմ, որ այս գործընթացում գերագույն նշանակություն ունի տեղեկատվության հասանելիությունը և թափանցիկ քննարկումներն այն մասին, թե որն է ավելի ձեռնտու հանրային առողջությանը», - հավելել է Ջիջի Ծերեթելին՝ Վրաստանի նախկին առողջապահության նախարարը:

«Այս կոնֆերանսի հիմնական նպատակը վնասի նվազեցման վերաբերյալ բաց, գիտության վրա հիմնված քննարկում ունենալն է: Աճում է այն երկրների թիվը, որոնք ներդրել են ծխախոտի վնասի նվազեցման քաղաքականություն և այս ուղղությամբ զգալի արդյունքների են հասել։ Կարևոր է վերանայել այդ մեթոդները և վնասի նվազեցման փորձառնությունը: Կարևոր է, որ մարդիկ տեղեկատվություն ունենան ռիսկային ապրանքների մասին՝ ներառյալ Վրաստանում, և համապատասխանաբար տեղեկացված ընտրություն կատարեն», - ասել է Սյուելի Կաստրոն, K. A. C. (Գիտելիք, գործողություն, փոփոխություն) անգլիական կազմակերպության Միջոցառումների տնօրենը։

Տպել
752 դիտում

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա

Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ

«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տղաները այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն

Մի քանի լայքի համար 7-8 տարեկան երեխայի մոտ ոհմակի նման հարձակվողներ, մի՞թե դուք եք սգացողը, բարոյականը. Հակոբյան

Վարչապետի տիկնոջն ու մանկահասակ դստերը թիրախավորողները զերծ են ամեն տեսակ սրբություններից. Չախոյան

Նոյեմբերյանում տեղի ունեցած բախումների և ԵԿՄ մեքենայով միջադեպի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել. կա 5 ձերբակալված

Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան՝ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ

Աննա Հակոբյանի Ծիծեռնակաբերդ այցի ժամանակ «Ազգային ժողովրդական բևեռի» անդամները սանձարձակ վարք են դրսևորել

Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ

Քանի մարդ է ձերբակալվել Բագրատաշենի մոտ ցուցարարների ու ոստիկանների միջև բախման ընթացքում

Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են

Շոյգուի տեղեկալը կալանավորվել և ուղարկվել է քննչական մեկուսարան. ինչով է նա հայտնի և ինչում է մեղադրվում

Անդադար աշխատել եմ՝ հասնելու նրան, որ պարոն Ալիևի հանդեպ գործողություններ և պատժամիջոցներ կիրառվեն. ֆրանսիացի պատգամավոր

Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին. ՀՀ-ում ՌԴ դեսպանություն

Հայոց ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր

Մեր ազգը ենթարկվեց զանգվածային կոտորածների, ցավոք, սա չի դադարում լինել առօրյա մարտահրավերներից մեկը. Ալեն Սիմոնյան

ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Միմյանց բախվելուց հետո ավտոմեքենաները հրդեհվել են՝ վերածվելով մոխրակույտի. խոշոր վթար Գյումրիում (լուսանկարներ)

Բելգիայի ԱԳ նախարարը Բրյուսելում մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառությանը