Խիստ անհրաժեշտ է դառնում ԼՂ-ում խաղաղապահ օպերացիայի մանրամասների ճշտումը. Նիկոլ Փաշինյան

 Լեռնային Ղարաբաղում այս օրերին տեղի ունեցող և սրանից առաջ տեղի ունեցած մի շարք իրադարձություններ համակարգային բնույթի հարցեր են ի հայտ բերում:

Այս մասին կառավարության նիստին հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Բազմիցս եմ ասել, որ Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի ներկայությունն ու գործունեությունն առանցքային գործոն են արցախահայության անվտանգության ապահովման համար, և մենք բարձր ենք գնահատում ՌԴ ջանքերը մեր տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման հարցում:

2020 թվականի նոյեմբերից ի վեր ԼՂ-ում տեղի ունեցած մի շարք իրադարձություններ, այդ թվում՝ վերջին օրերի իրադարձությունները հայ հանրության շրջանում առաջ են բերում Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ օպերացիայի բովանդակության և էության հետ կապված հարցեր:

2020 թվականի դեկտեմբերի 11-ին Ադրբեջանի կողմից  Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի գրավումը և հայ զինծառայողների գերեվարումը ՌԴ խաղաղապահների ներկայությամբ և թողտվությամբ, 2022 թվականի մարտի 24-ին ԼՂ Փառուխ գյուղի գրավումը կրկին ՌԴ խաղաղապահների ներկայությամբ, շփման գծի երկայնքով հրադադարի ռեժիմի շարունակական և ահագնացող խախտումները, ԼՂ հայությանը խաղաղապահների ներկայությամբ ֆիզիկապես և հոգեբանորեն ահաբեկելու դեպքերը պարզապես անընդունելի են:

Այս համատեքստում խիստ անհրաժեշտ է դառնում ԼՂ-ում խաղաղապահ օպերացիայի մանրամասների ճշտումը: Սա անհրաժեշտ է եղել ի սկզբանե՝ ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի տեղակայմանը զուգընթաց: Բայց պետք է խոստովանել, որ այս գործընթացին խոչընդոտել է Ադրբեջանը՝ հրաժարվելով ստորագրել ԼՂ-ում խաղաղապահ զորախմբի գործունեության մանդատը, մինչդեռ ՀՀ-ն դա արել է հենց 2020 թվականի նոյեմբերին, և մենք ակնկալում ենք, որ երկկողմ ֆորմատով ստորագրված այդ մանդատը գործի իր ամբողջ ծավալով»,- ասաց Փաշինյանը:

Տպել
888 դիտում

ՖԻԴԵ-ի նախագահ է վերընտրվել Արկադի Դվորկովիչը

Հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի. ինչ եղանակ է սպասվում առաջիկայում

Երկու նախադպրոցական կրթական կենտրոն Սարատովկա և Շնող բնակավայրերում

Օգոստոսի 5-8-ը ոստիկանները բացահայտել են հանցագործության 102 դեպք

Տնային պայմաններում խնամք է ստանում շուրջ 1820 շահառու. ԱՍՀՆ

Շախմատի համաշխարհային օլիմպիադա. տղամարդկանց և կանանց հավաքականներն այսօր կմրցեն Ադրբեջանի հետ

Վերանորոգվում են երևանյան շատրվանների պոմպերը

Օգոստոսի 7-ին Հայաստանի երկաթուղայինները անվճար սպասարկեցին ավելի քան 2,7 հազար ուղևոր

Քաղաքաշինության կոմիտեում քննարկում է տեղի ունեցել կորեացի փորձագետների խմբի հետ՝ Ազգային գեոպորտալի բարելավման համար

Բացահայտվել է քաղցրավենիքների խանութի աշխատակցուհու նկատմամբ կատարված ավազակության դեպքը. կա ձերբակալված

Առաջիկայում պարեկային ծառայությունը կգործի նաև Գեղարքունիքում, Տավուշում, Արագածոտնում և Կոտայքում (տեսանյութ)

Պատանի մարզիկները 4 մեդալ են նվաճել «Ասիայի երեխաներ» 7-րդ միջազգային մարզական խաղերում

Հայաստանում պատվաստումների ընդհանուր թիվը 2 232 695 է

Դիտակետում շահութահարկի տարեկան հաշվարկներն են. կոմիտեն հորդորում է հարկ վճարողներին ժամանակին արձագանքել ծանուցումներին

Էրեբունի վարչական շրջանի որոշ հատվածների գազամատակարարումը կդադարեցվի

Զինծառայողների բնակարանային ապահովման նոր ծրագիր

Հրդեհ տասնութ հարկանի շենքի մալուխների հորանում․ տարհանվել է 85 քաղաքացի

Ահազանգեր՝ մայրաքաղաքի փողոցներում Կարմիր գրքում գրանցված ջրաշուշանի վաճառքի մասին

Հանկարծամահ է եղել պայմանագրային զինծառայող. ՀՀ ՊՆ

Արսեն Մակվեցյանը՝ Երևանի քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի վարչության պետ

Խոշոր ավտովթար Արարատի մարզում. 3 վիրավորից մեկը երեխա է

Սևանա լճում քաղաքացի է ջրահեղձ եղել

Որոշ ուղղություններում ադրբեջանական զինուժը կրկին խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը. Արցախի ՊՆ

Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է. ՀՀ ՊՆ

Հոսանքազրկումներ՝ Երևանում և 7 մարզերում

Հայ-ադրբեջանական սահմանում հակառակորդի կրակոցից պարտադիր ժամկետային զինծառայողը հրազենային վիրավորում է ստացել

Օդանավերի սղություն է. «Արմենիա» ավիաընկերությունը պարզաբանում է, թե ինչու են չվերթներն ուշացել

Շախմատի համաշխարհային օլիմպիադա. տղամարդկանց հավաքականը ոչ-ոքի խաղաց ԱՄՆ-ի հետ, կանայք հաղթեցին Իսրայելին

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցում է ՀՀ վարչապետին կից տնտեսական քաղաքականության խորհրդի նիստին

Արցախի պետնախարարը Ստեփանակերտում շրջել է աշխատանքի տոնավաճառի տաղավարներով

Դիլիջանում սկսվել են Վարչապետին կից տնտեսական քաղաքականության խորհրդի նիստի աշխատանքները (տեսանյութ)

Անցկացվել են զորամիավորումների բարոյահոգեբանական ապահովման խմբերի անձնակազմերի հավաք-պարապմունքներ

Մեկնարկել է Ստեփանակերտի դպրոցների առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը

Հրշեջ-փրկարարները մարել են հրդեհները․ ստացվել է 6 ահազանգ

Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի հրադադարի հերթական խախտման համար. ԱՄՆ կոնգրեսական

Հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի. ինչ եղանակ է սպասվում առաջիկայում

Կարեն Գիլոյանն ընդունել է աշխարհի և Եվրոպայի պատանեկան առաջնությունների մեդալակիր ըմբիշներին

78-ամյա կինը որոնվում է որպես անհետ կորած

Ռուսները խաղաղապահ չեն, նրանք շահագրգիռ կողմ են․ Արամ Սարգսյան