Երևան
24 °C
Ոստիկանության զորքերի կազմավորման 30-րդ տարեդարձի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ոստիկանության զորքերի գլխավոր վարչություն:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարությունը:
Վարչապետին ուղեկցել են փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, ոստիկանության պետ Վահե Ղազարյանը, ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը, արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը, քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը և այլ պաշտոնատար անձինք:
Կառավարության ղեկավարը նախ եղել է Հավերժության պուրակում, որը հիմնվել է ի հիշատակ Ոստիկանության զորքերի նահատակված հերոսների: Այգու երկարությունը 44 մետր է, որը խորհրդանշում է Արցախյան 44-օրյա պատերազմը, իսկ լայնությունը՝ 33 մետր, որը խորհրդանշում է ՀՀ ՈԶ 1033 զորամասը:
Ոստիկանության զորքերի 30-րդ տարեդարձի կապակցությամբ վարչապետ Փաշինյանը տնկել է եղևնի, որից հետո ներկաները մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք են մատուցել հանուն Հայրենիքի զոհված Ոստիկանության զորքերի բոլոր ներկայացուցիչների:
Վարչապետը ծանոթացել է ՈԶ տեխնիկական միջոցներին, հանդիսավոր միջոցառմանն իր խոսքում շնորհավորել ներկաներին Ոստիկանության զորքերի կազմավորման 30-րդ տարեդարձի առիթով:
«Ոստիկանության զորքերը, ըստ էության, ձևավորվել են որպես Հայաստանի զինված ուժերի առաջին կանոնավոր ստորաբաժանում: Այդ ընթացքում Ոստիկանության զորքերի ծառայողներն իրենց նպաստն են բերել Հայրենիքի անվտանգության և սահմանների պաշտպանության գործին:
Ես ևս մեկ անգամ գլուխ եմ խոնարհում Հայրենիքի համար իրենց կյանքը նվիրաբերած Ոստիկանության զորքերի նահատակված ծառայողների հիշատակի, նրանց ընտանիքների, հարազատների, զավակների և ծնողների առաջ: Պիտի արձանագրենք, որ մեր նահատակների առաջ մեր ունեցած ամենամեծ պարտքը Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, հայկական պետականությունը պահպանելն է, պաշտպանելն է, զարգացնելն է և հետագա սերունդներին փոխանցելը:
Ուզում եմ ընդգծել հենց Ոստիկանության զորքերի, ընդհանուր առմամբ, իրավակարգի և հանրային անվտանգության ապահովման գործառույթը: Ես դեռևս ընդդիմադիր պատգամավոր եղած ժամանակ, սա հատուկ եմ շեշտում, երբ Ոստիկանության հետ ուղիղ առնչվող ճգնաժամային իրավիճակ կար, ամբիոնից հայտարարել եմ, որ Ոստիկանությունը, ինչպես ցանկացած պետության, այնպես էլ Հայաստանի Հանրապետության ողնաշարն է:
Եվ պիտի արձանագրեմ, որ Ոստիկանության զորքերը, եթե ավելի ճշգրիտ արտահայտվենք, հենց Ոստիկանության ողնաշարն է: Շատ ուրախ եմ արձանագրել, որ մեր Ոստիկանությունը՝ ընդհանուր առմամբ, և Ոստիկանության զորքերը՝ մասնավորապես, անընդհատ և հետևողականորեն ցույց են տալիս իրենց ամրությունը, իրենց վճռականությունը, հաստատակամությունը և նվիրվածությունը Հայաստանի Հանրապետության իրավակարգին, Սահմանադրությանը և ժողովրդին: Սա գնահատանքի արժանի ծառայություն է, որովհետև հանրային անվտանգության և կայունության ապահովումը ոչ պակաս կարևոր գործառույթ է, քան արտաքին սահմանների պահպանությունը և պաշտպանությունը: Չնայած, ինչպես նշվեց, այս գործառույթում նույնպես Ոստիկանության զորքերն իրենց ներդրումն են ունեցել»,- ասել է վարչապետ Փաշինյանը:
Կառավարության ղեկավարը բոլոր ծառայողներին շնորհակալություն է հայտնել կատարած ծառայության, նվիրվածության, վճռականության և հետևողականության համար:
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեր բոլորի ընտանիքների անդամներին, որոնք կարելի է պատկերացնել, թե ամեն անգամ ինչպիսի ապրումներ են ունենում, երբ դուք դուրս եք գալիս ծառայության: Բայց համոզված եմ նաև, որ նրանք կասկած անգամ չունեն, որ Հայրենիքին, պետությանը, ժողովրդին ձեր ծառայությունը կիրականացնեք պատվով, արժանապատվությամբ և նվիրվածությամբ: Այդ ծառայությունն արժանի է գնահատանքի:
Այժմ մենք գտնվում ենք կարևոր մի փուլում, երբ Ոստիկանությունը, նաև Ոստիկանության զորքերը բարեփոխումների շատ կարևոր ճանապարհ պիտի անցնեն: Բայց այդ, բարեփոխումների կարևորագույն և անկյունաքարային դրույթներից մեկը պիտի լինի, ընդհանուր առմամբ, Ոստիկանության և Ոստիկանության զորքերի ծառայողների սոցիալական երաշխիքների հարցը, որովհետև բոլորս ունենք համոզմունք, որ այդքան գնահատելի ծառայություն իրականացնող մարդիկ և նրանց ընտանիքները պիտի ունենան սոցիալական որոշակի, վստահելի երաշխիքների համակարգով ապահովվածություն: Ընդ որում, այս քաղաքականությունը վերաբերում է բոլոր ուղղություններին: Այսօր Ոստիկանության զորքերի օրն է, Ոստիկանության մասին ենք խոսում, բայց նույնը վերաբերում է մեր իրավակարգին, պետական կարգի, անվտանգության ապահովման բոլոր ծառայություններին: Մենք հետևողականորեն գնալու ենք այս ճանապարհով:
Ընդհանրապես, այն գործառույթը, որն իրականացնում են իրավակարգի ապահովման ուժերը, այդ գործառույթի նշանակությունը հնարավոր չէ գերագնահատել, որովհետև ձեր գործառույթն է՝ երկիրը, ժողովրդին պաշտպանել ապօրինի ոտնձգություններից: Պիտի արձանագրեմ, որ Ոստիկանության զորքերը, Ոստիկանությունը՝ ընդհանուր առմամբ, իրենց այս գործառույթը կատարել են բարձր մակարդակով և ճշգրտորեն:
Ոստիկանության զորքերի հարգելի ծառայողներ, կրկին շնորհավորում եմ բոլորիդ Հայաստանի Հանրապետության Ոստիկանության զորքերի կազմավորման 30-րդ տարեդարձի առիթով և շնորհակալություն հայտնում ձեր նվիրական ծառայության համար»,- եզրափակել է վարչապետը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ոստիկանության զորքերի կազմավորման 30-րդ տարեդարձի կապակցությամբ, երկարամյա անբասիր ծառայության համար Ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալ, գնդապետ Գարիկ Միրզոյանին պարգևատրել է ՀՀ վարչապետի հուշամեդալով:
Ոստիկանության զորքերի կազմավորման 30-րդ տարեդարձի կապակցությամբ, ծառայության ընթացքում ցուցաբերած խիզախության և նվիրումի, օրինականության և հասարակական կարգի պահպանության գործում ներդրած ավանդի համար Ոստիկանության զորքերի մի խումբ ծառայողներ պարգևատրվել են Մարտական ծառայության և «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալներով:
Զորամասի կրակային դիրքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայողի դի
Երևան-Իրան միջպետական ճանապարհահատվածի երթևեկությունը վերականգնվել է
Սեփական դաշտում առաջին խաղը հաղթանակ բերեց «Սյունիքին» (լուսանկարներ)
Մեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 15 ՃՏՊ, կան 4 զոհ, 18 վիրավոր
Կորոնավիրուսով վարակման դեպքերը կրկին շատանում են. ստացիոնար բուժում ստացողների 80 տոկոսը չպատվաստվածներն են (տեսանյութ)
