Երևան
34 °C
ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանություն է տրվել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծին, որն հաջորդաբար քննարկվելու է Ազգային ժողովում: Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍՆ-ն:
Նոր կարգավորմամբ վերականգնվում է ակադեմիական կրթության հիմքով իրավունքը ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում` Կառավարության սահմանած առաջնահերթություններով:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հարցի զեկուցման ժամանակ նշել է, որ 2017 թվականին կատարված օրենսդրական փոփոխություններով ՀՀ բուհեր ընդունված արական սեռի քաղաքացիները, անկախ ցուցաբերած արդյունքից, չեն ստանում տարկետում` բացառությամբ առարկայական օլիմպիադաների մրցանակակիրների, որոնց թիվն առանձնապես մեծ չէ:
Գործող իրավակարգավորմամբ` բակալավրի կրթական ծրագրով տարկետում տրամադրվում է բուհերի վարկանիշավորման միջազգային սանդղակի` shanghairanking.com կայքի տվյալ տարվա ցանկի առաջին հինգ տասնյակում ընդգրկված հաստատություններում սովորելու, իսկ մագիստրատուրայում և ասպիրանտուրայում` նաև համապատասխան նվաճումներ ունենալու դեպքում: Նշանակալի նվաճումների հաշվարկը կատարվում է կարգով սահմանված մեթոդաբանությամբ` ըստ համապատասխան միավորների:
«Ըստ էության, ՀՀ բուհերում սովորողները զրկված են տարկետում ստանալու հնարավորությունից: Որպես այլընտրանք՝ այս պահին գործում է միայն օտարերկրյա բուհերում սովորելու հնարավորությունը, որը, ինչպես ցույց է տալիս վերջին մի քանի տարիների փորձը, չի նպաստում հայաստանյան բուհերի կրթության որակի բարելավմանը, քանի որ ՀՀ-ում գործող բուհերը շատ տաղանդավոր ուսանողների համար դառնում են ոչ մրցունակ: Մեր բուհերը կորցնում են լավագույն ուսանողներին, իսկ պետությունը` ապագայում սեփական գիտելիքները գիտության և մասնագիտական ոլորտում կիրառող մի շարք բարձրակարգ մասնագետներին»,- նշել է Վահրամ Դումանյանը:
Համաձայն նախարարի զեկուցման` առաջարկվող նոր կարգավորմամբ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածն առաջարկվում է լրացնել նոր՝ 7-րդ մասով հետևյալ բովանդակությամբ՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրվում է նաև բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով համապատասխան բուհերում սովորողին: Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու կարգը և պայմանները, ինչպես նաև բուհերի և բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով համապատասխան մասնագիտությունների ցանկը սահմանում է Կառավարությունը»:
Առաջարկվող հաջորդ փոփոխությամբ` կերկարաձգվի կրթության հիմքով տարկետում ստացած քաղաքացիների բանակ զորակոչի տարիքային շեմը` ներկա 27 տարեկանի փոխարեն սահմանելով 28 տարեկանը: Նախարար Վահրամ Դումանյանի պարզաբանմամբ` նմանօրինակ լուծման գնալու անհրաժեշտությունը պայմանավորված է կրթության շարունակականության չընդհատման կարևորմամբ, որպեսզի տարկետում ստացած քաղաքացիներն ուսումնառության վերջին տարում գիտական թեզի պաշտպանությունը ստիպված չլինեն ընդհատել` հաշվի առնելով, որ 12-ամյա հանրակրթության համակարգով սովորողները դպրոցն ավարտում են 18-19 տարեկանում և բարձրագույն կրթության բոլոր երեք աստիճաններով կրթությունը շարունակելու դեպքում (դա պահանջում է առնվազն 9 տարվա ուսումնառություն` բակալավրիատ+մագիստարատուրա+ասպիրանտուրա` 4+2+3) 27 տարեկանում չեն հասցնում ավարտել ասպիրանտուրան:
«Կրթական տարկետում ստացած մեր ուսանողները վերջին տարիներին լրջագույն խնդրի հետ էին առնչվում: Խորհրդային տարիներին դպրոցը տասը տարի էր, աշակերտները 17 տարեկանում ավարտում էին, հիմա 12-ամյա է, ավելի ուշ են ավարտում: Ստացվում է, որ ասպիրանտը երրորդ տարվա ուսումնառության կեսից զորակոչվում է բանակ:
Ուստի մենք առաջարկում ենք կրթական տարկետում ունեցողների զորակոչի տարիքը մեկ տարով հետաձգել` մինչև 28 տարեկան, որպեսզի ուսանողը հանգիստ ասպիրանտուրան ավարտի և պաշտպանի թեկնածուականը,- ասել է Վահրամ Դումանյանը և շարունակել,- նախագիծը շատ սպասված է, անցել է հանրային լայն քննարկում: Վերջնական ընդունվելու դեպքում` Պաշտպանության նախարարության հետ համաձայնեցված կհստակեցվեն և կտրամադրվեն տարկետման տեղերը՝ ըստ բուհերի: Այսինքն` օրենքով Կառավարությունը ստանում է լիազորություն` տրամադրելու տեղեր և սահմանելու առաջնահերթություններ:
Այս օրենսդրական կարգավորումը պետության կողմից կարող ենք դիտարկել ներդրում՝ կրթության և գիտության ոլորտներում: Հետևաբար պետությունն ակնկալում է նաև այդ ներդրման վերադարձելիությունը. այս ճանապարհով գիտական աստիճան ստացող երիտասարդները պետք է աշխատեն պետության համար առաջնահերթ համարվող կառույցներում` նպաստելով համապատասխան ոլորտի զարգացմանը: Այս կերպ մենք փորձում ենք լուծել նաև բուհերում դասախոսական կազմի սերնդափոխության հարցը` ապահովելով գիտական մրցունակ կադրերի բազա»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս կարևորել է նախագիծը` նշելով, որ, ըստ էության, բուհական համակարգին է վերադարձվում տարկետման ինստիտուտը, որտեղ Կառավարությանը վերապահվում է հասցեական լիազորություն` բուհերի և մասնագիտությունների ընտրության հարցում:
«Կառավարությունն իր որոշումներով հնարավորություններ կունենա որոշակի պայմաններ առաջարկելու այս տեղերում ընդունելության հավակնող դիմորդների համար»,- ասել է նա:
Հաջորդ տարվանից յուրաքանչյուր տարի Կառավարությունը որոշակի բուհերին, որոշակի մասնագիտություններով կտրամադրի տարկետմամբ տեղեր` ըստ Կառավարության առաջնահերթությունների:
Մենք հրաժարվել ենք անբավարար գնահատման շեմից. Ժաննա Անդրեասյան
Գնել Սանոսյանը ծանոթացել է Տաթև-Լծեն և Լծեն-Շամբ ճանապարհահատվածների շինարարության ընթացքին
Տավուշում արձանագրվել է շան կատաղություն հիվանդության դեպք. գյուղացիներից մեկի շունը կծել է մեկ այլ համագյուղացու
Հանրապետությունում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 2-3 աստիճանով
Այսուհետ IDBank-ի միջոցով վճարելիս Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ապաարգելադրումը կկատարվի ավտոմատ
Հայ-վրացական սահմանին այսօր կհանդիպեն Հայաստանի ու Վրաստանի վարչապետները
«Երևանի օրեր` Գյումրիում» միջոցառումը տեղափոխվում է սեպտեմբերի 2-ին և 3-ին
Ազատ ոճային ըմբիշները 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել Մ20 տարեկանների աշխարհի առաջնությունում
Բարդ է անհետ կորածի մարմինը հայտնաբերելը, նա պատահարի էպիկենտրոնում է եղել. ՓԾ տնօրեն
Տիգրան Մեծ փողոցում գտնվող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է
«Սուրմալու» առևտրի կենտրոնում որոնողական աշխատանքները շարունակվում են. անհետ կորած է համարվում երկու քաղաքացի
ՌԴ ԱԻ նախարարը ցավակցություն է հայտնել Երևանին «Սումալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ
Հայաստանի և Արգենտինայի արտաքին գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցությունների հերթական փուլն է սկսվել
ՊՎԾ-ն տվյալներ ունի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից օրենքի խախտումներով համայնքային հողատարածքների օտարման մասին
Երևանի մետրոպոլիտենի տնօրենի պաշտոնակատարն ազատվել է պաշտոնից․ ով է նրան փոխարինում
Արցախի ԱԽ քարտուղարը դիմել է ռուս խաղաղապահ զորակազմին
Հայաստանում մեկնարկում է սիրողական որսաշրջանը. ՇՄ նախարարությունը հրապարակել է որսի ենթակա կենդանիների ցանկը
Հրազդանի մի շարք փողոցներում այսօր 8 ժամ գազ չի լինի
Գործազուրկ, այդ թվում՝ նպաստառու քաղաքացիներին աշխատանքի ընդունելու դեպքում գործատուները կխրախուսվեն
Ողբերգական դեպք Գեղարքունիքի մարզում. Գետիկի գյուղապետարանի մոտ՝ տրակտորի տակ, հայտնաբերվել է տղամարդու դի
Գյումրիում ահաբեկչության մասին կեղծ ահազանգ հնչեցրած անձը կալանավորվել է. դատախազություն
Երևանի և 9 մարզերի բազմաթիվ հասցեներում այսօր սպասվում են հոսանքազրկումներ
Կարմիր նախազգուշացում Ադրբեջանին. Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտի հայտարարությունը
Երևանի որոշ հասցեներում մի քանի ժամով ջրանջատում կլինի
Թումանյան փողոցի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել
Երեք օրում ԱԻՆ-ը ստացել է հինգ ահազանգ. որ համայնքներում են օձեր հայտնաբերվել
Մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ Էջմիածնում․ վիրավոր վարորդը մեքենան վարել է դեպի հիվանդանոց ու վթարվել, կա զոհ
Մեր ծնողները գնացել են շուկաներ, հիմա էլ պետք է այդպես լինի. ավագանու անդամները՝ փողոցային առևտուրը արգելելու մասին
Չենք խնայել ու չենք խնայի մեր ուժերը ամեն ինչ անելու և Վանիկ Ամիրխանյանին հայտնաբերելու համար․ ԱԻ նախարար
Եթե ահազանգը ՀՀ տարածքից է՝ արագ բացահայտվում է, եթե էլեկտրոնային է և ենթադրաբար այլ երկրից, որոշակի դժվարություններ կան
Մենք մեծ չենք մտածում, չենք կարողանում դիմացինի հաջողությունը հանդուրժել, մեր անձնական շահի ետեւից ենք ընկած․ Խառատյան
Հորդորում ենք չանհանգստանալ և խուճապի չմատնվել․ Արցախի ԱԻՊԾ
Նինո Կոբախիձեն խոսել է գյուղատնտեսության և տուրիզմի ոլորտում ներդրումների ու համագործակցության պատրաստակամության մասին
«Խնդրում եմ, մամայիս նկարը մի տարածեք»․ որքանո՞վ է իրավաչափ մահացած անձանց լուսանկարներն ու անձնական տվյալները տարածելը
«Սուրմալու»-ում դեպքի երկրորդ օրը ևս կայանված ավտոմեքենայից գողություն է կատարվել
Երեխայի բժշկական քարտը` նախկին 026 Ձևը, կթվայնացվի
«Սուրմալու»-ում այս գիշեր ևս աշխատանքը կդադարեցվի, բայց դրանք կշարունակվեն այնքան, մինչև որոնվող քաղաքացին հայտնաբերվի
Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ սպանության և ինքնասպանության հասցնելու հատկանիշներով
Ջրափրկարարներն օգնել են ափ վերադառնալ չկարողացող քաղաքացուն
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետն այցելել է զինվորական հոսպիտալ
© 2022 Հայկական ժամանակ