Երևան
12 °C
Օրերս Կոտայքի մարզի Արզական գյուղում կնոջը դաժանաբար սպանած, այնուհետեւ հարեւանին եւ վերջինիս կնոջը դանակահարած տղամարդը այս գիշեր էլ դանակահարել է հարեւան գյուղի՝ Բալահովիտի երկու բնակչի, որոնցից մեկը մահացել է, մյուսին ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց:
Թե ո՞րն է 46-ամյա տղամարդուն դրդում նման քայլերի գնալ, այս պահի դրությամբ հայտնի չէ, սակայն, շրջանառվող լուրերի համաձայն, Արզականում ապրող բնակիչների շրջանում վախի եւ տագնապի որոշակի մթնոլորտ է առաջացել, կան մարդիկ անգամ, որ ցանկանում են լքել գյուղը:
Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ օգոստոսի 30-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, Զ. Մ-ն Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի ընկերություններից մեկի տարածքում իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել նույն ընկերության աշխատակիցներ, 1988թ. ծնված Ս. Գ-ին, 1992թ. ծնված Ա. Մ-ին, որի հետեւանքով Ս. Գ-ն մահացել է, իսկ Ա. Մ-ն «ձախից գոտկային շրջանից կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ՝ տեղափոխվել հիվանդանոց:
Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Արզական գյուղի վարչական ղեկավար Լիպարիտ Մարգարյանը, «Հայկական ժամանակի» հետ զրույցում անդրադառնալով կատարվածին, հայտնեց՝ առավոտյան է լսել երկրորդ դեպքի մասին, սակայն մանրամասներ չի կարող ասել: Ինչ վերաբերում է համայնքում վախի մթնոլորտի տարածմանը եւ գյուղը լքելուն, վարչական ղեկավարն ասաց. «Իրականում վախի ու անհանգստության մասին խոսակցություններ կան, բայց դեռ չունենք դեպք, որ ինչ-որ մեկն այդ պատճառով գյուղը լքած լինի: Բացի այդ՝ իրավիճակն արդեն ոստիկանության եւ քննչական մարմնի վերահսկողության ներքո է»:
Խոսելով կնոջ եւ մեկ այլ անձի սպանած, մի քանի հոգու դանակահարած անձի մասին՝ Մարգարյանը նշեց՝ այսքան ժամանակ որեւէ բացասական բան չի լսել նրա վերաբերյալ, խելոք, ընտանիքին նվիրված ու աշխատող մարդ է, վարորդ է աշխատում: Վարչական ղեկավարը չի լսել նաեւ, որ տղամարդը հոգեկան առողջական խնդիրներ ունենա: «Այնուամենայնիվ, միմյանց հաջորդող դեպքերը զարհուրելի են: Երկու անչափահաս աղջիկ ունի, եթե չեմ սխալվում, մեկը՝ 7, մյուսը 5 տարեկան է: Այս պահին երեխաները մորական տատիկ-պապիկի մոտ են»:
Վերջինիս փոխանցմամբ՝ սպանված կնոջը այսօր են հուղարկավորել:
Դեպքի վերաբերյալ «Հայկական ժամանակը» մեկնաբանություն խնդրեց ՀՀ քննչական կոմիտեից: Մեզ հայտնեցին, որ Արզական գյուղի 35-ամյա բնակչուհու սպանության եւ նույն գյուղի 57-ամյա բնակչի նկատմամբ սպանության փորձ կատարելու հիշյալ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով (սպանությունը՝ մերձավոր ազգականի կողմից)։
Իսկ օգոստոսի 30-ին տեղի ունեցած դեպքի մանրամասները պարզելու ուղղությամբ նյութեր են նախապատրաստվում:
Հիշեցնենք՝ ոստիկանությունում օգոստոսի 27-ին՝ ժամը 05:40-ին, սպանության փորձ կատարելու դեպքի վերաբերյալ ահազանգը ստացվել էր Արզական գյուղի բնակչուհուց: Վերջինս տեղեկացրել էր, որ նույն օրը՝ ժամը 03:30-ի սահմաններում, իրենց հարեւանը՝ 46-ամյա տղամարդը, բաց պատուհանով մտել է իրենց ննջասենյակ, ծեծի ենթարկել ամուսնուն, մի քանի անգամ դանակով հարվածներ հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Այդ ընթացքում դանակով մեկ հարված էլ հասցրել է նաեւ իր աջ արմնկային մասին, որից հետո հարեւանը, դանակը գցելով, դիմել է փախուստի:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՌուսական ուժերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմական օդանավակայաններին. ՌԴ ՊՆ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Թրամփի հետ քննարկել է անվտանգության գլոբալ մարտահրավերները
2 ամսում՝ 12 հազարից ավելի այցելու. Անահիտ աստվածուհու արձանը մեծացրել է Պատմության թանգարանի հոսքը. տեսանյութ
Զելենսկին Մոսկվային մեղադրել է խաղաղության հեռանկարը խաթարելու համար
Կանադան կկալանավորի Նեթանյահուին, եթե նա այցելի մեր երկիր. Ժոլի
Իսրայելի հզոր ավիահարվածը ցնցել է Բեյրութի կենտրոնը. կան զոհեր
Երկրաշարժ` Ադրբեջանում. ցնցումները Հայաստանի տարածքում ևս զգացվել են
Հայտարարվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության խորհրդի ներկայացուցիչների մրցույթ
Ռուսաստանում զորահավաքի մասին խոսք անգամ չկա. Պեսկով
Երևանում բախվել են «Range Rover»-ն ու «BMW X6»-ը. վերջինը կողաշրջվել է. կա տուժած
Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Mercedes»-ը. կան տուժածներ
Այսօր էլ՝ Նորք-Մարաշով եկա աշխատանքի, բայց կրկին հեծանիվով. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Առկա խնդիրները վկայում են, որ Հայաստանը դեռ պատրաստ չէ առողջապահության ապահովագրության անցնելուն. Փաշինյան
Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ
Ինչ իրավիճակ է Հայաստանի ավտոճանապարհներին
Նախ՝ օրը որոշեցի. Նիկոլ Փաշինյանն ասաց՝ ինչու է սափրվել
Նեղվում ենք «Արևմտյան Ադրբեջան»-ից, չե՞նք մտածում, որ Արևմտյան Հայաստան ասելով մարդկանց գրգռում ենք. Փաշինյան
Վարչապետը մանրամասնեց՝ ինչու ՀՀ-ն չի բարձրաձայնում Ադրբեջանի Սահմանադրության փոփոխության հարցը
Արագաչափերը հանելու հարցը պետք է լուծենք համաժողովրդական ձևով՝ հանրաքվեով․ Փաշինյան
Վարչապետը ծառայողական ավտոմեքենաները կկրճատի «կացնային» մեթոդով
Ինչու է վարչապետը պաշտոնյաներին նամակով տեղեկացրել ազատումների մասին
Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին․ Փաշինյան
Վարչապետը պատրաստվում է Արթուր Պողոսյանի թեկնածությունն առաջադրել Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում
Պաշտոնանկությունները ոչ թե անձնավորված են, այլ համակարգերի հետ են կապված. վարչապետ
Ակնկալում ենք, որ տրիբունաները լեփ-լեցուն կլինեն. Հայաստանի բասկետբոլի հավաքականը կընդունի Ավստրիային
ԶՈՒ հավաքականը հունահռոմեական ոճում 3-րդ հորիզոնականում է. Պապիկյանը հրապարակել է մեդալակիրների անունները
Ավանեսյանը «Գյումրի» ԲԿ-ում ընթացող նորոգման աշխատանքներում առկա խնդիրները վերացնելու հանձնարարական է տվել
Մարդու իրավունքների պաշտպանը Նիդերլանդների դեսպանին է ներկայացրել ոլորտի առաջնահերթությունները
Թուրքիան ներառված չէ այն երկրների ցանկում, որտեղ Իսրայելի վարչապետը չի կարող մեկնել
Քննարկվել են Հայաստանում կանխիկի կրճատման ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքները
Կրճատում եմ ծառայողական ավտոմեքենաների թիվը, ավելի մանրամասն՝ հարցազրույցում. վարչապետ (տեսանյութ)
Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ԵՄ-Հայաստան հարաբերությունների հիմնաքարն է. Մարագոս
Ներքին Սասնաշենում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
Հայտնի է վարչապետի՝ Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցի հեռարձակման ժամը
Վրաստանի խորհրդարանի առաջին նիստին դեսպանները հրավիրված չեն. Պապուաշվիլի
Մկրտիչը 33 տարեկան էր. մահացել է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի մարզիկը
Ձեր աջակցությամբ կարող ենք քայլ առաջ անել ներառական տնտեսություն կառուցելու ուղղությամբ. Պապոյանը՝ Էնջելին
Կարեն Սարուխանյանը հրապարակել է օրգանիզմում թմրամիջոցների առկայության վերաբերյալ թեստի արդյունքները
Սպասվում են ձյուն, բուք, եղանակը կնվազի 10 աստիճանով. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է (տեսանյութ)
Ներկայացվել է ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թվականների ռազմավարությունը
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT