«Սեքյուրիթի դրիմ»-ի «դարաշրջան»-ն ավարտվում է. կառավարությունը որոշում ընդունեց ոլորտը լիազորել ոստիկանությանը

Կառավարության որոշմամբ՝ կստեղծվի «Ոստիկանության տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն»։ 

ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ հայտնեց, որ ոստիկանության ենթակայության ներքո ստեղծված ՊՈԱԿ-ը լինելու է տեխնիկական միջոցների՝ տեսախցիկների, ֆոտոխցիկների, արագաչափերի օգտագործման վերահսկողություն իրականացնող և հանցագործություններ և վարչական իրավախախտումներ ամրագրող, ինչպես նաև ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի վարչական իրավախախտումների գործերով վարույթի նախապատրաստական աշխատանքներ իրականացնող, իսկ այլ դեպքում՝ լիազոր մարմնի պահանջով տեսալուսանկարահանող համակարգով հավաքված տեղեկություններ տրամադրելու միջոցով՝ տվյալ մարմնին օժանդակող կազմակերպություն:

Հայտնաբերված վարչական իրավախախտումներով գանձված տուգանքները օրենքով սահմանված կարգով մուտքագրվելու են պետական բյուջե։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց, որ կայացրած որոշման արդյունքում այն գործառույթը, որն իրականացնում է «Սեքյուրիթի Դրիմ» մասնավոր ընկերությունը, կիրականացվի արդեն պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցով: Վերջինս հիշեցրեց, որ այս պատմությանը անդրադարձ է եղել դեռևս երբ գործել են ընդդիմադիր դաշտում:

«Բայց այս որոշման համար վերջին կաթիլը հանդիսացել է այն, որ երբ մենք մրցույթ ենք հայտարարել և փորձել մրցութային պայմաններով պաշտպանել հանրային շահը և տեսել ենք, որ մրցութային օրենսդրությունը որոշակի մանիպուլյացիաների համար է օգտագործվում, որոշել ենք այս թեման ֆունդամենտալ ձևով փակել»,- նշեց վարչապետը։ 

Փաշինյանը նաև մանրամասնեց, որ այդ հարցն ավելի վաղ չէին անում, քանի որ գործառույթը բավականին բարդ էր. «Բավականին երկար ժամանակ աշխատանքներն արվել են, և այստեղ այլևս խոսակցություն չի լինի, թե պետությունը եկամտի որ մասը ում հետ պետք է բաժանի. մենք այդ ամբողջ եկամուտը բերում ենք պետական տիրույթ, և այդ ամենը մեր ներքին քննարկումների հարցն է: Պայմանականորեն ասած՝ «Սեքյուրիթի Դրիմ»-ի «դարաշրջանը» այսպիսով բարեհաջող ավարտվում է, և գործառույթը դառնում է լիարժեք պետական»:

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն առաջարկեց ավելի կարճ անուն դնել ՊՈԱԿ-ին, քանի որ ըստ նրա՝ շատ հաճախ այնպիսի անուններ են դնում, որ հետո ասել չի ստացվում:

Վարչապետին դուր եկավ առաջարկը, հանձնարարեց մտածել այս ուղղությամբ։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ առաջարկեց «Ժպիտ» դնել ՊՈԱԿ-ի անունը, ինչից հետո վարչապետը չկարողացավ զսպել ծիծաղը՝ կատակելով. «Արդեն սկսեց... փոխվարչապետն առաջարկում է «Ժպիտ» դնել ՊՈԱԿ-ի անունը, այն տրամաբանությամբ, որ ժպտացեք, ձեզ լուսանկարահանում են»։

Տպել
2343 դիտում

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը

Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհների փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան

Նուբարաշենի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչ որ արել է՝ ՀԱՊԿ-ն է արել իր հայտարարությամբ և անգործությամբ․ վարչապետ

Ավարտվել է Մհեր Գրիգորյանի և Տավուշի բնակիչների հանդիպումը

Ես ծննդյան օրվա առիթով ուղերձ եմ հղել, բայց ցանկացա անձամբ Ձեզ հանձնել այն․ Փաշինյանը հանդիպել է Վահագն Խաչատուրյանի հետ

ՄԹ պաշտպանական գծով կցորդի տեղակալը Խաչիկում ԵՄ դիտորդների հետ պարեկություն է իրականացրել

Գորիսում և Սիսիանում ռուս խաղաղապահների ժամանակավոր տեղակայման վայրերը կփակվեն

Հայտնի է՝ երբ եթեր կհեռարձակվի վարչապետի՝ բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցը

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը սկսելու համաձայնությունը

Կառավարության շենքում ընթանում է Մհեր Գրիգորյանի փակ հանդիպումը Տավուշի բնակիչների հետ

Կրեմլը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

20:10-20:30-ին Ոսկեպար-Աշաղը Ասկիպարա միջտարածքում, Բաղանիս Այրումից հյուսիս-արևելք տեղի կունենա պայթեցման աշխատանք․ ՊՆ

Սյունիքով ու Վայոց ձորով Ադրբեջանին ճանապարհ տրամադրելու մասին լուրերը կեղծ են

Բաքուն և Երևանն աշխատում են խաղաղության պայմանագրի վրա, չհամաձայնեցված հոդվածներ կան․ Պեսկով

«Նիվա»-ներ են բախվել, դրանցից մեկը նաև ծառին է հարվածել․ կա վիրավոր

Իսրայելի ռազմական հետախուզության ղեկավարը հրաժարական է տվել