22-ամյա երիտասարդի նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով ձերբակալվել է Երևան քաղաքի 32-ամյա բնակիչ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված գործողությունների արդյունքում բացահայտվել է նախօրեին Մասիս քաղաքի՝ 22-ամյա բնակչի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքը:

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն, որում ասված է․

«Երիտասարդի՝ «որովայնի հրազենային գնդակային թափանցող միջանցիկ վերք, ձախ սրունքի միջին երրորդականի կույր հրազենային վնասվածք» ախտորոշմամբ Մասիսի բժշկական կենտրոն տեղափոխվելու մասին ահազանգը ստացվել է 2022թ. հունիսի 22-ին՝ ժամը 20:10-ին:

Ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի վայրը, շարժառիթը, ինչպես նաև՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը Երևան քաղաքի բնակիչ է, 32 տարեկան:

Նախնական տվյալներով՝ դեպքի օրը՝ ժամը 19:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում 32-ամյա տղամարդը, ուրիշին կյանքից ապօրինի զրկելու դիտավորությամբ, իր մոտ ապօրինի պահվող հրազենից կրակոցներ է արձակել երիտասարդի ուղղությամբ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, սակայն հանցանքն իր կամքից անկախ հանգամանքներում չի կարողացել ավարտին հասցնել, քանի որ վերջինս տեղափոխվել է բժշկական կենտրոն ու ստացել անհրաժեշտ բուժօգնություն:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հարուցվել է քրեական գործ:

Նախաքննության ընթացքում կատարվել են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ հարցաքննություններ, դեպքի վայրի զննություն, քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական, դատահետքաբանական և դատաքիմիական փորձաքննություններ:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և օպերատիվ-որոնողական անհետաձգելի միջոցառումների արդյունքում ենթադրյալ հանցագործություն կատարած 32-ամյա տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է՝ սպանության փորձ կատարելու կասկածանքով:

Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու, հանցագործության գործիք հանդիսացող հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:

Հետաքննության մարմնին տրվել են հանձնարարություններ»:

Տպել
752 դիտում

Եվ Սասունը նորի՜ց պարեց, ոտքը զարկեց, ձեռքով արեց․Դաշտադեմի ամրոցում տեղի է ունեցել ազգային երգ ու պարի փառատոն

Գոռ Կարապետյանը՝ պատանիների ձյուդոյի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր

Շոյգուն ժամանել է Ուկրաինայի՝ ռուսական զորքի վերահսկողության տակ գտնվող տարածք

Գեղարքունիքի մարզում բախվել են «Ուազ»-ն ու «Վազ 21099»-ը. վիրավորներից մեկը ժամեր անց շտապօգնության մեքենայում մահացել է

Չորրորդ իշխանությունը պետք է պատասխանատվության իր բաժինը գիտակցի. Արման Բաբաջանյանը դիմել է վարչապետի աշխատակազմին

Արարատ Միրզոյանը վաղը կմեկնի Աթենք

Բայդենն ու Շոլցը հավատարիմ են Ուկրաինային ռազմական աջակցություն ցուցաբերելուն. Սպիտակ տուն

Ստեփանակերտում խստացված ռեժիմով ծառայություն է անցկացվել․ ԱՀ ՆԳՆ

Հրդեհ Արևաբույր գյուղի տներից մեկին հարակից անասնագոմում

G7-ի երկրները արգելք կսահմանեն ՌԴ-ից ոսկու ներմուծման վրա. Բայդեն

Կարկտահարություն Մարտակերտի վերին ենթաշրջանում. կարկուտի շերտը հասել է 5սմ-ի

Բասկետբոլի SADA CUP. Հայաստանի հավաքականը հաղթեց ԱՄՆ-ին

Արևմուտքը մնում է համախմբված և միասնական. Գերմանիայում մեկնարկում է G7-ի գագաթնաժողովը

Հրդեհ է բռնկվել Կապան քաղաքի շենքերից մեկի նկուղային հարկում

Սպասվում է կարճատև անձրև. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Բայդենը զենքի շրջանառության վերահսկողությունը խստացնելու մասին օրենք է ստորագրել

28-ամյա վարորդը Ջրվեժում 20 մետր բարձրությունից ընկել է և հայտնվել ձորակում

«Եվրատեսիլ-2023»-ը չի անցկացվելու Ուկրաինայում

Լուսագյուղ-Երասխահուն հատվածում երթևեկությունը դեռևս իրականացվում է մեկ գոտիով

23-ամյա երիտասարդը Ցեղասպանության թանգարանի բարձրությունից ցած է նետվել. նրա հեռախոսում հայտնաբերվել է հաղորդագրություն

Ստեփանակերտում վարորդը «ՎԱԶ-2121»-ով վրաերթի է ենթարկել 60-ամյա բնակչուհուն

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալը մասնակցել է քննարկման՝ ուղղված Սևանա լճի հարակից տարածքների զբոսաշրջային պոտենցիալին

Մարդու իրավունքների պաշտպանի ուղերձը խոշտանգման զոհերի աջակցության միջազգային օրվա առթիվ

Սկսվում է ընդունելության լրացուցիչ փուլի հայտագրումը․ ովքեր կարող են մասնակցել

Մոսկվայում հարյուրավոր մարդիկ վերջին հրաժեշտն են տալիս Յուրի Շատունովին (տեսանյութ)

«Կոռուպցիա 2․ Հատուցում» ֆիլմում Հիսուսի կերպարը ծաղրելու համար ԱՄՆ-ում ծեծել են դերասան Սոս Կարապետյանին (տեսանյութ)

3 օրում փրկարարները բռնել են 7 սահնօձ, 1 գյուրզա և շահմար

Ստացի՛ր քո եռագույն շապիկն ու միացի՛ր. ՀՀ պետական խորհրդանշանների օրվան նվիրված տոնական քայլերթը՝ հուլիսի 5-ին

Արաբկիրում կազմակերպվել է մեծ շաբաթօրյակ (լուսանկարներ)

27-ամյա վարորդը ավտոմեքենայով բախվել է գովազդային վահանակին, ապա կայանված «Մազդա»-ին, վերջինս էլ՝ «Հոնդա»-ին

ՌԱԿ-ն իր պատմությամբ ու անցած ճանապարհով ապացուցել է կենսունակությունը. ՀՀ վարչապետ (տեսանյութ)

Կայծակի հարվածը Արագածի լանջերին. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Վարչապետը առցանց ասուլիս կտա. հայտնի են օրն ու ժամը

Մուշավան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է

Հնարավո՞ր է՝ մեր հեռախոսահամարները հրապարակվեն, գուցե գեղեցիկ աղջիկները տեսնեն ու զանգեն. «Ջերմուկյան էսքիզներ»

Ինչպես ենք կարողանում վնասել այն, ինչը ստեղծելու խնդիր ունենք․ Անդրեասյանը՝ դպրոցներից մեկում կատարված գողության մասին

ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանել է Փաշինյան-Պուտին հանդիպման 2022թ․ ապրիլի 19-ի համատեղ հայտարարության 24-րդ կետը

Հայաստանն ու Լիտվան պատրաստվում են միջկառավարական հանձնաժողովի նիստին

Էջմիածնի բնակիչը երթուղայինում բջջային հեռախոս է գողացել

ԵՏՄ անդամ Հայաստանը պատրաստ է աջակցել հայկական շուկա մտնելու ցանկություն ունեցող ավստրիական ընկերություններին․ Սիմոնյան