Ռուսները խաղաղապահ չեն, նրանք շահագրգիռ կողմ են․ Արամ Սարգսյան

Նման իրավիճակներում միշտ նախընտրել եմ սեղմ հոդվածի ժանրը: Եվ, ուրեմն՝ որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը շատ վատն է, բոլորս գիտենք: Որ կողմերից յուրաքանչյուրը փորձում է յուրովի մեկնաբանել, տրամաբանական է: Որ ՌԴ-ն չի կարողանում, կամ չի ուզում արբիտրություն անել, արդեն փաստ է։ Ոմանք ասում են՝ եկեք ռուսներին համոզենք, որ մեր կողմից լինեն, որովհետև այլընտրանք չունենք, որովհետև խաղաղապահների հաջողված օրինակ չկա, որովհետև խաղաղապահներին փոխելը տարիներ է տևելու։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

«Ընդհանուր ենթատեքստում նրանց ասածը խորհրդարանական ընդդիմության ասածից չի տարբերվում, որ ասում են, թե Նիկոլին Պուտինը չի վստահում, հետևաբար Նիկոլին փոխենք, որ կարողանանք ՌԴ-ին համոզել։ Նման տեսակետները բոլոր առումներով խոցելի են: Նախ՝ դուք Ռուսաստանին ինչպե՞ս եք համոզելու, եթե ինքներդ հիմնավորում եք, որ այլընտրանք չունեք, ուզենք֊չուզենք ռուսն է։

Այլընտրանք չունեցողին չեն օգնում, իրենց կամքն են պարտադրում։ Երկրորդ՝ այլընտրանք կար պատերազմից հետո (սկանդինավներին նկատի ունեմ), այլընտրանք կա նաև հիմա ՄԱԿ-ով և Մինսկի խմբի համանախագահների ներգրավումով։ Խաղաղարարների հաջողված օրինակներ էլ, իհարկե, կան, մանիպուլյացիա է հակառակը պնդելը, օրինակ Կիպրոսը, նույն Կոսովոն:

Արցախում կանգնած խաղաղապահների տարբերակով խայտառակ տարբերակներն են քիչ, որ խաղաղապահի աչքի առաջ 100-ավոր գերիներ վերցնեն, կամ խաղաղապահը իր հարմարության համար տարածքներ հանձնի ու միշտ պարտված կողմինը։ Նախ՝ ռուսները խաղաղարար չեն, նրանք շահագրգիռ կողմ են և պատերազմով իրականություն են դարձրել իրենց համար շահեկան Լավրովյան պլանը, երկրորդ՝ խաղաղարար մանդատ կարող է տալ միայն ՄԱԿ-ը, և՝ երրորդ, խաղաղարարը բազմազգ պետք է լինի, որպեսզի ոչ թե մի երկրի, այլ համամարդկային շահ սպասարկի։ Ինչ վերաբերվում է խաղաղապահներին փոխելու ժամանակատարությանը, այսօրվա տեխնիկական հնարավորությունների պարագայում 1960 զինվոր, կամ եռակի ավելին, Արցախում տեղակայելը մեկ շաբաթվա խնդիր է:

Կարևորը այլընտրանքին հասնելու ցանկությունն է, և այդ ի ցույց դնելու խիզախությունը, որովհետև ռուսները իրենց պայմանավորվածությունը դեռ պատերազմից առաջ ունեին, և դա մեզ հետ չէր։ Ասածս շատ պարզ է, ու այն մարդիկ, ովքեր քաղաքականության մեջ ներկա լինելու հայտ են ներկայացնում, գոնե այսքանը, կարծում եմ, պետք է հասկանան»,-գրել է նա։

Տպել
1906 դիտում

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