Երևան
31 °C
ՀՀ ԱԳՆ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել Հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի բացմանը:
Ելույթն ամբողջությամբ ստորև.
«Հարգելի՛ պարոն Վերմա,
Հարգելի՛ գործընկերներ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Ջերմորեն ողջունում եմ Հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի բոլոր մասնակիցներին:
Հարգելի՛ գործընկերներ,
Հնդկաստանի հետ հարաբերությունների համակողմանի խորացումը և զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքական գերակայություններից է: Այս առումով ուրախալի է տեսնել, որ Հնդկաստանն իր կենսունակ ժողովրդավարությամբ և դինամիկ տնտեսությամբ այսօր նշանակալի ձեռքբերումներ է գրանցում բազմաթիվ ոլորտներում, ինչը նպաստում է Հնդկաստանի հեղինակության բարձրացմանը համաշխարհային ասպարեզում։ Հայաստանը նաև բարձր է գնահատում Հնդկաստանի կայունացնող գործունեությունը համաշխարհային ցնցումների այս ժամանակներում։
Գոհունակությամբ պետք է արձանագրեմ, որ մեր ժողովուրդների միջև դարերի խորքից եկող ավանդական ջերմ հարաբերություններն ու փոխադարձ աջակցությունը շարունակում են ամրապնդվել, իսկ միջպետական կապերը՝ ընդլայնվել և խորանալ։ Այս տարին նաև խորհրդանշական է մեր երկու երկրների հարաբերությունների համար․ մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության և Հնդկաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։
Պետք է փաստել, որ թեև բավական ժամանակ է անցել հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի վերջին նիստից, սակայն հատկապես վերջին շրջանում մենք մեծ աշխատանք ենք կատարել երկկողմ հարաբերությունների, համագործակցության զարգացման ուղղությամբ։ Տեղի են ունեցել բարձրաստիճան փոխայցելություններ, առկա է ակտիվ համագործակցություն միջազգային կառույցների շրջանակներում, երկու երկրներում կազմակերպվել են բիզնես համաժողովներ և հանդիպումներ։
Այսպես, նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ անցյալ տարի Դուշանբեում մեր հանդիպումը նոր խթան է հաղորդել մեր համագործակցությանը։ Այնուհետև` անցյալ տարվա աշնանը, նախարար Ջայշանկարը շատ կարևոր այց կատարեց Հայաստան, և այդ այցի ընթացքում մշակվեց համագործակցության հավակնոտ ճանապարհային քարտեզ, որը մենք նպատակամղված կերպով կյանքի ենք կոչում։
Ի վերջո, այս տարվա ապրիլին տեղի ունեցավ հայկական պատվիրակության մասնակցությունը Raisina Dialogue համաժողովին, որի շրջանակներում ես նաև հանդիպումներ անցկացրեցի Հնդկաստանի ղեկավարության հետ, ինչը լավ հնարավորություն ընձեռեց՝ շարունակելու մեր երկխոսությունը: Մեծապես կարևորում ենք այն հանգամանքը, որ ապրիլին տեղի ունեցած այցի ընթացքում մենք բավականին լուրջ տնտեսական օրակարգով էինք գնացել Հնդկաստան՝ կազմակերպելով բիզնես ֆորումներ Նյու Դելիում ու Մումբայում և այսպիսով զգալիորեն խթանելով մեր երկրների գործարար շրջանակների շփումները:
Պետք է գոհունակությամբ արձանագրել, որ վերջին տարիներին կտրուկ աճել են Հայաստան-Հնդկաստան ապրանքաշրջանառության ծավալները. այսպես` 2021 թ. այն կազմել է 181 միլիոն ԱՄՆ դոլար՝ 2016 թ. շուրջ 21 միլիոն ԱՄՆ դոլարի համեմատ: Իհարկե, այս թվերը դեռևս չեն արտացոլում մեր երկկողմ առևտրատնտեսական համագործակցության ողջ ներուժը, և մենք ակնկալում ենք առևտրի ծավալների կտրուկ ավելացում առաջիկա տարիներին:
Կարծում եմ, որ մեր հնդիկ գործընկերները կհամաձայնեն, որ մենք անելիք ունենք տեղեկատվական տեխնոլոգիաների և հաղորդակցության, դեղագործության, գիտության, կրթության բնագավառներում մեր համագործակցությունը զարգացնելու համար:
Նշեմ նաև, որ պաշտպանության ու ռազմատեխնիկական ոլորտները, գյուղատնտեսությունը, տրանսպորտը, քաղաքացիական ավիացիան, զբոսաշրջությունը և առողջապահությունը մեծ ներուժ ունեն և չափազանց խոստումնալից են մեր երկու երկրների համար:
Այս ուղղություններով տարվող շարունակական քննարկումները կվերածվեն գործնական պայմանավորվածությունների և նոր հնարավորությունների մեր կառավարությունների ու գործարարների համար:
Ցանկանում եմ անդրադառնալ նաև Հնդկաստանի կառավարության օժանդակությանը՝ Հայաստանում զարգացման ծրագրերի իրականացման նպատակով։ Դրանց շարքում հատկապես կուզեի նշել բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում Հնդկաստանի կողմից տրամադրվող տեխնիկական օգնությունը, մասնավորապես՝ Երևանում Հայ-հնդկական տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների գերազանցության կենտրոնի ստեղծումը, մարզային երկու դպրոցներում համակարգչային դասարանների բացումը։ Այս օժանդակությունը իսկապես նպաստում է Հայաստանի երիտասարդ մասնագետների և դպրոցականների կրթությանը:
Մենք արդյունավետորեն հագործակցում ենք նաև տարածքային զարգացման բնագավառում: Այս առումով ողջունելի է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջև Հնդկաստանի կողմից համայնքների զարգացման՝ բարձր արդյունավետության ծրագրերի իրականացման համար տրամադրվելիք դրամաշնորհային աջակցության վերաբերյալ» հուշագրի ստորագրումը, որը տեղի կունենա մեր նիստի ավարտին։
Կցանկանայի նաև ընդգծել հումանիտար բնագավառը: Այն ներառում է թե´ կրթական, թե´ մշակութային ծրագրեր: Հայաստանում ուսանում է շուրջ 2200 հնդիկ ուսանող, հիմնականում՝ բժշկական մասնագիտություններով, և այստեղ էլ, արդեն քննարկեցինք՝ հնարավորություն կա բարելավելու և ընդլայնելու փոխանակումների ծրագրերը։
Երկու բարեկամ ժողովուրդների կապերի սերտացման համար մեծ կարևորություն ունի նաև մշակութային համագործակցությունը։ Մենք հարուստ մշակութային ժառանգություն ունենք Հնդկաստանում, որը գտնվում է պետական հոգածության ներքո, ինչի կապակցությամբ երախտապարտ ենք Հնդկաստանի կառավարությանը։ Աշխատանքներ ենք տանում հայ-հնդկական մշակութային փոխանակումների, հնդկական մշակույթի հոյակապ նմուշները, մասնավորապես` Աջանտայի քարանձավների որմնանկարների կրկնօրինակները Հայաստանում ներկայացնելու և կինոյի ոլորտում համատեղ նախագծեր իրականացնելու համար:
Վստահ եմ, որ այս նիստի ընթացքում մենք հնարավորություն կունենանք քննարկելու հայ-հնդկական համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ և նախանշելու մեր փոխգործակցության զարգացման համար նոր ուղղություններ:
Ամփոփելով խոսքս՝ ևս մեկ անգամ ողջունում եմ բոլորիդ և մաղթում մեզ արդյունավետ աշխատանք:
Շնորհակալություն»:
Հայաստանի և Թուրքիայի միջև բանակցությունները կարող են տեղի ունենալ սեպտեմբերին
Կառավարությունը հաստատեց անձնական օգնականի ծառայություն տրամադրելու կարգը և պայմանները
Մարդիկ պետք է հասկանան, որ գիտությամբ զբաղվելով նույնպես հնարավոր է բարեկեցիկ կյանք ունենալ. Մխիթար Հայրապետյան
Անբավարար տեխնիկական վիճակով բնակֆոնդի հիմնախնդրի կանոնակարգման քննարկումներն ընթացքի մեջ են
Օհան Դուրյանի արձանի պատրաստման և տեղադրման համար կտրամադրվի 20 մլն դրամ
Լարսում արագ փչացող ապրանքներով բեռնատարներն անցնում են առանց հերթի
Հայաստանի ֆուտբոլի Մ-17 հավաքականը մարզական հավաք կանցկացնի
Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
Արդեն որերորդ անգամ ու որերորդ տեղից լսում եմ, թե ինչ գարշելի ստեր են տարածվում ՔՊ-ի և մասնավորապես իմ մասին. Ալեքսանյան
Արցախում հերթական հանցագործության դեպքն է բացահայտվել համակարգչային տեխնիկայի կիրառմամբ
Օդի ջերմաստիճանը կհասնի +40․․․+42 աստիճանի. ինչ եղանակ է սպասվում առաջիկայում
Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանն արձակուրդ կմեկնի
Տաթև-Աղվանի ճանապարհահատվածում 500 մետրից ավելի քիչ հատված է մնացել և օգոստոսի 12-ից փոսերը կվերացվեն. Գնել Սանոսյան
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը 5 ուղղությամբ սկսում է կրթական ծրագրերի հերթական փուլը (տեսանյութ)
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը կնշվի օգոստոսի 14-ին
Ծովինարի երկու բնակչի՝ միմյանց նկատմամբ ֆիզիկական ներգործություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Նորոգվում է Գյումրի-Կապս-Ամասիա հանրապետական նշանակության ճանապարհը
Օգոստոսի 10-ից մեկնարկել է թարմ մսի վաճառքի ուժեղացված վերահսկողությունը (տեսանյութ)
Օգոստոսի 12-25-ը մայրաքաղաքում կանցկացվի «Սիմֆոնիկ Երևան» միջազգային երաժշտական փառատոնը (տեսանյութ)
Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարան
Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն Արման Սարիբեկյանն է
ՀՀ-ն ունի դաշնակից ՌԴ-ի քայլերը քննելու իրավունք, որովհետև դաշնակից լինել, նշանակում է շահերի համադրում. Բաբաջանյան
Զինծառայողը կրծքավանդակին հրազենային վիրավորում ստացել է իրեն ամրակցված ինքնաձիգից․ նախաձեռնվել է քրեական վարույթ
ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները տեսակցել են ադրբեջանական ԶՈւ կրակոցներից վիրավորում ստացած զինծառայողներին
ՀՀ վարչապետն Իրանի նախագահին մանրամասներ է ներկայացրել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանային վերջին միջադեպերի վերաբերյալ
Օպերատիվ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է եղել. Արցախի ՊՆ
Զորամասի կրակային դիրքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայողի դի
Երևան-Իրան միջպետական ճանապարհահատվածի երթևեկությունը վերականգնվել է
Սեփական դաշտում առաջին խաղը հաղթանակ բերեց «Սյունիքին» (լուսանկարներ)
Մեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 15 ՃՏՊ, կան 4 զոհ, 18 վիրավոր
Կորոնավիրուսով վարակման դեպքերը կրկին շատանում են. ստացիոնար բուժում ստացողների 80 տոկոսը չպատվաստվածներն են (տեսանյութ)
Արցախի ԱԽ գրասենյակը հայտնել է, թե ինչու է Բալասանյանը ՌԴ խաղաղապահների և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ այցելել Բերձոր
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Հայ աթլետները 5 մեդալ են նվաճել Բանակայինների համաշխարհային խաղերում
Կրակոցներ ու ծեծկռտուք Ծովինար գյուղում. 35-ամյա բնակիչը ձերբակալվել է
Փրկարարները բռնել են 1 սահնօձ, 2 շահմար, 3 անհայտ տեսակի օձ
Դպրոցականների միջազգային օլիմպիադաների մասնակիցները և հաղթողները կստանան անվանական կրթաթոշակ
Առինջ գյուղում մի խումբ երիտասարդներ հարվածել են պարեկներին, երկու անձ կալանավորվել է. ՔԿ
ՇՄ նախարարի տեղակալը շրջայց է կատարել ձկնաբուծարաններում, ծանոթացել խնդիրներին
© 2022 Հայկական ժամանակ