Ժաննա Անդրեասյանը հանդիպել է «Բնակարանային և կոմունալ ծառայությունների բարեփոխումների աջակցության» ներկայացուցիչներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է ՌԴ «Բնակարանային և կոմունալ ծառայությունների բարեփոխումների աջակցության» հիմնադրամի ներկայացուցիչներ Օլգա Գրիշինայի, Նատալյա Վոյկովայի, Լիդիա Պետրենկոյի, Ալեքսանդր Շարաշկինի հետ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն:

Հանդիպման նպատակն էր Ռուսաստանի և Հայաստանի միջին մասնագիտական հաստատությունների միջև ընդլայնել և խորացնել համագործակցությունը, համատեղ մշակել նոր ծրագրեր:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ողջունել է հյուրերին և շնորհակալություն հայտնել հյուրընկալվելու համար՝ ավելացնելով, որ լիահույս է՝ այսօրվա հանդիպումը հիմք կհանդիսանա հետագա համագործակցության համար:

«Մեր երկրների միջև առկա է աշխատանքային համագործակցություն մի շարք ոլորտներում, հատկապես՝ շինարարության բնագավառում: Կարծում եմ՝ մեծ պահանջարկ ունեն կադրերի որակավորման մակարդակի որոշման ընդհանուր մոտեցումները, ինչպես նաև մասնագետների պատրաստման միասնական պահանջները։ Հայաստանի և Ռուսաստանի երիտասարդ մասնագետների սերտ շփումը լավ օրինակ կարող է դառնալ նոր հմտություններ և կարողություններ ձեռք բերելու առումով, հատկապես՝ բնակելի շենքերի շինարարության և շահագործման ոլորտում։ Պետք է նշեմ նաև, որ կրթական չափորոշիչները, որոնց համաձայն այս ոլորտի մասնագետներ այսօր վերապատրաստվում են Հայաստանում և Ռուսաստանում, շատ նման են»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Համատեղ ծրագրերը կօգնեն եվրասիական տարածքի երկրներում բարելավել մասնագիտական վերապատրաստման համակարգերը՝ օգտագործելով կադրերի պատրաստման առաջադեմ չափանիշները: Ծրագրի շրջանակում իրականացվելիք գործունեությունը ենթադրում է նաև ռուսաստանյան ժամանակակից պրակտիկաների, մեթոդների և տեխնոլոգիաների փորձարկում ու ներդրում ուսումնական հաստատություններում:

Ռուսաստանի Դաշնության «Բնակարանային և կոմունալ ծառայությունների բարեփոխումների աջակցության» հիմնադրամի ներկայացուցիչ Օլգա Գրիշինան իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել.

«Բնակարանային և կոմունալ ծառայությունների ոլորտում ամենապահանջված մասնագիտությունների ուղղությամբ պրոֆեսիոնալ մասնագետներ ունենալու համար մենք՝ որպես ռուսական պետական կազմակերպության ներկայացուցիչներ, առաջարկում ենք համագործակցություն, որի շնորհիվ ՀՀ ավագ դպրոցները և քոլեջները կկարողանան համագործակցել ՌԴ հարյուրավոր քոլեջների հետ, որտեղ երիտասարդները վերապատրաստվում են նշված ոլորտներում մասնագիտական չափանիշների հիման վրա, հատկապես՝ «Քաղաքացիական շենքերի շահագործում», «Բազմաբնակարան շենքի կառավարում, շահագործում և սպասարկում» և այլ մասնագիտացումներում»։

Հանդիպման վերջում կողմերը պայմանավորվել են մշակել համագործակցության քարտեզ՝ համատեղ մշակվող ծրագրերը քայլ առ քայլ կյանքի կոչելու համար:

Տպել
495 դիտում

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Նշանակվել է Աբովյանի քննչական բաժնի պետ

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան

Նուբարաշենի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչ որ արել է՝ ՀԱՊԿ-ն է արել իր հայտարարությամբ և անգործությամբ․ վարչապետ

Ավարտվել է Մհեր Գրիգորյանի և Տավուշի բնակիչների հանդիպումը

Ես ծննդյան օրվա առիթով ուղերձ եմ հղել, բայց ցանկացա անձամբ Ձեզ հանձնել այն․ Փաշինյանը հանդիպել է Վահագն Խաչատուրյանի հետ

ՄԹ պաշտպանական գծով կցորդի տեղակալը Խաչիկում ԵՄ դիտորդների հետ պարեկություն է իրականացրել

Գորիսում և Սիսիանում ռուս խաղաղապահների ժամանակավոր տեղակայման վայրերը կփակվեն

Հայտնի է՝ երբ եթեր կհեռարձակվի վարչապետի՝ բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցը

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը սկսելու համաձայնությունը

Կառավարության շենքում ընթանում է Մհեր Գրիգորյանի փակ հանդիպումը Տավուշի բնակիչների հետ

Կրեմլը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

20:10-20:30-ին Ոսկեպար-Աշաղը Ասկիպարա միջտարածքում, Բաղանիս Այրումից հյուսիս-արևելք տեղի կունենա պայթեցման աշխատանք․ ՊՆ

Սյունիքով ու Վայոց ձորով Ադրբեջանին ճանապարհ տրամադրելու մասին լուրերը կեղծ են

Բաքուն և Երևանն աշխատում են խաղաղության պայմանագրի վրա, չհամաձայնեցված հոդվածներ կան․ Պեսկով

«Նիվա»-ներ են բախվել, դրանցից մեկը նաև ծառին է հարվածել․ կա վիրավոր

Իսրայելի ռազմական հետախուզության ղեկավարը հրաժարական է տվել

Մալաթիա-Սեբաստիայում բարեկարգման աշխատանքներ են

Առաջին անգամ ՀՀ-ն մասնակցում է ԵՄ անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների համաժողովին․ Սիմոնյան (լուսանկարներ)

Դավիթ Գրիգորյանը վերանշանակվել է Քաղշինկոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնում

Շիրակի մարզում 2 ընկերություն ապօրինի արդյունահանումներ է իրականացրել վարձակալված տարածքներից դուրս (տեսանյութ)

Էջմիածին-Երևան ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա տուժած

Վարչապետը օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատարներ է նշանակել

ԱՄԷ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը