Հայաստանից` Ալթայ

05/04/2011 schedule13:05

1949 թվականն էր, հունիսի 14-ը: Օրը նոր էր բացվում, բայց ավարտվում էր «անբարեհույս տարրերի ու նրանց ընտանիքներին» Ալթայի երկրամաս արտաքսելու օպերացիան: «Վրացական, Հայկական, Ադրբեջանական ԽՍՀ-ներից, ինչպես նաեւ Սեւ ծովի առափնյա տարածքներից արտաքսվողների տեղափոխության, վերաբնակեցման եւ աշխատանքի տեղավորման մասին» խիստ գաղտնի որոշումը, որ տարածվում էր «դաշնակցականների, թուրքահպատակ քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող եւ քաղաքացիություն ընդունած նախկին թուրքահպատակների ու հունահպատակների» վրա, մայիսի 29-ին ստորագրել էր Իոսիֆ Ստալինը: Նշվածներին գումարվեցին նաեւ 1937-ի աքսորից նոր-նոր հայրենիք վերադարձածները, գերմանական լեգեոններում ծառայած նախկին զինվորականները, ռազմագերիները, սովետական իրականությունից դժգոհ հայրենադարձները: Հայերի համար վերաբնակեցման վայր էր ընտրվել Ալթայը, հույների` Ղազախստանը, թուրքերի` Տոմսկի մարզը: Երեք օր առաջ, հունիսի 11-ին կուսկենտկոմում գումարվել էր գաղտնի խորհրդակցություն` մասնակցությամբ քաղկոմների, շրջկոմների 1-ին դեմքերի, կենտկոմի եւ պետանվտանգության պատասխանատու աշխատողների, Մոսկվայից ժամանածների: Որոշումն ընթերցել է Հայկոմկուսի առաջին քարտուղար Գրիգոր Հարությունյանը, որից հետո արտաքսվողների ցուցակների, «օպերացիայի» օրվա, ժամի, շարժակազմի երթուղու ու այլ մանրամասների ճշտված լինելու մասին զեկուցել է պետանվտանգության նախարար Սերգեյ Կորխմազյանը: Հաջորդ օրը նույնքան գաղտնի խորհրդակցություններ են գումարվել տեղերում: Հունիսի 13-ին Երեւանի Աբովյան փողոցի` «Պլանի գլխից» մինչեւ բժշկական ինստիտուտ ընկած հատվածում շարված էին փակ բեռնատարները: Օպերացիայի սկիզբ ողջ հանրապետությունում սահմանված էր ամսի 14-ի ժամը 04.00-ն, ավարտ` 06.00-ից 07.00: Թե ինչպես են անկողիններից հանվել արտաքսվողները, ինչպես են «բարձվել» բեռնատարները, կարելի է ենթադրել: Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը «Հայաստանը Ստալինից մինչեւ Խրուշչով» գրքում, վկայակոչելով ՀՀ ՆԳՆ արխիվում պահվող գործերը, նշում է, որ այդ օրը Հայաստանից աքսորվել է 2935 մարդ, ընտանիքի անդամներով` 13272 հոգի: Ընդ որում, 1954-ին ԽՄԿԿ Կենտկոմ ուղարկված գրություններից մեկում նշվում է 3017 ընտանիք, ընդհանուր` 14000 մարդ, իսկ 1956-ի փաստաթղթերով` 2754 ընտանիք` 12316 մարդով: Մինչ արտաքսվածներին բեռնատար գնացքները կհասցնեին Ալթայի երկրամաս, կառավարության հանձնարարությունը գերազանց կատարած 103 անձինք միութենական Գերագույն Խորհրդի հրամանագրով պարգեւատրվեցին շքանշաններով: Բարեբախտաբար, չաքսորվեցին այն ընտանիքները, որտեղ պատերազմի մասնակից կար, իսկ այդպիսիք շատ էին, այլապես աղետը համատարած կլիներ: Մի նրբություն եւս` աքսորից ազատվել են ընտանիքի այն անդամները, ովքեր ունեին կառավարական պարգեւներ: Քիչ չեն դեպքերը, երբ աքսորավայր են մեկնել նաեւ արտաքսման ոչ ենթակա մերձավորներ: Ցավոք, ստույգ տվյալներ չկան հարեւան հանրապետություններից, սեւծովյան շրջաններից արտաքսված հայերի թվի մասին, որը պիտի զգալի եղած լինի, եթե նկատի ունենանք, որ հրաշալի առիթից «մեր եղբայրները» առավելագույնս օգտված կլինեն: Ի դեպ, բռնադատությունն «օրինականացվեց» միայն մեկ տարի անց` 1950-ին, երբ Պետանվտանգության նախարարությանն առընթեր հատուկ խորհրդակցությունը ձեւական քննությամբ անհատական շաբլոն որոշումներ կայացրեց, իսկ ԽՍՀՄ Գերագույն Խորհուրդը ապրիլի 6-ի հրամանագրով նրանց վրա տարածեց 1948-ի նոյեմբերի 26-ի հրամանագիրը, որով պատերազմի տարիներին արտաքսվածների վերաբնակեցման ժամկետը համարվեց մշտական, ինքնակամ հեռանալը` ենթակա պատժի` 20 տարվա տաժանակրությամբ: Ստալինի մահից եւ Բերիայի ձերբակալությունից հետո 1954թ. սեպտեմբերի 5-ին Հայկոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Սուրեն Թովմասյանը, որը այս պաշտոնին էր նշանակվել 1953-ի նոյեմբերի 30-ին, դիմում է Մոսկվա եւ տեղեկացնում, որ Հայաստանից Ալթայի երկրամաս արտաքսվածները առանց բավականաչափ հիմնավորվածության պիտակավորվել են որպես Հայ Հեղափոխական Դաշնակցության անդամ եւ բոլորն էլ, ըստ Թովմասյանի դիմումի` 14000 մարդ, դիմել են արդարացվելու եւ հայրենիք վերադառնալու խնդրանքով: Առաջին քարտուղարը տեղեկացնում է վերեւներին, որ քննարկված 250 դիմումներից 127 գործի մասին կայացվել է արդարացման եզրակացություն, նաեւ դժգոհում, որ այդ գործերի քննարկումն ու վերջնական եզրակացությունը ձգձգվում է 8-10 ամիս: Պարզվում է, որ մեկ տարվա ընթացքում 194 գործից քննարկվել է ընդամենը 5-ը: Այս տեմպերով շարունակվելու դեպքում, ավելացնում է քարտուղարը, այն կերկարի եւս մի քանի տարի, ուստի առաջարկվում է վերջնական վճռի կայացումը հանձնել ՀԽՍՀ նախարարների խորհրդի իրավասությանը: Հայ կոմունիստները դեռեւս փետրվարի 14-ին կայացած ՀԿԿ 17-րդ համագումարում էին դրել այս հարցը: Բարձրացվել էր նաեւ 1936-37 թվականներին բռնադատվածների գործերի վերանայման խնդիրը, որի առիթով ՆԳ նախարար Մարտիրոսովը առաջարկել էր ընդունել օրենսդրական որոշում, ինչը կհեշտացներ գործերի վերանայումը: Շմավոն Առուշանյանն ու Հրաչյա Քոչարը միանշանակ մեղավոր էին ճանաչել նախկին առաջին քարտուղար Գրիգոր Հարությունյանին, իսկ Մարտիրոսովը` իր նախորդին` ՆԳ նախարար Կորխմազյանին, նաեւ նախկին դատախազ Իսագուլովին: Սրանք մոտավորապես այն ժամանակներն էին, երբ ամեն ինչում ու ամեն բանի համար մեղադրում էին նախորդներին, երբեմն մոռանալով, որ իրենք էլ պաշտոնների են եղել, համենայնդեպս, հանդես եկել համակերպվողի ու կողքից դիտողի դերում: Ինչեւէ... Համագումարի ընդունած բանաձեւում դեռեւս խոսք չէր եղել զանգվածային բռնությունների եւ աքսորի մասին, պետք էր ժամանակ, իսկ ամենակարեւորը` ԽՄԿԿ ԿԿ այսպես ասած «դոբրոն»: Հայաստանի կոմկուսի կենտկոմի քարտուղարի գրության հիման վրա ԽՍՀՄ գլխավոր դատախազ Ռուդենկոն, ՆԳ նախարար Կրուգլովը, ՊԱԿ-ի նախագահ Սերովը եւ Արդարադատության նախարար Գորշենինը ԽՄԿԿ ԿԿ հասցեագրած գրության մեջ հաստատում են Թովմասյանի բերած փաստերը եւ առաջարկում արտաքսվածների գործերի վերանայումը հանձնարարել «հակահեղափոխական գործունեության համար դատապարտված անձանց գործերի վերանայման հայկական հանրապետական հանձնաժողովին» եւ անհիմն արտաքսվածներին ազատել: Մինչեւ 1955թ. օգոստոսի 15-ը հանձնաժողովը վերանայում է 1015 գործ եւ որոշում ընդունում «Հատուկ վերաբնակեցումից» ազատել 3074 մարդու: Նախորդ դիմումից ուղիղ մեկ տարի անց Թովմասյանը նորից է դիմում Մոսկվա` այս անգամ բարձրացնելով 1949թ. հունիսին Ալթայի երկրամաս աքսորված հայ լեգեոնականներին ընտանիքներով աքսորից ազատելու հարցը, նշելով, որ համաձայն ԽՍՀՄ Պաշտպանության Պետական Կոմիտեի 1945թ.օգոստոսի 18-ի որոշման, լեգեոնականները ենթակա էին աքսորի 6 տարի ժամկետով, այնինչ 879 լեգեոներ իրենց ընտանիքներով աքսորվել են անժամկետ: Ի վերջո, բոլորն էլ ազատվում են ու հայրենիք վերադառնալու թույլտվություն ստանում, ինչից էլ, չնչին բացառություններով, օգտվում են: Անցնում են տասնամյակներ: 1991-ին Հայաստանն անկախանում է: Գալիս են լավ ու վատ օրեր: Դժվարություններն ու հանապազօրյա հացի փնտրտուքը շատերին մղում են արտագաղթի: Որոշները, որքան էլ ցավալի է, ընտրում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից հրաժարվելու, ՀՀ-ում Ռուսաստանի Միգրացիոն դաշնային ծառայության «Հայրենակիցներ» կոչվող ծրագրով Ռուսաստան մեկնելու, Ալթայի երբեմնի աքսորավայրերում մշտական բնակություն հաստատելու տարբերակը:

