Երեխայի մոտ սեքսոլոգիական խնդիր է առաջանում, երբ հանդերձարանում տեսնում է մեծահասակների սեռական օրգանները. սեքսոպաթոլոգ

Առողջապահական ոլորտի մասնագետների կարծիքով՝ կարևոր է, որ երեխայի մոտ հոգեսեռական զարգացումը սկսվի ճիշտ ժամանակին և ընթանա ճիշտ փուլերով։ Այն պետք է տեղի ունենա համահունչ նրա մարմնասեռական զարգացմանը, այսինքն՝ երեխայի ընդհանուր հասունության և սեռական զարգացման տեմպերը պետք է համապատասխանեն միմյանց։ 

Հոգեսեռական զարգացումը անձի սեքսուալության ձևավորումն է։ Այն զուգահեռ ընթանում է և միահյուսվում մարմնասեռական զարգացմանը, որի ընթացքում ձևավորվում է սեքսուալության մարմնական հիմքը։ Սակայն երբեմն որոշակի գործոններ կարող են ազդել հոգեսեռական զարգացման վրա, որոնց թվում է սոցիոգեն գործոնը։

Հայ-ամերիկյան կենտրոնի բժիշկ-սեքսոպաթոլոգ, դոցենտ Սևադա Հակոբյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում մանրամասնում է՝ սոցիոգեն գործոններից է հատկապես մանկահասակ տղաների՝ հասուն տղամարդկանց հետ միևնույն հանդերձարանում գտնվելը, որը կարող է բացասական հոգեհուզական և սթրեսոգեն ազդեցություն ունենալ երեխաների ներաշխարհի վրա։ Նույնը վերաբերում է մանկահասակ աղջիկներին, որոնք մեծահասակ կանանց հետ նույն հանդերձարանում են գտնվում։

«Այդ ամենը կարող է պատճառ դառնալ երեխայի հոգեսեռական տեմպի արագացմանը և հանգեցնել վաղաժամ հոգեսեռական զարգացման։ Ո՞րն է պատճառը․ առաջին հերթին մերկ հասուն մարմինները տեսնելը։ Երեխան, մեծահասակների հետ գտնվելով նույն հանդերձարանում, հայտնաբերում է հասուն, սեռական օրգաններ, որոնք իր համար ունեն սթրեսոգեն ազդեցություն։ Այսինքն՝ երեխայի համար անսպասելի էր դա, իր ունեցած պատկերացումներին հակասող»,- ընդգծում է մասնագետը։

Բժշկի խոսքով՝ երեխայի մոտ հոգեսեռական զարգացման տեմպի արագացումը, հանգեցնելով վաղաժամ հոգեսեռական զարգացման, առաջացնում է նաև որոշակի բարդություններ: Միևնույն ժամանակ, մասնագետը ընդգծում է՝ դա չի կարող ազդել երեխաների սեռական կողմնորոշման վրա։ Ըստ զրուցակցի՝ այս եզրահանգմանը եկել է տարբեր դիտարկումների միջոցով, ինչպես նաև պացիենտների հետ շփվելով: Օրինակ՝ երբ որևէ սեքսուալ խնդիր ունեցող հիվանդի հետ զրուցելիս պարզվել է, որ մանուկ ժամանակ երեխան մերկ է տեսել ծնողներից մեկին, որն էլ հետևանքներ է թողել, առաջացրել սեքսուալ բնույթի խնդիրներ։

«Սեքսուալ տարբեր խնդիրներ ունեցող հիվանդների հետ զրուցելիս նկատում ենք, որ այդպիսի խնդիրների առաջացման արմատներ կան: Երեխան, տեսնելով հասուն օրգանները, նրա մեջ հետաքրքրություն է առաջանում, սկսում է մտածել այդ օրգանների մասին և ընկնում տառապանքների մեջ։ Այդ մտահոգությունները կարող են ստիպել, որ ավելի շուտ զարգանա նրա հոգեսեռական վիճակը, դա էլ իր հերթին հետագայում դառնում է սեքսոլոգիական խնդիրների պատճառ»,- ընդգծում է մասնագետը։

Սևադա Հակոբյանի խոսքով՝ միշտ չէ, սակայն, որ երեխաների մոտ նման տեսարաններից սեքսոլոգիական խնդիրներ են առաջանում։ Մասնագետը նկատում է՝ մարդու հոգեհուզական ֆոնը տարբեր է, ելնելով դրանից՝ յուրովի է արձագանքը: Իսկ առաջացած խնդիրները, ըստ տեսակների, հաղթահարելու տարբեր ժամկետներ ունեն։

Բժշկի դիտարկմամբ՝ պետք չէ, որ այդ մանրամասները ծնողները երեխային փոքրուց բացատրեն, ամեն ինչ պետք է լինի ճիշտ ժամանակին, և մարմնի փոփոխությունները երեխան ինքը պետք է նկատի։ «Կարևոր է, որ ծնողները ուշադիր լինեն հենց հանդերձարաններին, երեխաներին տանեն այնպիսի կենտրոններ, որոնք ունեն մեծահասակների և երեխաների համար առանձնացված հանդերձարաններ, իսկ կենտրոնները պետք է պարտադիր ունենան և՛ երեխաների, և՛ մեծահասակների համար առանձնացված՝ ըստ սեռերի»,- ասում է նա:

Հետևո՞ւմ են արդյոք այդպիսի կենտրոնները հանդերձարանների տարանջատմանը, թե՞ ոչ, մենք փոքրիկ հարցում իրականացրինք՝ զրուցելով մի քանի կենտրոնների ներկայացուցիչների հետ։ Ուշագրավ է, սակայն, որ մեզ՝ որպես հաճախորդի, հանդերձարանների առանձնացված լինելու հարցի վերաբերյալ որոշ կենտրոններ այլ պատասխաններ էին տալիս, որպես լրատվամիջոցի՝ այլ։

Օրինակ, երբ զանգահարեցինք «Ինշեյփ ստուդիո» կանանց ֆիտնես ակումբ՝ ներկայանալով որպես հաճախորդ, ակումբի աշխատակցուհին մեզ հետ զրույցում նախ ճշտեց, թե երեխան ի՞նչ տարիքի է, պատասխանեցինք՝ 11 տարեկան է, աշխատակցուհին ասաց, որ միանշանակ կարող է օգտվել նույն հանդերձարանից։ Ավելի ուշ նույն կենտրոն լրատվամիջոցի անունից զանգեցինք և ստացանք հետևյալ պատասխանը. «Երեխաների հանդերձարանը միանշանակ առանձին է մեծահասակների հանդերձարանից։ Աղջիկ երեխաները փոխվում են այլ հանդերձարանում, տղա երեխաները՝ այլ»։

«Վլադ ֆիթնես» ակումբի աշխատակցուհու խոսքով էլ՝ մեծահասակների և երեխաների հանդերձարանները թեև միասին են, սակայն ժամային գրաֆիկը այնպես է կազմված, որ երեխաների փոխվելու ընթացքում մեծահասակները հանդերձարանից չեն օգտվում։ Որևէ դժգոհություն հանդերձարանի միասին լինելու հետ կապված ակումբը չի ստացել։

«Գոլդ’ս ջիմ» մարզասրահից էլ նշեցին՝ երեխաների հանդերձարանները առանձնացված են, թե՛ տղա, թե՛ աղջիկ երեխաները ունեն իրենց առանձին հանդերձարանները։ «Lady Space Fitness & Beauty Lounge»-ի աշխատակիցն էլ մեզ հետ զրույցում ասաց՝ երեխաները իրենց մոտ հաճախում են միայն լողի, նրանց փոխվելու ժամանակ մեծահասակները հանդերձարան չեն կարող մուտք գործել։

«Aquatek Sport Complex» ֆիթնես ակումբից էլ փոխանցեցին՝ երեխաները իրենց առանձին հանդերձարաններն ունեն, սակայն լինում են որոշ բացառություններ․ «Մենք ունենք մանկական հանդերձարան առանձին, եթե մայրիկ ու աղջիկ երեխա են գալիս, թույլ ենք տալիս, որ երեխան մայրիկի հետ նույն հանդերձարանում փոխվի: Բայց եթե մայրիկը գալիս է տղա երեխայի հետ, երեխային տրվում է մանկական հանդերձարան»:

Մարիամ Առաքելյան

Տպել
4175 դիտում

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր