Երևան քաղաքի ԲԿ-ներ է դիմել 62 քաղաքացի, որոնցից 7-ը շարունակում է բուժում ստանալ․ ԱԻՆ

Օգոստոսի 17-ի ժամը 00:50-ի դրությամբ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ «Սուրմալու» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհը մեկուսացվել է օգոստոսի 16-ի ժամը 14։38-ին, մարվել՝ 17։49-ին։

ԱԻՆ-ից հայտնում են, որ հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների իրականացման տարածքը, նախնական տվյալներով, կազմում է մոտ 1 հա։ Փլուզվել է եռհարկանի շինությունը (մոտ 2889 քմ)։

Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 16 քաղաքացու դի (Միսակ Պատվականի Մարգարյան, ծնված 1964 թ․, Անահիտ Վազգենի Մխիթարյան, ծնված 1967 թ․, Ջեմմա Սարգսի Նազարյան, ծնված 1960 թ․, Անահիտ Զարզանդի Խալաթյան, Վարդան Գուրգենի Քոչարյան, ծնված 1960 թ․, Գայանե Արտավազդի Ավետիսյան, ծնված 1965 թ․, Արամ Կոմիսարի Հայրապետյան, ծնված 1980 թ․, Վաչագան Վահագնի Եղոյան, ծնված 2000 թ․, Էռնա Մանվելի Գրիգորյան, ծնված 1980 թ․, Հարություն Սամվելի Գարաքյան, ծնված 1987 թ․, Մարիամ Արմենի Խաչատրյան, ծնված 1992 թ․, Սիրարփի Արմենի Խաչատրյան, ծնված 1994 թ․, Մարատ Կարենի Շահբազյան, ծնված 2018 թ․, Հրաչյա Ֆանբերգի Սարգսյան, ծնված 1976 թ․, Արտավազդ Հայրապետյան, ծնված 1951 թ․ և անձը չպարզված մեկ քաղաքացու դի)։

Երևան քաղաքի ԲԿ-ներ է դիմել 62 քաղաքացի, որոնցից 7-ը շարունակում է բուժում ստանալ, իսկ մնացածը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել։

Դեպքի վայրում աշխատում են մոտ 109 փրկարարական ծառայող, այդ թվում՝ ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության 8, «ՀԱԷԿ»-ի հատուկ հրշեջ-ջոկատից 25 փրկարարական ծառայող, Երևան քաղաքի փրկարարական վարչության 7 հրշեջ և 1 փրկարարական տեխնիկա, 1 ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական, ԱԹՍ մասնագիտացված և կինոլոգիական, Բժշկական ապահովման վարչության, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը, Լոռու քաղաքային որոնողափրկարարական թիմը (58 փրկարարներով), ինչպես նաև 27 կամավոր՝ «Կարմիր Խաչ» մարդասիրական կազմակերպությունից։

Որոնողափրկարարական աշխատանքներն իրականացվում են 4 տեղամասով։ Աշխատանքներում ներգրավվել են նաև քաղաքապետարանի 1 տրակտոր, 8 բեռնատար ինքնաթափ, 2 աղբատար, 1 ջրատար և 1 ավտոկռունկ։

Օգոստոսի 14-16-ն ընկած ժամանակահատվածում «Սուրմալու» առևտրի կենտրոնում հրդեհաշիջման և որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցել են ՓԾ տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումներից մոտ 665 փրկարարական ծառայող և կամավոր։

Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ խումբը քաղաքացիներին տեղում ցուցաբերում է հոգեբանական աջակցություն։ Քաղաքացիները հոգեբանական աջակցություն կարող են ստանալ նաև զանգահարելով «911» թեժ գիծ։

Հրդեհաշիջման աշխատանքները դեպքի վայրում համակարգում է ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը։

Դեպքի վայրում են գտնվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գ․Սանոսյանը։

ԱԻՆ «911» թեժ գծին ստացված զանգերի արդյունքում «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում անհետ կորած կարող են համարվել հետևյալ քաղաքացիները՝

1․ Գագիկ Կարապետյան

2․ Վանիկ Ամիրխանյան։

Անհետ կորած քաղաքացիների վերաբերյալ որևէ տեղեկություն ունենալու դեպքում ԱԻՆ-ը խնդրում է զանգահարել «911» թեժ գիծ։

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին՝ ժամը 13։23-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևանի Արշակունյաց 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, ինչի հետևանքով եռհարկանի շինությունը մասնակի փլուզվել է։

Տպել
233 դիտում

Հակառակորդը ականանետերից և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ

Ո՛չ Ադրբեջանին, ո՛չ ՌԴ-ին, ո՛չ Թուրքիային ձեռնտու չէ ի դեմս կայացած Հայաստանի, ունենալ գլխացավանք․ Միսկարյան

Ռազմական այս հանցագործությունները միջադեպեր չեն, մատնանշում են տարածաշրջանում Ալիևի ռեժիմի մարդասպան արշավը․ Ֆրանկ Փալոն

Թեման շատերը դարձնում են քաղաքական հարցեր լուծելու միջոց. փորձագետը՝ փողոցներում բանակի համար իրեր հավաքելու մասին

Հայ զինծառայողների սպանության տեսանյութը ներկայացվել է ՄԻԵԴ և Արդարադատության միջազգային դատարան

Բրիտանական դեսպանությունը սարսափած է ադրբեջանական ուժերի կողմից հայ զինվորներին գնդակահարելու տեսանյութից

Ցանկացած վայրագության հեղինակ պետք է պատասխանատվություն կրի, ԱՄՆ-ն անհանգստացած է անզեն հայ գերիների մահապատժից․ Փրայս

ԱԽ քարտուղարը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում խոսել է Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների և դրա հետևանքների մասին

Անվտանգության խորհրդի նիստում Արցախի հարցով միաձայն հայտարարություն է ընդունվել

Կառույցը չի կատարում պարտավորությունը. ՀԱՊԿ-ն խոչընդոտ է ՀՀ-ի անվտանգության ապահովմանը. Էդգար Առաքելյան

Այսուհետ գրանցման փաստաթղթերում թերությունների առկայության մասին քաղաքացիները կծանուցվեն էլեկտրոնային տարբերակով

Որոշ օգտատերեր պարբերաբար իրականությանը չհամատասխանող տեղեկություններ են հրապարակում առաջնագծի իրադարձությունների մասին

Ներկրվող ցեմենտի տուրքը կսահմանվի 2.000 դրամ, իսկ ներկրվող կլինկերի համար տուրքը կվերացվի

ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 21 հարց

Սիսիան-Երևան ավտոճանապարհին մեքենաներ են բախվել․ կա տուժած

Երեխան ձեռքը մտցրել է էլեկտրական մասաղացի մեջ, կտրվել են դաստակն ու մատները

Ժամանակավորապես կփակվի Մ.Բաղրամյան պողոտան Կասյան փողոցի հետ կապող էստակադան

Լանջաղբյուր գյուղի մոտակա սարում այրվել է 30 հա խոտածածկույթ

Վերահսկողության միջոցառումների շրջանակում Սևանա լճից դուրս է բերվել 16 ապօրինի խեցգետնաորսիչ

Գյումրու փոխքաղաքապետ Դավիթ Առուշանյանը կվերցնի՞ արդյոք պատգամավորական մանդատը. ՔՊ ցուցակում հաջորդը նա է

Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ դեսպանը մտքեր են փոխանակել հայ-ամերիկյան երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի շուրջ

Էներգաարդյունավետություն. Ինչպե՞ս ընտրել բնակարան

Քննարկվել են բժշկության ոլորտի կրթության լիցենզիայի պահանջները, չափանիշները և բնութագրերը

ՌԴ ԱԳՆ կոչ է արել Բաքվին և Երևանին մանրակրկիտ հետաքննել գնդակահարությունների տեսանյութը

Ապամոնտաժվում է «Սուրմալու»-ի կիսավեր շենքը

ՀՀ ՊՆ-ն հերքում է Սոթքի ուղղությամբ կրակոցների և քաղաքացիական անձի վիրավորվելու մասին լուրերը

Արմեն Գրիգորյանն անդրադարձել է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելուն

Անօդաչու թռչող սարքի միջոցով փորձել են հեռախոսներ ուղարկել քրեակատարողական հիմնարկ․ ՔԿԾ

Ամփոփվել է գրքի երևանյան 5-րդ փառատոնը. հայտնի են մրցանակակիրները

ՀՀ առաջին նախագահն արձագանքել է «Հայկական ժամանակ»-ի այսօրվա հրապարկմանը

Այս վճռորոշ ժամանակաշրջանում արդարադատության և դատական համակարգի բարեփոխումների իրականացումն իրենց տեղն ունեն. նախագահ

Հրաժարվում է տեղափոխվել, աշխատանքներ են տարվում. սոցապ նախարարությունը՝ փողոցում գիշերող տարեց կնոջ մասին

ԿԸՀ նախագահի պաշտոնում առաջադրվել է Վահագն Հովակիմյանի թեկնածությունը. նա դուրս է եկել ՔՊ-ից

ՊՆ պատվիրակությունն այցելել է ԱՄՆ ռազմաուսումնական հաստատություններ

Դատական համակարգի բարեփոխումները Կառավարության կարևորագույն առաջնահերթություններից են. Նիկոլ Փաշինյան

Վաղը ժամանակավորապես կդադարեցվի Սևան քաղաքի որոշ հասցեների ջրամատակարարումը

Հայաստանը կարևորում է Գերմանիայի հետ համագործակցության ամրապնդման ուղղությամբ ջանքերը. Վահագն Խաչատուրյան

Ոստիկանապետն ու Ճապոնիայի դեսպանն անդրադարձել են Հայաստանում պարեկային ծառայության գործունեությանը (տեսանյութ)

Արտակարգ դեպք Լոռու մարզում. երկամսյա վարժական հավաքներին չներկայացած տղամարդը դանակով հարձակվել է ոստիկանների վրա

Ընկերս Երևանում մեկ գիշերվա համար 500 եվրոյից պակաս արժեքով հյուրանոց գտնել չի կարողանում․ Վահան Քերոբյան