Տպել
5149 դիտում

Գտնվում ենք այնպիսի ճակատագրական վիճակում, որ պահանջում է երկխոսություն և համատեղ որոշման կայացում. Լևոն Տեր-Պետրոսյան

Լևոն Տեր-Պետրոսյանը հանրայնացրել է տեքստը, որը պետք է ընթերցվեր Էջմիածնի հանդիպումից հետո

Կառավարության անդամները վաղը Եռաբլուր չեն այցելի

Նախնական արդյունքներով՝ որ ուժերն են հաղթանակ տարել երեկվա ՏԻՄ ընտրություններում, և ովքեր կլինեն նոր համայնքապետները

Ազգությամբ քուրդ Աթիլլա Չիչեքի և Հուսեին Յըլդըրըմի նկատմամբ դեռ օգոստոսից ՀՀ-ում հետախուզում է հայտարարված եղել

ժամը 22:00-ի դրությամբ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է

Ֆրանսիան պահանջել է, որպեսզի Ադրբեջանի ուժերը վերադառնան ելման դիրքեր. Փարիզում կայացել է Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը

ՀՀ-ի ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի միջև ստորագրվել է համագործակցության ճանապարհային քարտեզ

«Մա՛մ, էն տղեն, որ նկարում էի, պատերազմում է զոհվել». Արեն Մալաքյանը դիմանկարիչ էր, հաճախ էր նկարում հերոսներին

Հերյուրանքի հեղինակին դատական կարգով պարտավորեցնելու եմ հրապարակային ներողություն խնդրել․ Շիրակի մարզպետ

