Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության տարելիցից մեկ օր անց Զատուլինը անոնսավորում է ՀՀ-ում սպասվելիք ենթադրյալ սպանության մասին

«Մենք նմանատիպ հայտարարությունները կամ հաղորդագրություններն ընդունել ենք տարակուսանքով։ Նրանք (-խմբ. ՌԴ պատգամավոր Կոնստանտին Զատուլինը եւ ռուսական Russia Today լրատվամիջոցի ղեկավար Մարգարիա Սիմոնյանը) մշտապես կողմ են արտահայտվում դաշնակցային կապերի ամրապնդմանը։ Չէի ցանկանա, որ այսօր արհեստական առիթներ ստեղծվեն, երբ Արեւմուտքը փորձում է սեպ խրել մեր եւ մեր դաշնակիցների միջեւ»,- այս մասին նախօրեին հայտարարել էր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով հիշատակված երկու անձանց՝ ՀՀ մուտք գործելու արգելքին։

Սակայն տիկին Զախարովան տարակուսելու փոխարեն պետք է արդարացի համարեր կայացված որոշումն ու հավանություն տար դրան։ Ենթադրելի է, որ ՌԴ բարձրաստիճան տիկնոջ համար տարակուսելի պետք է լինեին պարոն Զատուլինի հայտարարությունները Հայաստանի ղեկավարության հասցեին։ Օրինակ, երբ Զատուլինը 2020 թ նոյեմբերի 10-ին՝ եռակողմ հայտարարության թանաքը չչորացած, հայտարարում էր, թե «Փաշինյանը կարող է ապագայում հրաժարական տալ», «երկրի ղեկավարի կարգավիճակում նրա օրերը հաշված են», «մի քանի շաբաթ առաջ արդեն պատասխանատու քաղաքական գործիչները խոսում էին իշխանությունը զինվորականներին հանձնելու անհրաժեշտության մասին», «Փաշինյանը Թավշյա հեղափոխության հանրահայտ առաջնորդից դարձավ ոչ հեղինակավոր գործիչ», Մարիա Զախարովան եւ ռուսական վերնախավը չէ՞ին տարակուսում, որ դաշնակից երկրի քաղաքական գործիչն անթույլատրելի հայտարարություններ է անում դաշնակից պետության ղեկավարի հասցեին։ Գուցե պարոն Զատուլինին բացիկ ուղարկեին՝ հորդորելով չզբաղվել հետպատերազմական երկրում հակաիշխանական կրքեր բորբոքելով։

Եթե տիկին Զախարովան ու ռուսական քաղաքական իշխանությունը կիսող այլ պաշտոնյաները նման հորդորակ հղած լինեին Զատուլինին, նա չէր շարունակի նույն տոնով ու բովանդակությամբ հայտարարություններ անել նաեւ հետագայում, երբ ՀՀ-ն պատրաստվում էր արտահերթ ընտրությունների, իսկ դաշնակից երկրի քաղաքական պատասխանատու պաշտոն զբաղեցնող անձը պարզապես զբաղված էր ՀՀ լեգիտիմ իշխանությանը «հաթաթաներ» տալով ու նրան «տուն ուղարկելու» կոչեր անելով։

Տիկին Զախարովայի մոտ տարակուսանք չէ՞ր հարուցում այն, որ, օրինակ, այս տարվա հունվարին Զատուլինը հայտարարում էր, թե «ավելի լավ կլիներ, որ ժամանակին վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր վրա վերցներ պատերազմի արդյունքների ամբողջական պատասխանատվությունը եւ հրաժարական տար, դա հիմք կստեղծեր Հայաստանի քաղաքական դաշտը նորացնելու համար», ապաեւ՝ «գործող իշխանությունը, որը հիմնված է խորհրդարանական մեծամասնության վրա, երկրի ներսում ավելի ու ավելի քիչ հիմքեր ունի իր ուժերին վստահ լինելու համար»։ 

Զախարովայի նման խորաթափանց պաշտոնյաները ենթադրաբար պետք է նմանատիպ հայտարարությունները գնահատեին որպես «սեպ խրող» եւ համապատասխան միջոցառումներ իրականացնեին սեպ խրողների նկատմամբ։

Ի դեպ, պարոն Զատուլինի դեմարշները ՀՀ իշխանությունների նկատմամբ սկսվել են դեռ մինչեւ 44-օրյա պատերազմը։ 2019-ին նա հայկական ԶԼՄ-ներից մեկին տված հարցազրույցում որոշել էր «անցնել դաշնակից երկրի ղեկավարի եւ նրա քաղաքական թիմի վրայով», ոչ կոռեկտ գնահատականներ տալ, այսինքն՝ քիթը խոթել սուվերեն երկրի ներքին գործերի մեջ։

«Նիկոլ Փաշինյանի թիմի անբավարար կոմպետենտությունը եւ քաղաքական կողմնակալությունը, որն արտահայտվեց մասնավորապես ՀԱՊԿ գործող գլխավոր քարտուղարին հետ կանչելու հարցով, ինչը նախադեպ ստեղծեց եւ վնաս հասցրեց Ռուսաստանի ու Հայաստանի համար կարեւոր այդ ռազմաքաղաքական միության հեղինակությանն ու կոնկրետ գործունեության ծրագրերին»,- նշել էր Զատուլինն ու հավելել, թե մի շարք հանգամանքներ, մասնավորապես՝ «համառորեն հաշիվների մաքրումը ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, Հայաստանում նոր քաղաքական անկայունության վտանգ են ստեղծում»։ Վերը նշված հանգամանքների պատճառով ամբողջական փոխըմբռնման եւ վստահության մասին հնարավոր չէ խոսել։ Իսկ դա արտահայտվում է, իհարկե, տարբեր կերպ՝ հայ-ռուսական հարաբերությունների ողջ ճարտարապետության սեյսմակայունության վրա»,- նշել էր Զատուլինը։

Ռուս պաշտոնյանի խոսքերի իսկությանը՝ «հայ-ռուսական հարաբերությունների ողջ ճարտարապետության սեյսմակայունության» մասով, հայ ժողովուրդն առերեսվեց կարճ ժամանակ անց՝ 44-օրյա պատերազմի օրերին, եւ շարունակվում է առերեսվել մինչեւ օրս։

Իսկ ահա այսօր «Լազարեւյան ակումբի» նիստի ժամանակ «հայամետ»-ի համբավ ունեցող Զատուլինը, որը Ռոբերտ Քոչարյանի մոլի պաշտպաններից է, անցել է դիվանագիտական խոսույթի բոլոր սահմաններն ու բաց տեքստով սպառնացել ՀՀ իշխանությանը։ «Հայաստանի բարեկամը» հայտարարել է, թե Հայաստանի և Ադրբեջանի բանակցությունների «վաշինգտոնյան տարբերակը» նման է Քեմփ-Դեյվիդի բանակցություններին Իսրայելի և Եգիպտոսի միջեւ։ «Ես խորհուրդ եմ տալիս այն մարդկանց Հայաստանում, որոնք գնում են այդպիսի գործարքի («քեմփդեյվիդյան»), հիշել՝ ինչպես դա վերջացավ նրանց համար, օրինակ՝ Սադաթի»,- հայտարարել է Զատուլինը։ 

Եգիպտոսի նախագահ Անվար Սաադաթի կողմից Քեմփ Դեյվիդի համաձայնագրերի ստորագրումը եւ 1978 թվականին Իսրայելի հետ խաղաղություն կնքելը պատճառ դարձան իսլամիստ ծայրահեղականների կողմից նրա սպանության համար։ 

Զատուլինը, փաստորեն, «Հոկտեմբերի 27»-ի ահաբեկչության տարելիցից մեկ օր անց անոնսավորում է ՀՀ-ում սպասվելիք ենթադրյալ սպանության մասին, ինչը ահազանգ է ոչ միայն ՀՀ, այլեւ միջազգային հատուկ ծառայություններին, որպեսզի զբաղվեն պարոն Զատուլինով եւ պարզեն, թե ովքեր են «ՀՀ իշխանության դեմ ահաբեկչություն նախապատրաստում»։

Ելենա Ազատյան

Տպել
3218 դիտում

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից