Հարցի լուծում կարող է լինել հայ-ադրբեջանական սահմանին միջազգային դիտորդական առաքելության տեղակայումը․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հավաստմամբ՝ Հայաստանը շատ ակտիվ աշխատանք է իրականացնում միջազգային գործընկերների հետ, և հայկական կողմի խնդիրն է, որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ, հարցերը լուծել դիվանագիտական խաղաղ ճանապարհով, սակայն Ադրբեջանը շարունակում է դիմել ագրեսիվ գործողությունների։

Ըստ նրա՝ միջազգային գործընկերներին առաջարկվում է, որ լուծում կարող է լինել Հայաստան-Ադրբեջան սահմանին միջազգային դիտորդներ տեղակայելով, կլինի ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, թե միջազգային այլ կազմակերպությունների։ 

«Այս ամենի նպատակներից մեկը Հայաստանին բնականոն կյանքին վերադարձնելն է։ Հասկանալի է, որ այժմ բոլորը՝ սկսած Կառավարության անդամներից և ամբողջ հանրությամբ, լարվածությամբ սպասում են լուրերին, և այդպիսի մի լուր բոլորին շեղում է կյանքի բնականոն ցիկլից։ Այդ դառնությամբ և կսկիծով մեզնից յուրաքանչյուրը պետք է կենտրոնացած լինի իր ամենօրյա աշխատանքի վրա․ մեր պաշտպանվածության համար տնտեսության, համակարգերի բնականոն աշխատանքը մեծ նշանակություն ունի։ Ես կոչով դիմում եմ բոլորին, որ մենք այս հանգամանքի մասին չմոռանանք»,- այսօր ՀՀ կառավարության նիստի ժամանակ նշեց վարչապետը։ 

Փաշինյանը շեշտեց, որ ռազմավարական մոտեցում է որդեգրվել՝ սկզբունքայնորեն պաշտպանել Հայաստանի անկախությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը:

«Մենք 3 հիմնական ռազմավարական ուղղություններով պետք է շարժվենք, առաջինը պետք է բոլոր ջանքերը գործադրենք Հայաստանի շուրջ տևական խաղաղություն և կայունություն հաստատելու ուղղությամբ: Երկրորդը հետևողականորեն պետք է շարունակենք կրթության ոլորտում մեր բարեփոխումները, կրթության ոլորտում մեզ պետք են էական, խոշոր պետական ներդրումներ: Հաջորդը ՀՀ զինված ուժերի հետևողական բարեփոխումներն են»,- ընդգծեց նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ՝ սեպտեմբերի 28-ին՝ ժամը 18:00-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ էր բացել արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ: Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ:

Տպել
1606 դիտում

Կասեցվել է վտանգավոր սննդամթերքի թողարկումը

Բաղրամյանում պետություն-համայնք սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգված մանկապարտեզը վերաբացվել է (լուսանկարներ)

Իլհամ Ալիևն ընդունել է ՌԴ նախագահի օգնականին

ԱՄՆ-ն հանձնառու է անվտանգ, կայուն, ժողովրդավար, բարեկեցիկ ու խաղաղ ապագայի խթանմանը Հարավային Կովկասում. Ռիքեր

Արդեն մեծ առյուծիկ. կենդանաբանական այգին հրապարակել է Աֆֆինայից նոր լուսանկարներ

Անցած շաբաթ Ադրբեջանի կողմից Արցախի խաղաղ բնակչության դեմ ուղղված 2 սադրանք է գրանցվել Շուշիի և Մարտակերտի շրջաններում

Թուրքիայի պաշտպանության նախարարը կմեկնի Ադրբեջան

Հանրային հեռուստաընկերությունը հրապարակել է «Մանկական Եվրատեսիլ»-ի բեմի լուսանկարները

Ադրբեջանը առաջիկայում ձգտելու է Արցախում ստեղծել հումանիտար աղետ, որպեսզի կյանքի կոչի իր ցեղասպան ծրագրերը. Թովմասյան

Եթե կա այդպիսի գործընթաց, թող իրականացնեն. Օհանյանը՝ իրեն և մի քանի այլ պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու մասին

Ռուսաստանը շահագրգռված է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմամբ. Լավրով

Հայաստանը միացել է Եվրոպայի խորհրդի՝ «Մշակութային ուղիներ» խորագրով ևս մեկ ծրագրի

Դիլիջանում վրաերթի ենթարկված կինը մահացել է

«Երևանի ավտոբուս»-ի 10 վարորդ նոր ավտոբուսները վարելու համար մեկնել է Գերմանիա՝ 12-օրյա վերապատրաստման

Արմավիրում՝ իր տան բակում, ծառից կախված վիճակում հայտնաբերվել է 44-օրյա պատերազմի 33-ամյա մասնակցի դին

Դատախազությունը մանրամասնել է՝ ինչ պատճառով է Ֆրանսիան հրաժարվել Հայաստանին արտահանձնել Սուրիկ Խաչատրյանին

Նախորդ տարիների համեմատ ունենալու ենք ավելի տաք և չոր դեկտեմբեր. Գագիկ Սուրենյան

Դեկտեմբերի 3-ին վիրավորում ստացած զինծառայողի մոտ դրական դինամիկա է նկատվում․ նա Կենտրոնական զինվորական հոսպիտալում է

Շտապօգնության մեքենան կանչի վայր մեկնելիս վթարի է ենթարկվել, բուժաշխատողները վնասվածքներ են ստացել

Օգնել է ամուսնուն յուրացումներ կատարել. հանրային քրեական հետապնդում է հարուցվել Վլադիմիր Գասպարյանի կնոջ նկատմամբ

Այսօր սպասվում է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի 15-րդ լիագումար նիստը

Վթարավերականգնողական աշխատանքներ են. Գյումրի քաղաքի որոշ հասցեներում գազ չի լինի

Ինչու է Արման Նազինյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել քրեական վարույթ սպանության հատկանիշներով

Երիտասարդ ամուսինների և նրանց երեխայի՝ մահվան ելքով վթարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Ադրբեջանն ու Թուրքիան հերթական համատեղ զորավարժությունն են անցկացնում

Հայաստանը կարևորում է Թաիլանդի հետ բարեկամական կապերի հետևողական զարգացումը. Վահագն Խաչատուրյան

Զալցբուրգի համալսարանի hայագիտության բաժինն աջակցում է Արցախի հայկական մշակութային ժառանգության ուսումնասիրությանը

Գլխավոր դատախազը պետական միջոցներով և օրենքի խախտմամբ աշխատանքների վարույթներով պահանջել է առանց ձգձգման քննություն

Եղել են տարիներ, երբ դեկտեմբերի այս օրերին հանրապետության լեռնային մարզերում դիտվել է -25...-30 աստիճան ցուրտ. Սուրենյան

Ողբերգական ավտովթար Արագածոտնում. երիտասարդ ամուսիններն ու նրանց 3 տարեկան տղան մահացել են

Հայկական կողմը Ադրբեջանին է փոխանցել Ղարաբաղյան առաջին պատերազմի 10 զոհերի ոսկրեր և 4 դիերի գտնվելու վայրի քարտեզ. ԱԱԾ

Մերի Մարգարյանը նշանակվել է Երևանի քաղաքապետարանի մարդկային ռեսուրսների կառավարման վարչության պետ

Խոշոր ավտովթար Երևան-Մեղրի ավտոճանապարհին. հոսպիտալացվել է 2 վարորդ

Սաշա Կատվալյանը նշանակվել է Երևանի քաղաքապետի խորհրդական

Ժամը 15։00-ից հետո փակ են լինելու Հանրապետության հրապարակ մուտք գործող փողոցները

Հայաստանի մեծ մասում ձյան տեղումներ են, կան փակ ու դժվարանցանելի ավտոճանապարհներ

Ալիևյան «բնապահպան ակտիվիստները» փաստորեն ոչ մի խնդիր չգտան հանքերով լի ու կոռումպացված իրենց երկրում. Բեգլարյան

«Մանկական Եվրատեսիլ»-ի 1000-ից ավելի տոմս հատկացվել է սահմանամերձ բնակավայրերի երեխաներին

Մահացել է Շիրակի երկրագիտական թանգարանի տնօրեն, վաստակաշատ երկրաբան ու հնագետ Համազասպ Խաչատրյանը

Բայրամովը վաղը կմեկնի Մոսկվա. նախատեսվում է հանդիպում Լավրովի հետ