Կյանքից հեռացել է «Արմենպրես»-ի խմբագիր Հովհաննես Այվազյանը

23/09/2022 schedule14:18

72 տարեկանում կյանքից հեռացել է թարգմանիչ, լրագրող, «Արմենպրես» գործակալության խմբագիր Հովհաննես Այվազյանը:

Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը՝ նշելով, որ պետական լրատվական գործակալության ամբողջ անձնակազմը սրտի խորը կսկիծով ցավակցում է Այվազյանների ընտանիքի անդամներին, ընկերներին, հարազատներին ու գործընկերներին` կիսելով կորստի ծանր վիշտը։

Հովհաննես Այվազյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 25-ին Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում:

Հովհաննես Այվազյանը ծնվել է 1950 թվականի մարտի 3-ին Սիղնաղի շրջանի Սաքոբո գյուղում (Վրաստան):

Ընդունվել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետ, ապա տեղափոխվել Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետհամալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետ, որն ավարտել է 1979 թվականին:

Աշխատել է «Ավանգարդ», «Սովետական Հայաստան», «Հայաստանի Հանրապետություն» թերթերում` որպես գրական աշխատող, բաժնի վարիչ: Եղել է «Նոր դպրոց» և «Նաիրի» հրատարակչությունների գլխավոր խմբագիրը: Տարբեր տարիներ համատեղությամբ աշխատել է «Հայություն», «Երկիր ավետյաց», «Երկիր Նաիրի», «Ասպնջակ», «Հայաստան» թերթերում: «Համո Սահյան» ԳՄԿ հիմնադիր անդամ է:

Կազմել է մի շարք գրողների (Ջիվանի, Հ. Սահյան, Ս. Եսենին) գրքեր։

Հովհաննես Այվազյանի թարգմանությամբ հայերեն են լույս տեսել Լևոն Օսեփյանի պատմվածքները, Լեոնիդ Ենգիբարյանի «Ծաղրածուն աշունը սրտում», Գարսիա Մարկեսի «Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին», Քնյուտ Համսունի «Միստերիաներ», Վլադիմիր Ստուպիշինի «Իմ առաքելությունը Հայաստանում» և մի շարք այլ գրքեր:

2014 թվականին Այվազյանն արժանացել է «Արմենպրես» գործակալության «Տարվա բեթսելեր» մրցանակին` Գ. Մարկեսի «Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին» թարգմանության համար, 2011-ին արժանացել է «Համո Սահյան» Ոսկե հուշամեդալի, 1987-ին՝ ՀՀ ժուռնալիստների միության մրցանակի։

Տպել
651 դիտում

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր