«Սուրմալու» առևտրի կենտրոնում որոնողական աշխատանքները շարունակվում են․ զոհերի թիվը 16 է (թարմացված)

Օգոստոսի 17-ի ժամը 12։00-ի դրությամբ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։

Հրդեհը մեկուսացվել է օգոստոսի 16-ի ժամը 14։38-ին, մարվել՝ 17։49-ին։ Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների իրականացման տարածքը նախնական տվյալներով կազմում է մոտ 1 հա։ Փլուզվել է եռհարկանի շինությունը (մոտ 2889 քմ)։

Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 16 քաղաքացու դի (Միսակ Պատվականի Մարգարյան, ծնված 1964 թ․, Անահիտ Վազգենի Մխիթարյան, ծնված 1967 թ․, Ջեմմա Սարգսի Նազարյան, ծնված 1960 թ․, Անահիտ Զարզանդի Խալաթյան, Վարդան Գուրգենի Քոչարյան, ծնված 1960 թ․, Գայանե Արտավազդի Ավետիսյան, ծնված 1965 թ․, Արամ Կոմիսարի Հայրապետյան, ծնված 1980 թ․, Վաչագան Վահագնի Եղոյան, ծնված 2000 թ․, Էռնա Մանվելի Գրիգորյան, ծնված 1980 թ․, Հարություն Սամվելի Գարաքյան, ծնված 1987 թ․, Մարիամ Արմենի Խաչատրյան, ծնված 1992 թ․, Սիրարփի Արմենի Խաչատրյան, ծնված 1994 թ․, Մարատ Կարենի Շահբազյան, ծնված 2018 թ․, Հրաչյա Ֆանբերգի Սարգսյան, ծնված 1976 թ․, Արտավազդ Հայրապետյան, ծնված 1951 թ․ և անձը չպարզված մեկ քաղաքացու դի)։

Երևան քաղաքի ԲԿ-ներ է դիմել 62 քաղաքացի, որոնցից 5-ը շարունակում է բուժում ստանալ, իսկ մնացածը ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել։

Դեպքի վայրում աշխատում են մոտ 89 փրկարարական ծառայող, այդ թվում՝ ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության 21, Երևան քաղաքի փրկարարական վարչության 7 հրշեջ և 1 փրկարարական տեխնիկա, 1 ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական, ԱԹՍ մասնագիտացված և կինոլոգիական, Բժշկական ապահովման վարչության, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը, Կոտայքի մարզային փրկարարական վարչությունից՝ 20 հրշեջ-փրկարար, ինչպես նաև 13 կամավոր՝ «Կարմիր Խաչ» մարդասիրական կազմակերպությունից։

Որոնողափրկարարական աշխատանքներն իրականացվում են 4 տեղամասով։ Աշխատանքներում ներգրավվել են նաև քաղաքապետարանի 1 տրակտոր, 8 բեռնատար ինքնաթափ, 2 աղբատար, 1 ջրատար և 1 ավտոկռունկ։

Օգոստոսի 14-ից 17-ն ընկած ժամանակահատվածում «Սուրմալու» առևտրի կենտրոնում հրդեհաշիջման և որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցել են ՓԾ տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումներից մոտ 665 փրկարարական ծառայող և կամավոր։

Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ խումբը քաղաքացիներին տեղում ցուցաբերում է հոգեբանական աջակցություն։ Քաղաքացիները հոգեբանական աջակցություն կարող են ստանալ նաև զանգահարելով «911» թեժ գիծ։

Հրդեհաշիջման աշխատանքները դեպքի վայրում համակարգում է ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը։

Դեպքի վայրում են գտնվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գ․Սանոսյանը։

ԱԻՆ «911» թեժ գծին ստացված զանգերի արդյունքում «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում անհետ կորած կարող են համարվել հետևյալ քաղաքացիները՝ 

1․ Գագիկ Կարապետյան

2․ Վանիկ Ամիրխանյան։

Անհետ կորած քաղաքացիների վերաբերյալ որևէ տեղեկություն ունենալու դեպքում խնդրում ենք զանգահարել «911» թեժ գիծ։

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, ինչի հետևանքով եռհարկանի շինությունը մասնակի փլուզվել է։ 

Տպել
292 դիտում

«Կապիտուլյացիոն փաստաթո՞ւղթ», թե՞ ելույթներ. «Կիկոսի մահը» հեքիաթի մոտիվներով

Լեռնանիստ գյուղի դաշտերն այրվել են

Ադրբեջանի ԶՈՒ-ն դաժանաբար սպանել է վիրավոր հայ զինծառայողներին, վայրագ կերպով վարվել զոհերի մարմինների հետ․ Մարտիկյան

Ժամը 22:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել

Սյունիքում իրավիճակը շարունակում է մնալ հարաբերականորեն հանգիստ․ Դավիթ Դանիելյան

Կարևոր է՝ ռուս-թուրք-ադրբեջանական թակարդից դուրս գալով՝ այժմ էլ չընկնենք Արևմուտք-Ադրբեջան հյուսած ծուղակը. Բաբաջանյան

Հայկական կողմը գիտի, թե որտեղ քանի դի կա, սակայն դուրս բերելու փորձերը հանդիպել են Ադրբեջանի ԶՈՒ ուժեղ կրակին․ Մարտիկյան

Հոխիկյանը, ԵՊՀ-ին մեղադրելով քաղաքական պատվեր կատարելու մեջ, ինքն է քաղաքականացման առերևույթ քայլ կատարում. Գրիգորյան

Ծաղկունք գյուղում տնակ է հրդեհվել

Հայկական ԶՈՒ-ն սպասում է հակառակորդին դիմակայելու և ջախջախելու․ Առաքել Մարտիկյան

ՌԴ-ից մեծ թվով անձանց ներհոսքն ինչ ազդեցություն կունենա Հայաստանում ժողովրդագրական աճի վրա

Հայաստանն Ադրբեջանին մի քանի անգամ արդեն առաջարկել է զորքերի հայելային հետքաշում

Ադրբեջանական ԶՈՒ-ին Վարդենիսի ուղղությամբ հաջողվել է գրավել մի քանի մարտական դիրք. ԳՇ պետի տեղակալ

Հայաստանը ՀԱՊԿ զորավարժություններին ուժեր չի ուղարկելու․ ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է այս որոշմանը

ՀԱՊԿ-ում մնալով՝ նշանակում է տալ այն, ինչը պահանջում է Ադրբեջանը՝ սկսած «Զանգեզուրի միջանցքից» և անկլավներից. քաղաքագետ

ՀՀ ՄԻՊ-ը Լեյլա Կայաչիկին է ներկայացրել այս օրերին տեղահանված 7600 անձի կենսապայմանների ապահովման անհրաժեշտությունը

Քննարկվել են Ներքին գործերի նախարարության ֆունկցիոնալ և ռեսուրսների կառավարմանն առնչվող հարցեր

Գեղարքունիքի մարզի Ծաղկաշեն գյուղին հարակից սարերում այրվել է խոտածածկույթ

Վահրամ Դումանյանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մշակութային քաղաքականության և կայուն զարգացման համաշխարհային համաժողովին»

Խորհրդակցություններ Հայաստանի և Չեխիայի ԱԳՆ-ների միջև. քննարկվել են երկկողմ օրակարգին առնչվող հարցեր

ՊԵԿ նախագահը և ԱՄՀ պատվիրակության ղեկավարը քննարկել են համագործակցությանն առնչվող հարցեր

ՀՀ նախագահը և Սլովակիայի նորանշանակ դեսպանը կարևորել են գործարար կապերի ակտիվացման անհրաժեշտությունը (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ստանիսլավ Զասին

Դատախազությունում ևս մեկ պաշտոնանկություն է եղել

Հայտնի են երեկ ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհված զինծառայողների անունները

Զորքերի հետքաշումն ելման դիրքեր խնդիրները լուծելու միակ հուսալի հիմքն է. Հայաստանում ՌԴ դեսպան

Հայտնի են «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի անվանակարգերը

Արձագանք՝ տեղահանված անձանց կարիքներին

«Ամերիկացի բարի սամարացիները» հաղթող է ճանաչվել Կաննի համաշխարհային կինոփառատոնում

Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

Ցավում ենք ևս 3 հայ զինվորի մահվան կապակցությամբ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանություն

Եռաբլուրում ոստիկանների կողմից զոհված զինվորների ծնողներին բերման ենթարկելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ

ՀՖՖ-ն և Խոակին Կապառոսը դադարեցնում են համագործակցությունը

ԱԽ քարտուղարը Լաուրա Կուպերին է ներկայացրել Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկած լայնածավալ ագրեսիան

Գագարին գյուղի սկզբնամասում այրվել է 15 հա խոտածածկույթ

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 01-02-ը աստիճանաբար կնվազի 4-7 աստիճանով

Տեղադրվել է Հայկոյի արձանը. երգչի մահվան տարելիցի առթիվ հրապարակվել են նրան նվիրված նոր երգեր

Կդադարեցվի Գորիսի մի շարք հասցեների գազամատակարարումը

Որոշվել է հերթական պլանային վարժական հավաքներ հայտարարել. ՊՆ-ն մանրամասնում է՝ ովքեր են մասնակցելու դրանց

Լին Թրեյսին Սյունիքի մարզում հանդիպել է տեղահանված անձանց հետ