Խոր ցավով տեղեկացա Իժևսկ քաղաքի դպրոցներից մեկում տեղի ունեցած ողբերգական միջադեպի մասին․ Նիկոլ Փաշինյանը հեռագիր է հղել

Կրակային պատրաստություն, մարտավարություն ռազմամարզական ճամբարում․ 11-րդ դասարանցիները 10 օր իրենց կզգան բանակում

Գազի ներքին ցանցի կառուցում, ասֆալտապատում, կենտրոնների նորոգում․ Աշոցքում ընթացքի մեջ են սուբվենցիոն ծրագրերը

ՔՊ-ն Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածուներ է առաջադրել

Ինչ էլ ստորագրի, պիտի ասեն՝ դավաճան, թուրք, ով էլ գա, գուցե և ավելի վատ փաստաթուղթ է ստորագրելու․ Լևոն Տեր-Պետրոսյան

ՀՀ ԱԳՆ-ի դիմաց մի շարք քաղաքական և հասարակական ուժեր հավաք են իրականացրել՝ պահանջելով դուրս գալ ՀԱՊԿ-ից

ՀՀ ժողովրդական նկարիչ Արամ Իսաբեկյանը պարգևատրվել է ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալով

Ադրբեջանը քննարկել է Երևանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ-2022»-ին իր մասնակցության հարցը

Սևանի բազմագործառութային պետական քոլեջում կստեղծվի տեխնոլոգիական ուսուցման կենտրոն

Բերդ համայնքում ՏԻՄ ընտրություններին քարոզչություն կատարելուն հարկադրելու մեղադրանքով երկու անձ կալանավորվել է. ՔԿ

Կդադարեցվի Արտաշատ համայնքի Քաղցրաշեն, Այգեզարդ և Այգեպատ բնակավայրերի գազամատակարարումը

Մեկնարկել է Հայ-ռուսական երիտասարդական 8-րդ համաժողովը

Առցանց անմաքս առևտրի շեմը կգործի մինչև 2023 թվականի ապրիլի 1-ը

Դեսպան Սարգսյանը Կատարի կապի նախարարի հետ անդրադարձել է ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությանը

Զորքերը պետք է վերադառնան սկզբնական դիրքեր. Մեծ Բրիտանիայի դիրքորոշումն Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ

Հունաստանի ԱԳ նախարարը կժամանի Հայաստան

Դոլարն ու եվրոն էժանանում են. ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է նոր փոխարժեքներ

Կարեն Անդրեասյանը միջազգային գործընկերներին է ներկայացրել մեկ տարում իրականացված բարեփոխումային ծրագրերի արդյունքը

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը Միրոսլավ Հացեկին է ներկայացրել ՀՀ տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված վերջին ագրեսիան

Թատրոնի վարագույրը պետք է բացվի, մենք էլ՝ լինենք մեր «խրամատում». Գյումրու դրամատիկականն ազդարարեց 157-րդ թատերաշրջանը

Լևոն Տեր-Պետրոսյանը Հանրայինի եթերում հարցազրույց կունենա

Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Թատերական պաստառներ» միջազգային փառատոն-մրցույթը

Ֆինանսների նախարարը և ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը քննարկել են մակրոտնտեսական զարգացումներին առնչվող հարցեր

Մահացել է օլիմպիական չեմպիոն Ռաֆայել Չիմիշկյանը

ՌԴ Պետդումայի նախագահ Վոլոդինը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ

Թող հրեական համայնքը շարունակի իր դարավոր և անխափան ընթացքը. ՀՀ վարչապետի շնորհավորական ուղերձը Ռոշ Հաշանայի առթիվ

Վատ և անտեղի. Զոհրաբ Մնացականյանը անդրադարձել է Բելառուսի արտգործնախարարի՝ Փելոսիի այցի քննադատությանը

Քրիստիննե Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Ստրասբուրգ

«Պտտի՛ր հրաշքը». 16 երկիր կհամախմբվի «Մանկական Եվրատեսիլի» 20-րդ պտույտի շուրջ (տեսանյութ)

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 26-30-ը աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով