Առանց ծանոթ բարեկամի ու կոռուպցիոն ռիսկերի․ քանի առաջին դասարանցի է հայտագրվել մինչ այս պահը

Արդեն երկու տարի է, ինչ Հայաստանում առաջին դասարանցիների ընդունելությունը կատարվում է առցանց։ Ցանկացած ծնող իր երեխային Հայաստանի տարբեր դպրոցներում կարող է գրանցել:

Մինչև հայտագրումը, նախ, անհրաժեշտ է ստուգել երեխայի տվյալները stugum.emis.am կայքի միջոցով, որպեսզի հայտագրման ժամանակ տեխնիկական խոչընդոտներ չառաջանան։ Հայտագրման կարգում այս տարի որոշակի փոփոխություններ են կատարվել, որոնք ավելի մատչելի են դարձնում գործընթացը։

Այս տարի հայտագրումը մեկնարկեց հունիսի 21-ին։ Այդ օրվանից մինչ այսօր հայտագրվել է 21 հազար 128 աշակերտ։ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանը «Հայկական ժամանակ» հետ զրույցում նշում է՝ քանի դեռ հայտագրումը չի ավարտվել, հույս ունեն, որ այս տարի էլ կունենան նախորդ տարիների փորձը։

«Կան դպրոցներ, որտեղ հայտագրման կարգով չէ ընդունելությունը։ Դրանք այն դպրոցներն են, որոնք բնակավայրում միակն են։ Այդ պատճառով սպասում ենք 40 հազար առաջին դասարանցու ընդունելության։ Հստակ պատկերը սովորաբար կարող ենք տեսնել օգոստոսի վերջ կամ սեպտեմբերի սկիզբ, երբ ավարտված լինի հայտագրումը»,- ասում է նա։

Համակարգը ի սկզբանե հնարավորություն չի տալիս խախտել լիցենզավորման կարգը ու բացառում է բոլոր կոռուպցիոն ռիսկերը, նշում է Պողոսյանը։ Այսինքն՝ ծնողները իրենց երեխային դպրոց ընդունելու համար դիմեն, խնդրեն կամ զանգահարեն ծանոթ-ազգականի։ Այն ցույց է տալիս, թե քանի լիցենզիոն տեղ է առկա դպրոցներում, քանիսն են զբաղված։

«Շատ կան նման դպրոցներ, որ արդեն լիցենզիայով սահմանված կարգով սպառել են իրենց ազատ տեղերը։ Այդպիսիք կան թե՛ Երևանում, թե՛ մարզերում։ Կարող ենք փաստել՝ մարզերում և մայրաքաղաքում նույն համամասնությունն է, չի լինում, որ տեղերը սպառվում են, ու երեխաները մնան առանց ընդունվելու, բոլորը լրացվում են»,- ընդգծում է ԿՏԱԿ-ի տնօրենը։

Առաջին դասարանցիների հայտագրումը այս տարի որոշակի փոփոխությունների ենթարկվեց և այժմ ընթանում է երեք փուլով։ Որպես առաջնահերթություն՝ դիտարկվել է նույն դպրոցում հայտագրվող երեխայի քրոջ կամ եղբոր սովորելու, ինչպես նաև ծնողի աշխատելու հանգամանքը։ Առաջին փուլով հայտագրվել են նաև ռուսերեն դասարաններում։ Այս փուլով հայտագրումը տևել է 14 օր։ Երկրորդ փուլը սկսվել է հուլիսի 6-ին։ Այս դեպքում իրականացվել է ընդհանուր հիմունքներով՝ հայերենով ուսուցում իրականացնող հանրակրթական պետական հաստատություններ դիմող բոլոր առաջին դասարանցիների համար։

Երրորդ փուլում, այսինքն՝ հուլիսի 12-ից, հայտագրում կիրականացվի նաև օտարերկրյա քաղաքացիների, երկքաղաքացիների, քաղաքացիություն չունեցողների, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների երեխաների համար նրանց ընտրությամբ ռուսերենով ուսուցմամբ դասարաններում։ Այս կարգավորումը վերաբերում է նաև այն երեխաներին, որոնց ծնողներից մեկը ՀՀ քաղաքացի է, մյուսը՝ ոչ:

«Նոր կարգի համաձայն՝ ծնողները պետք է հայտագրումից հետո դիմում ներկայացնեն տվյալ դպրոց՝ իրենց երեխային ընդունելու համար։ Դա պետք է արվի մինչև սեպտեմբերի 5-ը։ Եթե դիմում չներկայացվի երեխային դպրոց ընդունելու համար, ապա սեպտեմբերի 6-ին երեխան ինքնաբերաբար դուրս կմնա համակարգից՝ իր տեղը զիջելով մեկ այլ առաջին դասարանցու»,- նկատում է Պողոսյանը։

Վերջինս ասում է՝ հատկապես այս փոփոխությունը համակարգի համար կարևորներից է, քանի որ նախորդ տարիներին դեպքեր են եղել, երբ ծնողը երեխային հայտագրել է, բայց մինչև հոկտեմբեր երեխան դպրոց չի գնացել։ Այսինքն՝ տեղը է զբաղեցրել՝ խոչընդոտելով այլ երեխայի մուտքը դպրոց։ Հիմա այս կարգավորումը հաստատելու է երեխայի դե յուրե դպրոց ընդունվելու փաստը։

Համակարգն ընտրում է հերթականությա՞մբ, թե՞ պատահականության սկզբունքով․ Արտակ Պողոսյանն ասում է՝ համակարգի հիմքում արագությունն է։ Առավելությունը տրվում է նրան, որը ավելի արագ կսեղմի վերջին հրահանգը։ Նա նաև նկատում է՝ այս տարի բավականին քչացել է համակարգից օգտվել դժվարացող ծնողների քանակը. ծնողները այժմ ավելի տեղեկացված են, և սրա հիմքը նախորդ տարիների փորձն է:

Հայտագրումը կշարունակվի ուսումնական ողջ տարվա ընթացքում։

 

Տպել
1187 դիտում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել