Սա մեր փնթիության հերթական հետեւանքն է, ընդհանուր անկրթության վիճակից է. Մարտիրոսյանը՝ «Սուրմալուի» պայթյունի մասին

Հասարակական գործիչ, «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի համոզմամբ՝ ցանկացած աղետ, որը մեզ հետ տեղի է ունենում, առաջին հերթին անկրթության հետեւանք է։ Վերջինս օրինակ է բերում այն, որ նախորդ տարվա ընթացքում ՀՀ-ում ընդամենը 420 հազար հայալեզու գիրք է վաճառվել, իսկ մեր հարեւան Վրաստանում՝ 7 միլիոն 500 հազար վրացալեզու գիրք։ Նրա խոսքով՝ իրական աղետն այսպես ավելի մեծ է, բայց ոչ ոք այս մասին չի խոսում։ 

Վերջինիս հետ «Հայկական ժամանակ»-ի զրույցը՝ ստորեւ․

- Պարոն Մարտիրոսյան, Հայաստանում եւ Արցախում երկօրյա սուգ է հայտարարված՝ ի հիշատակ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի զոհերի: Տարատեսակ կարծիքներ են հնչում աղետի պատճառների վերաբերյալ, մեղադրանքի սլաքներն ուղղվում են տարբեր կողմեր, սակայն կարծեք թե ամենակարեւոր պատճառներից մեկի՝ անվտանգության նորմերի պահպանման մասին ամենաքիչն է խոսվում: Դուք ի՞նչ եք կարծում:

- Քննություն կտարվի, հավանաբար կասեն՝ պահպանմա՞ն խնդիր էր, անվտանգությա՞ն, թե՞ ահաբեկչություն էր։ Հակված եմ նրան, որ սա ուղղակի մեր փնթիության հերթական հետեւանք է։ Կատարվածը մեր ընդհանուր անկրթության վիճակից է։ Շատ հաճախ պայթուցիկներ վաճառողներն էլ չեն հասկանում, թե, օրինակ, նմանատիպ նյութերը, եթե երկար պահեն, ի՞նչ վտանգներ կարող են առաջացնել։ Կամ վերահսկող մարմինները, որոնք պիտի լինեին, արդյոք կարո՞ղ էին հասկանալ, որ այսպիսի խնդիրների կարող է բերել։ Այն, ինչ այսօր տեսնում ենք, համատարած անկրթության խնդիր է Հայաստանում։ Առաջին հերթին պետք է այս անկրթության մթնոլորտը վերացնել։

Հայաստանում 25 հազար մարդ է գիրք առնում, բնակչության մեկ տոկոսն է, ապա պարզ է, չէ, որ մնացածը ունեն կրթական խնդիր։ Մեր երկրում չկա որեւէ դպրոց, բուհ, որը հարյուր տոկոսանոց արդյունք կտա ծնողին կամ այն քաղաքացուն, որը գնացել է տվյալ կրթական հաստատությունում սովորելու։ Այսօր մենք տալիս ենք կիսակրթություն, բուհերում դասախոսներին ստիպում են ուսանողի թվաքանակ ապահովելու համար նվազագույն շեմը ապահովող գնահատական դնել, որպեսզի ոչ ոք դուրս չմնա։ Անցած տարվա ընթացքում ընդամենը 420 հազար հայալեզու գիրք է վաճառվել, իսկ մեր հարեւան Վրաստանում՝ 7 միլիոն 500 հազար վրացալեզու գիրք։ 14 անգամ տարբերություն է․ սա գիտելիք աղբյուրից օգտվելու նիշն է։ Իրական աղետն էապես ավելի մեծ է, բայց ոչ ոք այդ մասին չի խոսում։ Մեր ցանկացած աղետ անկրթության հետեւանք է։

- Վերջին շրջանում մեր երկրում իրար են հաջորդում ցավալի իրադարձություններ, եւ դրանից մեր հանրությունը ոչ թե զգոնանում է, այլ ընդհակառակը՝ պառակտվում, չարանում են միմյանց հանդեպ, քննադատում ամեն ինչ ու ամենքին: Ինչ եք կարծում՝ ինչո՞ւ է այսպես:

- Որովհետեւ հանրության հետ ոչ ոք չի խոսում։ Հանրությանը պետք է բացատրել, թե այս կամ այն պատմական կամ քաղաքական գործընթացի հետեւանքով ինչ զոհ պիտի տա։ Երբ հանրությանը չես բացատրում, նա խաբված է իրեն զգում։ Առաջին օրվանից, երբ այս քաղաքական ուժը եկել է իշխանության, ինչքան որ կարողացել ենք խոսել, ասել ենք՝ ներկայացրեք մեզ ձեր «իզմը» (իզմ նշանակում է ճանապարհ)․ նրանք մինչեւ այսօր իզմ չեն ասում, ոչ էլ ընդդիմությունն է ներկայացրել։

Կրթության պակասի պատճառով է, որ մարդկանց մակարդակն իջել է, ամեն օր իջնում է։ Տարիներ շարունակ մեզ ասել են, որ Աստծո ընտրյալն ենք, իսկ Աստված իր ընտրյալներին այսպես պատժո՞ւմ է, թե՞ մեր մասին չէ խոսքը: Համենայնդեպս, Հերացի փողոցի վրա նման մի պաստառ կա՝ «Աստծո կողմից ընտրված ազգ»։ Այդ պաստառները, երբ որ փակցնում էին, հաստատ քաղաքապետարանի ինչ-որ չինովնիկ կարդացել էր, եւ միգուցե նա էլ է համաձայն եղել, որ մենք Աստծո ընտրյալներ ենք։ Իսկ եթե Աստծո ընտրյալ ենք, Աստված չի՞ ասել, որ կրթվել է պետք, զարգանալ է պետք, անգրագիտության եւ անփութության հետեւանքով մարդկանց պետք չէ սպանել (16 զոհի մասին է խոսքը եւ ոչ միայն)։

- Այս դեպքից հետո Ազգային ժողովի աշնանային նստաշրջանում կարծես թե նախատեսվում է քննարկման ներկայացնել հրավառությունների կազմակերպման կարգի խստացման նախագիծը: Դեռ 2021 թվականին քննարկվել ու հավանության էր արժանացել մի նախագիծ, որը գրեթե սահմանափակում էր հրավառական միջոցների օգտագործումը մասնավոր միջոցառումների ժամանակ: Նման միջոցների օգտագործումը նախագծով թույլատրվում էր միայն պետական, համայնքային տոների դեպքում: Ինչ եք կարծում՝ անհրաժե՞շտ են այս սահմանափակումները։

- Համենայնդեպս, մենք հենց այդ աղետի երեկո ականատես եղանք հրավառությունների Երեւանի տարբեր հատվածներում։ Այդ հրավառությունների հետ կապված բողոքողներ եղել են, բայց հաստատ չեն թափել այն լուտանքը, որը փլատակների ֆոնին քանոն նվագող աղջկա վրա էին թափում։ Հրավառությունն ավելի հանգիստ էին ընդունում, քան այդ աղջկա քանոն նվագելը։ Գիշերվա ժամը 1-ին այդ հրավառությունները չէ՞որ խանգարում են կողքի մարդկանց։ Հնարավոր է՝ դյուրագրգիռ մարդ կա, վերջապես այսօր ազգի կեսը դեպրեսիայի մեջ է։ Խանգարում է, չէ՞։ Դա այս իշխանության գործառույթն է, իրենք պետք է կարգավորեն։

Երեկ Երեւանի քաղաքապետարանում էինք, եւ քաղաքապետն ասաց, որ այս նոր էներգախնայող լամպերով ահագին էլեկտրաէներգիա են խնայել եւ այլն, եւ այլն: Բայց ես համոզված եմ, որ եթե քաղաքացու միտքը լուսավոր է, նա կարդացել ու կրթվելու ընթացքում լուսավորվել է, ապա քաղաքի մի քիչ խավարի վրա չի էլ կենտրոնանա։ Մտքի մթությունն էապես ավելի վատ արդյունքների է բերում, քան մութ փողոցով անցնելը։ Մենք մարդու խնդիր ունենք այսօր։ Մենք քիչ ենք, որպեսզի կարողանանք դիմակայել մեր առաջ հայտնվող մարտահրավերներին։ Եվ ես շատ կուզեմ, որ մեր թե՛ քաղաքային իշխանությունը, թե՛ Կառավարությունը շեշտը դնեն մտքի լուսավորության ու կրթության վրա։

- Պարոն Մարտիրոսյան, կրկին վերադառնալով «Սուրմալիու»-ի ողբերգական պատահարին հաջորդող քննարկումներին՝ կխնդրեի նաեւ անդրադառնալ Ռուսաստանի ԱԳՆ-ի այսօրվա հայտարարությանը։ Հայտնելով իրենց վրդովմունքը՝ ռուսական կառույցների հասցեին տեղական տեղեկատվական դաշտում շրջանառվող մեղադրանքների վերաբերյալ, Հայաստանի իշխանություններից ակնկալում են քայլեր՝ ուղղված նման անբարյացակամ դրսեւորումները ճնշելուն։ Ի՞նչ կասեք այս մասով:

- Կարծում եմ՝ կոնկրետ այս դրվագում հետաքննիչները կասեն՝ ո՞վ է արել, ի՞նչ է արել։ Անկախ նրանից՝ դատարանը լա՞վն է, թե՞ վատը, կոռումպացվա՞ծ է, թե՞ ոչ, այս պետությունում այդ վճիռն ասում է դատարանը։ Չեղած, ոչ փաստարկված լուրեր տարածելը միշտ էլ վտանգ է ներկայացնում։ Բայց եթե մեր պետությունն արձագանքեց, իմ բողոքն է սկսում աճել։ Այդ ժամանակ ես կասեմ՝ պետությո՛ւն, ինչո՞ւ ես դու ավելի մեծ ուժին, որը Ռուսաստանն է, տուրք տալիս, բայց երբ ես՝ քո քաղաքացին, տարբեր լրատվամիջոցների կողմից բուլինգի (հալածանք) էի ենթարկվում՝ սեփական կարծիք հայտնելու համար, ոչինչ չէր արվում։

Մեր Սահմանադրության մեջ գրված է, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ունի սեփական կամարտահայտման իրավունք։ Այսինքն, եթե իմ կարծիքի համար ինձ լրատվամիջոցները հարձակման են ենթարկում, դու անտեսում ես, բայց երբ Ռուսաստանն է բողոքում, դու արձագանքո՞ւմ ես։ Քո քաղաքացին չեղավ, Ռուսաստանի չա՞փ էլ չեղավ։ Ես չեմ ասում, թե ռուսները սխալ բան են ասում, ոչ էլ ասում եմ, թե ճիշտ բան են ասում, դա էլ չգիտեմ։ Այստեղ կարող է անհավասար դաշտ ստեղծվել ՀՀ քաղաքացու եւ հզոր պետության շահերի հետ կապված։ Բայց քաղաքացին եւս իր շահերն ու իրավունքներն ունի։

Աղունիկ Հովհաննիսյան

Տպել
981 դիտում

Հայտնաբերվել է սեպտեմբերի 14-ից անհետ կորած համարվող շարքային զինծառայող Սամվել Անթանյանը. ՊՆ

Հույս ունեի՝ մենք վերջին մաղված սերունդը կլինենք. Հարություն Բաբայանը՝ պատերազմի մասին

Հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել

Արագածոտնի մարզում մեքենան մի քանի պտույտ գլորվելով՝ հայտնվել է դաշտում. ամուսինները հոսպիտալացվել են

Աղոթում եմ արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում իրենց արյունը թափած մեր նահատակների համար. Արամ Ա կաթողիկոս

Հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղի սարերում (տեսանյութ)

Եթե մենք չգնանք խաղաղության, շատ թանկ գին ենք վճարելու. քաղաքագետը՝ առաջին նախագահի առաջարկների և դրա արձագանքների մասին

Հայտնի են Լուգանսկի և Զապորոժիեի շրջանների՝ ՌԴ կազմի մեջ մտնելու մասին հանրաքվեների արդյունքները

Միգրացիոն ծառայության պետը ներկայացրել է Արցախի և Հայաստանի սահմանամերձ գոտիների տեղահանության ծավալները

Հայաստանը 7 մեդալ է նվաճել Եվրոպայի Ինֆորմատիկայի պատանեկան միջազգային 6-րդ օլիմպիադայում

Վերին Լարսի անցակետում զորակոչի ենթակա բոլոր ռուսներին առձեռն կհանձնվեն ծանուցագրեր, մոբիլիզացիոն կետ է տեղակայվել

«Կարծես տղայիս եմ նորից գրկել». պատերազմից 2 տարի անց Վանիկ Ռաֆայելյանի ծնողները ապրելու հույսը վերագտել են

Գերասիմ Վարդանյանը կմնա կալանքի տակ

ԿԳՄՍ փոխնախարարն ու Կատարի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահը քննարկել են սպորտային համագործակցության հնարավորությունը

Ստացվել է ՏԻՄ ընտրությունների արդյունքների վերահաշվարկի 19 դիմում. ԿԸՀ

ՀԱՊԿ-ում պարզաբանել են, թե ինչու չի կայացել Ստանիսլավ Զասի ու Նիկոլ Փաշինյանի հանդիպումը

Գլխավոր դատախազի տեղակալ Հայկ Ասլանյանն ազատման դիմում է գրել

Ռուսաստանը Հայաստանի հետ միասին սգում է 2020-ի ողբերգական իրադարձությունների հիշատակի օրը. ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն

Բորիս Էյֆմանի բալետի թատրոնը հյուրախաղերով հանդես կգա Երևանում

Հայաստանի և Կատարի բռնցքամարտի ֆեդերացիաները գործակցության հուշագիր են կնքել. կլինեն այցեր, մարզական հավաքներ

Երկրաշարժ Թուրքիայի Արդահան քաղաքից 19 կմ հարավ. զգացվել է Շիրակի մարզում և Երևանում

Ուժի կիրառման սպառնալիքի գործադրմամբ Ադրբեջանը փորձում է կյանքի կոչել իր առավելապաշտական նկրտումները. ՀՀ ԱԳՆ

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 27-30-ը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով

Մահացել է ՌԴ վաստակավոր արտիստ Բորիս Մոիսեևը

Մենք մերժում ենք ուժի կիրառման և ուժի կիրառման սպառնալիքի միջոցով խնդիրները լուծելու մոտեցումը. Միրզոյան (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը և Նիկոս Դենդիասը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ

Ջրամատակարարման ժամանակացույցի խախտումներ Լոռու մարզում

ԼՂ հիմնախնդիրը մնում է չլուծված. Արարատ Միրզոյան

Հաստատվել է մինչև 6 տարեկան երեխաներին կրթության և զարգացման մանկավարժահոգեբանական աջակցություն տրամադրելու կարգը

Ոստիկանի օրինական գործունեությանը միջամտելու դեպքի առթիվ ձերբակալվել է Երևանի 47-ամյա բնակիչը. ՔԿ

Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. Opel-ը տապալել է էլեկտրասյունն ու 2 արագաչափը, այնուհետև գլխիվայր շրջվել, կա վիրավոր

Քրիստիննե Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոյին

Արցախի նախագահը ցավակցական ուղերձ է հղել Իժևսկում տեղի ունեցած ողբերգական պատահարի առնչությամբ

Հակոբ Արշակյանը մասնակցել է Ճապոնիայի նախկին վարչապետ Շինձո Աբեի պետական հուղարկավորության արարողությանը

Շուրջ 8 տասնյակ գերիներ, որ չի ընդունում Ադրբեջանի իշխանությունը, ենթարկվել են բռնի անհետացման. Սիրանուշ Սահակյան

Երևանում 21-ամյա կնոջ ծանոթն արցունքաբեր դեղորայքը փչել է նրա դեմքին և հափշտակել դրամապանակը. ՔԿ

Արցախում լռության րոպե է հայտարարվել. վարորդները դադարեցրել են մեքենաների ընթացքը

Տեղ համայնքի թիվ 2 միջնակարգ դպրոցի տանիքի վերանորոգման աշխատանքներն ավարտվել են

Թուրքիայի հետ հակամարտությունում Հունաստանին աջակցում է ողջ Եվրոպան. Հունաստանի վարչապետ

Ռոբերտ Քոչարյանը լեշակեր անգղի նման սպասում է, թե երբ է գետնին դիակ հայտնվելու, որ, ի վերջո, հոշոտի. Տարոն Չախոյան