Արցախի ԱԽ գրասենյակը հայտնել է, թե ինչու է Բալասանյանը ՌԴ խաղաղապահների և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ այցելել Բերձոր
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Հայ աթլետները 5 մեդալ են նվաճել Բանակայինների համաշխարհային խաղերում
Կրակոցներ ու ծեծկռտուք Ծովինար գյուղում. 35-ամյա բնակիչը ձերբակալվել է
Փրկարարները բռնել են 1 սահնօձ, 2 շահմար, 3 անհայտ տեսակի օձ
Դպրոցականների միջազգային օլիմպիադաների մասնակիցները և հաղթողները կստանան անվանական կրթաթոշակ
Առինջ գյուղում մի խումբ երիտասարդներ հարվածել են պարեկներին, երկու անձ կալանավորվել է. ՔԿ
ՇՄ նախարարի տեղակալը շրջայց է կատարել ձկնաբուծարաններում, ծանոթացել խնդիրներին
Երիտասարդության օրը կնշվի 2022 թ. «Երիտասարդական մայրաքաղաք» Հրազդանում և ՀՀ մարզերում
Խստացված համատեղ վերահսկողություն միս-մսեղիքի սպանդանոցային ծագման նկատմամբ (տեսանյութ)
ՄՊՀ-ն վարույթ է հարուցել «Հայփոստի» ու ևս 2 ընկերության նկատմամբ
Բացահայտվել է վառելիքի ներմուծողների կողմից մշակված մեխանիզմների միջոցով հարկվող օբյեկտները թաքցնելու մատակարարման փորձ
Հայ հրաձիգները 1 ոսկե և 3 բրոնզե մեդալ են նվաճել գնդակային հրաձգության վազող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնությունում
Կցորդով մեքենայի կողաշրջման հետևանքով խաթարվել է Երևան-Իրան ավտոճանապարհի 341-342 կմ-ի երթևեկությունը
Արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված օդի ջերմաստիճանը կհասնի +40․․․+42 աստիճանի
Արարատի մարզի մի շարք բնակավայրերի գազամատակարարումը կդադարեցվի
Արցախում մասնակի զորահավաքով զինվորական ծառայության զորակոչվածները կզորացրվեն
Վրաերթ Երևանի Ջրվեժ թաղամասում․ 85-ամյա քաղաքացին հոսպիտալացվել է
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Էկվադորի նախագահին
«Փյունիկ»-ը կշարունակի պայքարը ՈՒԵՖԱ Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլում
Երեկ և այսօր օպերատիվ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է. ՊԲ
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 2.2 հա տարածքում բռնկված հրդեհները
Երևանի քաղաքապետարանը տնտեսվարողներին հորդորում է զերծ մնալ կանգնակների տեղադրումից (տեսանյութ)
Հիմնանորոգվում է Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման ճանապարհի մի հատվածը
ՊՎԾ-ի՝ 2022 թվականի առաջին կիսամյակում իրականացրած վերլուծական աշխատանքների արդյունքում կազմվել է 182 տեղեկանք
Երևանում ու մարզերում էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում
Արմավիրում և Գեղարքունիքում ջրամատակարարման դադարեցումներ կլինեն
Քննարկվել են հուշարձանների զբոսաշրջային գրավչության բարձրացմանն ուղղված հարցեր
Զորամասի պահպանության գոտում անցկացվել են խնդիրների ճշգրտման և տեղազննման աշխատանքներ
«Առինջ Մոլ» առևտրի կենտրոնի հետնամասում այրվում է կուտակած թուղթ (տեսանյութ)
Պատրաստ ենք անցնել գործնական դաշտ՝ քննարկելով համատեղ ծրագրերի հեռանկարները. Վահրամ Դումանյան
Բրազիլիայի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին
Հայ լողորդները Հռոմում կմասնակցեն ջրային մարզաձևերի Եվրոպայի առաջնությանը
Դոլարի եւ ռուբլու փոխարժեքները նվազել են
Վթար Արաբկիրի թաղապետարանի շենքի դիմաց․ կա մեկ զոհ
© 2022 Հայկական ժամանակ